Ոսկե դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոսկե դպրոց
Golden School.jpg
Ժանրկատակերգություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն, ռուսերեն
ՊրոդյուսերՎաչե Թովմասյան
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ72
ՀեռուստաալիքԱրմենիա TV
Պաշտոնական կայքէջ

«Ոսկե Դպրոց», հայկական կատակերգական բազմասերիանոց հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 17-ին:

Հեռուստասերիալը հեռարձակվել է «Արմենիա» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքներով[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիթքոմը պատմում է Ռոբի մասին, ով գողանում է մեծ քանակությամբ ոսկի, երբ ոստիկանները ընկնում են նրա հետևից և նա այդ ոսկով լի պայուսակը թաքցնում է կիսակառույց շինությունում: Քանի որ ոստիկանները այդպես էլ չեն գտնում այդ պայուսակը, Ռոբին ազատազրկում են 5 տարով:

Երբ Ռոբը դուրս է գալիս բանտից, նրան դիմավորում է իր մանկության ընկերը՝ Անդոն: Եվ նրանք գնում են այն վայրը, որտեղ Ռոբը թաքցրել էր պայուսակը, սակայն երբ հասնում են այդտեղ, տեսնում են, որ կիսակառույց շենքի փոխարեն դպրոց է: Եվ դպրոցի պահակից իմանում են, որ դպրոցը կառուցվել է 4 տարի առաջ: Մնում է մի ելք. ոսկիները գտնելու համար պետք էր մտնել դպրոց, սակայն դա անհնար էր, քանի որ դպրոցի պահակը շատ խիստ էր:

Եվ Ռոբը որոշում է մտնել դպրոց, որպես հայոց պատմության ուսուցիչ:

Ռոբը հայտնվում է 11-րդ բ դասարանում, որը դպրոցի ամենաչար դասարանն էր և նա դասարանում հայտնվում է շատ ծիծաղելի իրավիճակում:

Դպրոցի փոխտնօրենը Կարախանյանն էր, որը շատ խիստ էր և հնարավորին չափ հետևում էր Ռոբի քայլերին: Հայոց լեզվի ուսուցչուհին՝ Էլյան, սիրահարվում է Ռոբին և սկսում է սիրահետել նրան, սակայն Ռոբն էլ իր հերթին սիրահարվում է Լուսինեին, որն անգլերենի ուսուցչուհի էր:

Լուսինեի քույրը Անին էր, ով 11-րդ բ-ի աշակերտուհի էր և սիրում էր իր դասընկեր՝ Դավիթին: Դավիթն իր հերթին սիրում և ընկերություն էր անում Մաշայի հետ, Վիկան և Բգոն նույնպես ընկերություն էին անում: Մաքսը սիրում էր՝ Անին, և ամեն ինչ անում էր, որպեսզի լավ տպավորություն թողներ Անիի վրա:

Այս ամբողջ ընթացքում Ռոբը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի նկուղից գտնի և դուրս բերի ոսկով լի պայուսակը:

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաչե Թովմասյան - Ռոբերտ Թովմասյան, Հայոց պատմության ուսուցիչ
  • Սերգեյ Սարգսյան - Սիրակ Մնացականյան, Հանրահաշիվ և Երկրաչափության ուսուցիչ
  • Աննա Գրիգորյան - Լուսինե Եսայան, Անգլերենի ուսուցչուհի
  • Ալլա Վարդանյան - Սիլվա Անդրանիկովնա, Դպրոցի տնօրեն
  • Լալա Մնացականյան - Կարախանյան, Դպրոցի փոխտնօրեն
  • Վահե Պետրոսյան - Անդրանիկ (Անդո), Ռոբերտի մանկության ընկերը
  • Գևորգ Դոդոզյան - Ժորա, Դպրոցի պահակ
  • Աշոտ Մելոյան - Մենուա Տրդատյան, աշխարհագրության ուսուցիչ
  • Լիանա Հակոբյան - ընկեր Անանյան, Հայոց լեզվի ուսուցչուհի
  • Գոշ Հակոբյան - Դավիթ, Դպրոցի աշակերտ
  • Հայկ Մուրադյան - Բագրատ (Բգո), Դպրոցի աշակերտ
  • Վահե Բեգլարյան - Մաքս, Դպրոցի աշակերտ
  • Մհեր Մխիթարյան - Պարույր (Պրո), Դպրոցի աշակերտ
  • Եվա Զոհրաբյան - Անի, Դպրոցի աշակերտուհի
  • Իլոնա Նուրբեկյան - Վիկա, Դպրոցի աշակերտուհի
  • Էրմինա Զախարովա - Մաշա, Դպրոցի աշակերտուհի
  • Արմեն Բալաբանյան - Արամիկ, դպրոցի աշակերտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]