Jump to content

Պանարմենիան Մեդիա Գրուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պանարմ» ՍՊԸ
Պանարմենիան Մեդիա Գրուպ
Տեսակկազմակերպություն, media conglomerate? և մեդիա ընկերություն
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հիմնադրված է2011թ․ նոյեմբերի 17
ՎայրԵրևան
Երկիր
Գլխավոր անձինքԱրմեն Արզումանյան (տնօրեն)
Ռոբերտ Հովհաննիսյան
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
ԱրտադրանքՄեդիա
Դուստր ընկերություններ«Արմենիա Թի–Վի» ՓԲԸ, «Պանարմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲԸ
ՍեփականատերՌոբերտ Հովհաննիսյան
Կայք

«Պանարմենիան Մեդիա Գրուպ», Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումը, որը գործում է 2011 թվականից։ Մեդիա գրուպի կազմում են «Արմենիա» և «Ա–ԹԻՎԻ» հեռուստաընկերությունները ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի ՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը։

Հիմնադրվել է 2011 թ. նոյեմբերի 17-ին[1] ՝ «Պանարմ» անվանմամբ։ Այն համախմբում է մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[2]։

2015 թվականից մինչ օրս հանդիսանում է «Արմենիա» և «Ա–ԹԻՎԻ» հեռուստաալիքների սեփականատերը, որը միավորում է հեռուստաալիքների նախկին արտադրական խմբերը, և թողարկում նոր և ընթացիկ հաղորդումները իր բրենդի ներքո․ այդպես, «Ֆուլ Հաուս» սիթքոմի արտադրողը մինչև 2րդ եթերաշրջանի 5–րդ սերիան ներառյալ հանդիսանում էր «Արմենիա» հեռուստաալիքը, սակայն 6–րդ սերիայից սկսված արտադրողը նշվում է նաև որպես «Պանարմենիան Մեդիա Գրուպ»–ի միավոր, աստիճանաբար փոխանցելով ամբողջ արտադրանքը մեդիա խմբին։

2015 թվականին նաև հայտարարվեց «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության մասին, որի ցանցում նաև սկսեցին հեռարձակվել «Արմենիա» հեռուստաընկերության պրեմիում ալիքները։ Մինչև 2019 թվականը «Յուքոմ»–ի հետ համագործակցությունը նշվում էր բոլոր արտադրանքների սկզբում, ապա 2025 թվականին ալիքները տեղափոխվել են «See» տելեկոմ։

Պանարմենիան ընկերությունը Հայաստանում դադարեցրել է[3] իր գործունեությունը որպես միավորում 2019 թվականի կեսերին, փոխանցելով իր որոշ հեռուստաալիքները և ռադիոները տարբեր բաժնետերերին։ «Արմենիա» և «Ա–ԹԻՎԻ» հեռուստաալիքները մինչ օրս պատկանում են տվյալ ընկերությանը, շարունակելով տրամադրել արտադրանք «Պանարմենիան» բրենդի ներքո։

Հեռուստաընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև մեդիա գրուպի տրոհումը, Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում էին հետևյալ հեռուստաընկերությունները․

Ռադիոկայաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012 թվականին։ Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները։ Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով։

Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր։ Ռադիոկայանի կարգախոսն է՝ «Լավից լավը՝ չկա»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով։

Առցանց մեդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պանարմ Փաբլիշինգ հաուս
  • TV մոլ շաբաթաթերթ

Պանարմենիան մեդիա դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է։ Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար։

Պանարմենիան մեդիա դպրոցի տարբերանշանը

Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ։ Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[4]։

Ուսման տևողությունը 6 ամիս է։ Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով.

  • Հաղորդավարական աշխատանք,
  • Մոնտաժի արվեստ,
  • Օպերատորություն,
  • Ռեժիսուրա,
  • Լրագրություն,
  • Պրոդյուսերական գործ,
  • Սպորտային մեկնաբան:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2025 թ․ մայիսի 5-ին.
  2. «Tert.am-ն ու Blognews.am-ը արդեն «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում են». media.am. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. ««Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  4. «Երազանքը կարող է ավելի քան մոտ լինել. Պանարմենիան մեդիա դպրոցն առաջարկում է ուսման այլ տարբերակ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.