Դոմինո (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոմինո (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Դոմինո
Դոմինո.png
Ժանրկատակերգություն
սիրային ֆիլմ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն
ՊրոդյուսերԴավիթ Բաբախանյան
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ40
ՀեռուստաալիքԱրմենիա
Պաշտոնական կայքէջ

«Դոմինո», հայկական կատակերգական և սիրային բազմասերիանոց հեռուստասերիալ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 16-ին:

Հեռուստասերիալը եթերում հեռարձակում է հայկական «Արմենիա» հեռուստաալիքը։ Ֆիլմի սաունդտրեկի հեղինակն է հանրահայտ երաժիշտ Նարեկ Բավեյանը, ով նաև հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից է։

Դոմինոյի սցենարի հիմքում ընկած է երեք մտերիմ տղաների ընկերությունը[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը երեք ընկերների՝ Գարիկի, Միկայի և Նորիկի մասին է։ Նրանք մանկության ընկերներ են։ Գարիկը աշխատում է մերսման սրահում,որպեզ մասաժիստ։ Գարիկը ունի կին՝ Սոֆան և վեց տարեկան աղջիկ։ Սոֆան լրագրող է։ Գարիկի մականնունը դոկ (դոկտոր) է։ Նորիկը աշխատում է աղջիկների սպորտզալում, որպես մարզիչ։ Նորիկը ունի նշանած՝ Լիլիթը։ Լիլիթը և Նորիկը հինգ տարի է ինչ նշանված են, որից առաջ յոթ տարի ընկերություն են արել։ Նրանք երեքնել ատում են իրենց շեֆերին։ Միկայի շեֆը (ռեստորանի տերը) Ալիկն է։ Նա նույնպես ատում է Միկային։ Նորիկի շեֆի անունը Նելլի Վարդանովնա է։ Նա սիրահարվանծ է Նորիկին։ Ողջ եթերաշրջանի ընթացքում Նելլի Վարդանովնան ամեն ինչ անում է որպեզի գրավի Նորիկի սիրտը և բաժանի Նորիկին և Լիլիթին։ Գարիկը շեֆի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։ Նա ատում է ոչ թե շեֆին այլ շեֆի կնոջը՝ տիկին Մարգոյին։ Մարգոն շատ գեր է լինում և Գարիկից պահանջում, որ Գարիկը մերսելով և խուրհուրդներով նիհարեցնի իրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Domino»։ armeniatv.am։ Վերցված է 2017-04-14