Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
![]() | |
Երկիր | Հայաստան |
Հեռուստաալիք | Առաջին ալիք |
Նախընտրական փուլ | Ազգային (2007-2011, 2013, 2017, 2018, 2020) Ներքին (2006, 2008, 2011, 2013-2016, 2019, 2022) |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 14 (11-ը եզրափակիչում) |
Առաջին ելույթ | 2006 |
Լավագույն արդյունք | 4-րդ (2008, 2014) |
Վատագույն արդյունք | 16-րդ (Կիսաեզրափակիչ։2019) |
ԵՀՄ | |
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում |
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջին ելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։
2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։
2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։
Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։
2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։
2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով, ինչը սակայն Հայաստանի ամենաքիչ միավորն է մրցույթի եզրափակչում։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից։
2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել լավագույն 10-նյակի 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։
2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կրկնելով Հայաստանի վատագույն արդյունքը եզրափակչում, որը սահմանել էր Դորիանսը «Lonely Planet» երգով 2013-ին։
2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ։
2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով, սակայն չհավաքելով բավարար միավորներ չի անցել եզրափակիչ փուլ։ Սա Հայաստանի մասնակցության երրորդ դեպքն է, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։ Եվրատեսիլ 2021 -ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել ։
2022 թվականին մրցույթին երկիրը ներկայացրեց հեղինակ կատարող, երաժշտական պրոդյուսեր Ռոզա Լինը, նա կատարեց անգլերեն "Snap" երգը և եզրափակչում գրավեց 20-րդ տեղը։
Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։
Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում հավաքել է` 1276 միավոր[1]։
AMPTV-ն ունի մի ծրագիր` «Եվրատեսիլի օրագիր» անվանմամբ, որը մշակված է հատուկ Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցների և նրանց փորձի համար։ Ծրագիրը սկսվում է ամեն տարի, երբ ընտրվում է ներկայացնող արտիստը և ավարտվում է Եվրատեսիլի եզրափակչով։
Ազգային ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը առաջին անգամ Եվրատեսիլի ազգային եզրափակիչ կազմակերպել է 2007 թվականին։ Այս նույն ձևաչափը կիրառվել է նաև 2009, 2010 թվականներին, իսկ 2008, 2011 և 2013 թվականներին ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել է միայն երգը։ 2006, 2014, 2015, 2016 և 2019 թվականներին և՛ մասնակիցը, և՛ երգը ընտրվել են ներքին քվեարկությամբ։ 2017 թվականից Հանրային հեռուստաընկերությունը սկիզբ է դրել «Դեպի Եվրատեսիլ» ազգային եզրափակիչին, որը կիրառվել է նաև 2018 և 2020 թվականներին։
Երգերի լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը Եվրատեսիլում մինչև այժմ ներկայացրել է 13 երգ, որոնցից 9-ը ամբողջությամբ անգլերենով են, մյուս 3-ը անգլերեն և հայերեն, իսկ 1-ը ամբողջությամբ հայերեն։
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղթող
- Երկրորդ հորիզոնական
- Երրորդ հորիզոնական
- Չորրորդ հորիզոնական
- Հինգերորդ հորիզոնական
- Վերջին հորիզոնական
- Ավտոմատ անցնելը եզրափակիչ
- Չանցնելը եզրափակիչ
- Չի մասնակցել կամ որակազրկվել է
- Չկայացած մասնակցություն
Տարի | Անցկացման վայր | Մասնակից | Լեզու | Երգ | Թարգմանություն | Եզրափակիչ | Միավորներ | Կիսաեզրափակիչ | Միավորներ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | ![]() |
Անդրե | անգլերեն | «Without Your Love» | «Առանց քո սիրո» | 8 | 129 | 6 | 150 | ||||||||||||||||
2007 | ![]() |
Հայկո | անգլերեն, հայերեն | «Anytime You Need» | «Ցանկացած ժամանակ դու պետք ես» | 8 | 138 | Նախորդ տարվա լավագույն 10-նյակ | |||||||||||||||||
2008 | ![]() |
Սիրուշո | անգլերեն, հայերեն | «Քելե Քելե» | «Քելե Քելե» | 4 | 199 | 2 | 139 | ||||||||||||||||
2009 | ![]() |
Ինգա և Անուշ | անգլերեն, հայերեն | «Ջան Ջան» | «Ջան Ջան» | 10 | 92 | 5 | 99 | ||||||||||||||||
2010 | ![]() |
Եվա Ռիվաս | անգլերեն | «Apricot Stone» | «Ծիրանի կորիզ» | 7 | 141 | 6 | 83 | ||||||||||||||||
2011 | ![]() |
Էմմի | անգլերեն | «Boom Boom» | «Բում Բում» | Չի անցել եզրափակիչ | 11 | 54 | |||||||||||||||||
2012 | Չի մասնակցել | ||||||||||||||||||||||||
2013 | ![]() |
Դորիանս | անգլերեն | «Lonely Planet» | «Միայնակ մոլորակ» | 18 | 41 | 7 | 69 | ||||||||||||||||
2014 | ![]() |
Արամ Mp3 | անգլերեն | «Not Alone» | «Միայնակ չէ» | 4 | 174 | 4 | 121 | ||||||||||||||||
2015 | ![]() |
Genealogy | անգլերեն | «Face the Shadow» | «Առերեսվի՛ր ստվերին» | 16 | 34 | 7 | 77 | ||||||||||||||||
2016 | ![]() |
Իվետա Մուկուչյան | անգլերեն | «LoveWave» | «Սիրո ալիք» | 7 | 249 | 2 | 243 | ||||||||||||||||
2017 | ![]() |
Արծվիկ | անգլերեն | «Fly With Me» | «Ճախրիր ինձ հետ» | 18 | 79 | 7 | 152 | ||||||||||||||||
2018 | ![]() |
Սևակ Խանաղյան | հայերեն | «Քամի» | «Քամի» | Չի անցել եզրափակիչ | 15 | 79 | |||||||||||||||||
2019 | ![]() |
Սրբուկ | անգլերեն | «Walking Out» | «Հեռանում եմ» | Չի անցել եզրափակիչ | 16 | 49 | |||||||||||||||||
2020 | ![]() |
Աթենա Մանուկյան | անգլերեն | «Chains On You» | «Շղթաներ քեզ վրա» | Ռոզա Լինն | անգլերեն, հայերեն | «Snap» | 2021 | Չի մասնակցել |
Միայն եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները տվել է․
Կիսաեզրափակչում և եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները տվել է
|
Միայն եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները ստացել է․
Կիսաեզրափակչում և եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները ստացել է․
|
Քվեարկության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
12 միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
*ժ - ժյուրի, **հ - հեռուստադիտողներ
Մեկնաբաններ և խոսնակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիներ | Մեկնաբաններ | Խոսնակներ |
---|---|---|
2006 | Գոհար Գասպարյան և Ֆելիքս Խաչատրյան | Գոհար Գասպարյան |
2007 | Գոհար Գասպարյան | Սիրուշո |
2008 | Ֆելիքս Խաչատրյան և Հրաչուհի Ութմազյան | Հրաչուհի Ութմազյան |
2009 | Խորեն Լևոնյան | Սիրուշո |
2010 | Հրաչուհի Ութմազյան և Խորեն Լևոնյան | Նազենի Հովհաննիսյան |
2011 | Արտակ Վարդանյան | Լուսինե Թովմասյան |
2012 | Գոհար Գասպարյան և Արթուր Գրիգորյան (Միայն եզրափակիչը) | Հայաստանը չի մասնակցել |
2013 | Անդրե և Արևիկ Ուդումյան (Կիսաեզրափակիչներ), Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Եզրափակիչ) |
Անդրե |
2014 | Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Կիսաեզրափակիչներ), Արևիկ Ուդումյան և Տիգրան Դանիելյան (Եզրափակիչ) |
Աննա Ավանեսյան |
2015 | Արամ Mp3 և Էրիկ Անթառանյան (1–ին կիսաեզրափակիչ), Վահե Խանամիրյան և Հերմինե Ստեփանյան (2–րդ կիսաեզրափակիչ), Ավետ Բարսեղյան և Արևիկ Ուդումյան (եզրափակիչ) |
Լիլիթ Մուրադյան |
2016 | Ավետ Բարսեղյան | Արման Մարգարյան |
2017 | Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան | Իվետա Մուկուչյան |
2018 | Ավետ Բարսեղյան և Ֆելիքս Խաչատրյան | Արսեն Գրիգորյան |
2019 | Ավետ Բարսեղյան և Արամ Mp3 | Արամ Mp3 |
2022 | Գարիկ Պապոյան և Հրաչուհի Ութմազյան | Գարիկ Պապոյան |
2023 | Համլետ Առաքելյան և Հրաչուհի Ութմազյան | Մալենա |
Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Mp3-ին Կոպենհագենում (2014)
Genealogy-ն Վիեննայում (2015)
Մարսել Բեզենսոնի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրպագուի մրցանակ
Մարսել Բեզենսոնի մրցանակները առաջին անգամ հանձնվեցին Էստոնիայի Տալլին քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2002» երգի մրցույթի ժամանակ` եզրափակելով լավագույն մրցակից երգերը։ Հիմնադրվել է Քրիստեր Բյորկմանի («Եվրատեսիլ 1992» երգի մրցույթի ժամանակ Շվեդիայի ներկայացուցիչ և Շվեդիայի պատվիրակության ներկայիս ղեկավար) և Ռիչարդ Հերրիի (Herreys-ի անդամ և «Եվրատեսիլ 1984» երգի մրցույթի Շվեդիայի հաղթող) կողմից, մրցանակները տրվում են ամենամյա մրցույթի հեղինակ Մարսել Բեզենսոնի անունից։ Մրցանակները բաժանվում են երեք անվանակարգերի. Մամուլի մրցանակ, գեղարվեստական մրցանակ և կոմպոզիտորական մրցանակ[2]։
Տարի | Երգ | Կատարող | Եզրափակչի արդյունք |
Միավորներ | Երգահան(ներ) |
---|---|---|---|---|---|
2008 | «Քելե Քելե» | Սիրուշո | 4-րդ | 199 | Հ.Ա. Դեր-Հովագիմյան, Սիրուշո |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականին Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, հավաքելով 249 միավոր (141 միավոր՝ քվեարկության հին համակարգով), սակայն չի կարողացել գերազանցել Սիրուշոյի արդյունքը — 272 միավոր՝ քվեարկության նոր համակարգով (199 միավոր՝ հին համակարգով)[3]։
- 2012 թվականի փետրվարի 23-ին մի շարք հայ երգիչներ հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու հիմնավորված հայտարարությամբ[4]։
- 2011 թվականին հայաստանյան երկրպագուների խոսքով, ազգային ընտրության ժամանակ ընտրված «Boom Boom» ստեղծագործությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար։ Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմիի կողմից «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար[5]։
- 2016 թվականին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում բարձրացրել է Արցախի դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով[6]։
- 2016 թվականին մինչ Եվրատեսիլի մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հաշվի են առնվում այն միավորները, որոնք ստացել է երկիրը «Եվրատեսիլի» եզրափակչում, բացառությամբ այն մրցույթների, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
- ↑ «Marcel Bezencon award»։ poplight.zitiz.se։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին։ Վերցված է 2018 թ․ հունիսի 13
- ↑ «Old voting system: Australia would have won Eurovision 2016»։ Eurovisionworld (en-US)։ 2016-05-15։ Վերցված է 2018 թ․ հունիսի 29
- ↑ «Հայ երգիչների` «Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու կոչի ամբողջական տեքստը»։ news.am։ Վերցված է 2018 թ․ հունիսի 29
- ↑ «Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018 թ․ հունիսի 29
- ↑ «Իվետա Մուկուչյանն Արցախի դրոշը ցույց է տվել մարդասիրական մտահոգություններից ելնելով. Շվեդիայում ՀՀ դեսպան»։ armenpress.am։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4
- ↑ «Մինիչ «Եվրատեսիլի» մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի էջը Eurovision.tv կայքում
- OGAE Հայաստան պաշտոնական ֆան ակումբի կայքը Archived 2019-09-02 at the Wayback Machine.
- AMPTV կայք-էջ
|
|