Աննա Հրաչյայի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականիհոկտեմբերի 27-ին, Երևանում։ 2008 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը՝ ընդունվելով Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 2010-2015 թվականներին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, վարելով «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները և «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն։ 2010 թվականից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը։ 2013 թվականին դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», իսկ 2014 թվականին` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող։ Հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում։ 2014 թվականին դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»[2]։