Արմենիա հեռուստաընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենիա հեռուստաընկերություն
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն
Հիմնադրված էհունվարի 13, 1998 (հիմնադրման տարեթիվ),
հունվարի 13, 1999 (եթերի սկիզբ)
ՀիմնադիրՋերարդ Գաֆեսճյան, Բագրատ Սարգսյան
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր{{{2}}} Հայաստան
ՏնօրենԴավիթ Բաբախանյան
(գործադիր տնօրեն)
ՍեփականատերԱրթուր Ջանիբեկյանի ընտանիք
Կայքarmeniatv.am
 Armenia TV Վիքիպահեստում

Արմենիա հեռուստաընկերություն, հայկական առաջատար հեռուստաալիքներից մեկը։ 2020 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ունեցել է ամենաբարձր վարկանիշը Հայաստանում՝ լրատվական, գեղարվեստական ֆիլմերի, սիթքոմների, հեռուստասերիալների, հումորային, երաժշտական հաղորդումների ցանկում[1]։ Արմենիա հեռուստաընկերությունը եղել է հայկական առաջին հեռուստաալիքը, որը 2012 թվականից հեռարձակվել է HD ձևաչափով։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը հիմնադրվել է 1998 թվականին հունվարի 13-ին՝ Առաջին սեփականատերերն են եղել Ջերարդ Գաֆեսճյանն[2] ու Բագրատ Սարգսյանը։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1999 թվականի հունվարի 13-ին՝ 24-ժամյա ռեժիմով[3]։

Հեռուստաընկերության սեփականատեր Արթուր Ջանիբեկյան

Տեխնիկական սպառազինումից հետո 2012 թվականին տեղի է ունեցել Հայաստանում առաջին փորձնական եթերը` HD ձևաչափով, որը 2013 թվականին պաշտոնապես մեկնարկել է[4]։

2019 թվականից Արմենիա հեռուստաընկերության 100% սեփականատեր է հանդիսանում Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը[5] և իր ընտանիքը՝ հեռուստաընկերության համասեփականատեր, բիզնեսի զարգացման ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

2016 թվականին Արմենիա հեռուստաընկերությունը նկարահանեց առաջին հայկական 4K հեռուստասերիալը՝ Հին արքաներ։ Իսկ 2019 թվականի նոյեմբերին հրապարակվեց, որ Արմենիա հեռուստաընկերությունը նախատեսում է առաջինը հայկական հեռուստաշուկայում անցնել 4K ձևաչափի[6]։

2020 թվականի դրությամբ՝ եթերի մեջ են մտնում հեռուստաշոուներ, սերիալներ, սիթքոմներ, լրատվական հաղորդումներ, հայկական ու արտասահմանյան ֆիլմեր։

Անձնակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներին Արմենիա հեռուստաընկերության աշխատակազմում կամ առանձին նախագծերում ներգրավված դերասանների, լրագրողների ու այլոց մասնակի ցանկը՝

Միջազգային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից Արմենիա TV-ն Հայաստանում բացառիկ իրավունքով ցուցադրում է Չեմպիոնների Լիգան, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի, Եվրո 2020-ի և Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի խաղերը։ 2019 թվականի հունիսի հրպարակվեց, որ Արմենիա TV-ն գնել է ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերը ցուցադրելու արտոնագիրը[7]։

Արմենիա TV-ին գործակցել է Walt Disney, Universal, 20th Century Fox, Warner Brothers, Sony, Talpa, Endemol, Globo TV և այլ հեղինակավոր ընկերությունների հետ։ Արմենիա TV-ին բացառիկ իրավունքով առաջինն է իրագործել հեղինակավոր միջազգային հեռուստաֆորմատներ. «Հայաստանի ձայնը», «Ամենախելացին», «Հաղթեք րոպեում», «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Դիլ կամ Նո Դիլ», «Ֆորտ Բոյար»։

«Արմենիա Պրեմիում» կաբելային հեռուստաընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 14-ից Արմենիա հեռուստաընկերությունը՝ Յուքոմ ընկերության հետ համատեղ սկսել է հեռարձակել 6 կաբելային ԱրմենիաTV ալիքներ[8]։ Ալիքները հասանելի են դարձել միայն «Արմենիա Պրեմիում» Յուքոմ օգտատերերի համար։ Կաբելային ալիքները սկսել են տարբերվել հիմնական Արմենիա TV հեռուստաալիքից նրանով, որ չեն պարունակել գովազդ, սերիալները հեռարձակել են մեկ օր շուտ, ինչպես նաև նեռառել են ֆիլմեր, որոնք ներառված չեն եղել Արմենիա հեռուստաընկերության ցանկում։

Անունը Թեմատիկա
Պրեմիում Արմենիա Պրեմիում հեռուստաալիք, ցուցադրվում են Արմենիա TV, ինչպես նաև Պրեմիումի շրջանակներում ստեղծված ֆիլմեր, սերիալներ ու սիթքոմներ։
Հայ կինո Հայկական ֆիլմերի հեռուստաալիք՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆոնդից
Ջան TV Հայկական երաժշտական հեռուստաալիք։
Քոմեդի Հայկական հումորային հեռուստաալիք՝ ներառյալ հաղորդումներ, սերիալներ, մանրապատումներ, կատակերգական ներկայացումներ, շոու ծրագրեր, և այլն։
Տունտունիկ Հեռուստաալիք երեխաների համար։
Սինեման Աշխարհի տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերի հեռուստաալիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրապետական և մայաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերի կառուցվածքն ըստ ժանրերի» (PDF). Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  2. Technologies, Peyotto. «Մահացել է ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆեսճյանը». 1in.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  4. LLC, Helix Consulting. «Armenia TV-ն առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  5. ««Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին». News.am. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  6. ««Հին արքաներ» բազմասերիանոց պատմական ֆիլմը հասանելի է 4K որակով. «Արմենիա» հեռուստաընկերությունը առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Armenia TV-ն բացառիկ իրավունքով կցուցադրի ԵՎՐՈ-2020-ը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Սեպտեմբերի 14-ից «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ՝ ցանկացած նախասիրության համար». Aysor.am. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենիա հեռուստաընկերություն» հոդվածին։