Արտակ Վարդանյան (հաղորդավար, լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արտակ Վարդանյան
Արտակ Վարդանյան
240px
Ծնվել է սեպտեմբերի 22, 1989 (29 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգություն Հայ
Աշխատանք Արմնյուզ հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող
Գործունեություն 2002 - ներկա
Աշխատավայր Արմնյուզ հեռուստաընկերություն

Արտակ Վարդանյան (իրական անունը Արտավազդ Վարդանյան) հայ հաղորդավար, լրագրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին, Երևան քաղաքում: Մայրը բուժքույր է, հայրը մաթեմատիկոս: Ունի մեկ եղբայր: 2005 թվականին ավարտել է Վարդգես Պետրոսյանի անվան Երևանի թիվ 51 միջնակարդ դպրոցը: Այժմ աշխատում է Արմնյուզ հեռուստաընկերությունում որպես լրագրող-հաղորդավար: Ամուսնացած չէ[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարդ դպրոցը: 2006 - 2010 թթ. սոովորել է Խ. Աբեվյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ժուռնալիստիկայյի ֆակուլտետում: 2010 - 2012 թթ. ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ավարտական թեզը պաշտպանել է «ՏՏ տեխնոլոգիաների դերն ու առանձնահատկությունները մեր օրերում»: [3]

Հեռուստատեսություն և Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թ.ին մասնակցել է «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի հայտարարած մրցույթին, հաղթող ճանաչվել 1000-ից ավել երեխաների միջից:
  • 2001 թ.-ին վարել է «Մեր հայրենիքի պատմությունը» հաղորդաշարը:
  • 2001-2002 թթ.-ին հեռուստատեսային պրակտիկա է անցել «Հայ Թիվի» հեռուստաալիքում:
  • 2002 թ.-ին «Հ2» հեռուստաալիքով առավոտյան հաղորդման շրջանակներում վարել է «Բարի Լույս դպրոց» էջը:
  • 2003 թ-ին մասնակցել է նախկին «Ինտերնյուզ», այժմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» -ի հայտարարած մրցույթին և դարձելլ «Մենք ենք» տարածաշրջանային ծրագրի վեց հիմնական մասնակիցներից մեկը:
  • 2003 թ-ին մասնակցել է հայտնի լրագրող Յուլիա Մուչնիկի սեմինարին, որից հետո Բաթումի առաջին ալիքով հնարավորություն է ստացել վարելու լուրերի թողարկումը: Երեք ամիս տևած վերապատրաստման ընթացքում սովորել է նաև թոք-շոուի հմտություննեը:
  • 2003- 2007 թթ-ին Հանրային Հեռուստաընկերության Առաջին ալիքով վարել է «Մենք ենք» ծրագիրը, որն Արտակին բերեց առաջին ճանաչումը:
  • 2006 թ.-ին 6 ամիս աշխատել է Առաջին Ալիքի «Հայլուր» լրատվական ծրագրում:
  • 2007 թ-ին Գոհար Գասպարյանի հետ միասին վարել է մանկական Եվրատեսիլի հայաստանյան առաջին հեռարձակումը:
  • 2007 թ.-ին Արտակ Ալեքսանյանից հրավեր է ստացել դառնալու «Բանաձև» թիմի «Հատոուկ Ռեպորտաժ» հաղորդման հիմնական լրագրող, ինչի շնորհիվ Արտակը ձեռք բերեց ավելի լայն ճանաչում:
  • 2009 թ-ին վարել է Առաջին ալիքի «Ականատես» հաղորդաշարը, որի շրջանակներում քննվել են իրական պատմություններ:
  • 2010 թ.-ին «Աթիվի» հեռուստաընկերության եթերում վարել է «Չվերթ» հաղորդումը, «Պարեր առանց կանոնների» շոուն Արմինկայի հետ, «Եկ այս գիշեր» երաժշտական ծրագիրը Աննա Գրիգորյանի հետ:
  • 2011-2012 թթ.-ին վարել է «Ազատ գոտի» թոք-շոուն, որը մեկ տարի շարունակ ամենաբարձր հեռուստառեյտինգ ունեցող հաղորդումն էր:[4]
  • 2012 թ.ը հեռուստատեսային կարիերայի անկման տարի էր, և Արտակը դա օգտագործեց եվրոպական երկրներում վերապատրաստումներ անցնելու համար: Այդ ընթացքում նա «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Մեր քվեարկությունից առաջ» հաղորդման լրագրող էր:
  • 2013 թ.-ին հրավեր ստացավ աշխատելու «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի «Ժամը» լրատվական ծրագրում՝ որպես հեղինակ-լրագրող:
  • 2014-ից մինչև այսօր «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում վարում է «Երևանն է խոսում» թոք-շոուն:
  • 2016 թ.-ից մինչև հիմա վարում է «Տիմատիկա» հաղորդումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասին:[5]
  • 2013 թթ.-ից մինչև այսօր Դիաննա Մալենկոյի հետ վարում է «Երեկոյան Երևան» ժամանցային տեղեկատվական ծրագիրը:[6]
  • 1999 թ.-ին հանրային ռադիոյի եթերում վարել է «Հարրի Փոթերի ակումբ» ծրագիրը և «Լյալյաֆա» մանկապատանեկան շքերթը:
  • 2009 թվականից 2013 թթ. վարել է «Հանրային տասնյակ» հիթ շքերթը

Հատուկ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]