Jump to content

Բրյունետ (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյունետ
Ի ծնե անունԷլեն Երեմյան
Նաև հայտնի է որպեսBrunette և Բրյունետ
Ծնվել էմայիսի 27, 2001(2001-05-27) (25 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ
 Brunette (singer) Վիքիպահեստում

Էլեն Երեմյան (մայիսի 27, 2001(2001-05-27), Երևան, Հայաստան[1]), առավել հայտնի է բեմական Brunette անվամբ, հայ երգչուհի և երաժշտության հեղինակ։ 2023 թվականին ներկայացրել է Հայաստանը Լիվերպուլում՝ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[2][3][4] (11.05.2023)՝ 122 միավորով գրավելով 14-րդ տեղը։

Ծնվել է 2001[1] թվականի մայիսի 27-ին։ Երգում է 4 տարեկանից, իսկ երաժշտական գործունեությունը ծավալել է 15 տարեկանից[5]։

Առաջին երգը՝ «Ուզում եմ ուրիշին»-ը թողարկվել է 2019 թվականի մայիսին, այս երգը նա հաղթել է Արտեմ Վալտերի #ARTEMVALTERUZUMEMERG մրցույթի ժամանակ։ Այս երգին հաջորդել է «Love the Way You Feel», որը թողարկել է 2019 թվականի Սեպտեմբերին NVAK հիմնադրամի հետ։

Բրյունետը Project12 խմբի անդամ է, այդ խմբով նրանք հանդես են գալիս տարբեր ակումբներում։ Բրյունետը նաև 2022 թվականի փետրվարին «Էն աղջիները» խմբի հետ թողարկել են «Մենք»-ը։ Նրանք «Էն աղջիկները» խմբով շատ հաճախ դրսում նվագել են։

«Գիշեր»-ը թողարկվել է 2022 թվականի մարտին, որոշ ժամանակ անց հաջորդել է մյուսը՝ «Smoke Break»։ Այս երգը Հայաստանում արագ ճանաչում ստացավ։ Հինգերրորդ երգը՝ «Բաց կապույտ աչքերդ», թողարկվել է հունիսին[6]։

Բրյունետը Եվրատեսիլին ներկայացավ իր հեղինակած երգով՝ «Future Lover»: Այս երգից քիչ ժամանակ հետո թողարկեց իր «Դիմակ» երգը։

Հանդիսանում է իր գրեթե բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը։

Դեկտեմբերին եղել է Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ[5]։

2023 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բրյունետն ընտրվել է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար[7][8][9]։ Մարտի 15-ին երգչուհու «Future Lover» երգի տեսահոլովակը տեղադրվել է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում[10]։ Առաջին երկու օրվա ընթացքում տեսանյութը հավաքել է 1 միլիոն դիտում, հետո այն դարձավ ամենաշատ դիտում ունեցած երգը Եվրատեսիլ 2023[11]։ Մայիսի 11-ին երգչուհին ներկայացրեց Հայաստանը։ Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչ փուլում Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի մեկին դուրս եկավ Բրյունետի թվով ութերորդ երգը՝ «Holiday Nostalgia»-ն։ Այնուհետև «Ռոզալիա» ֆիլմի համար ներկայացրեց «Այնպես ուզում եմ» երգի վերամշակված տարբերակը։ Դեկտեմբերի 30-ին հրապարակեց «Հիմա ցուրտ ա» երգը։

2024-ին փետրվարի 14-ին` սիրահարների տոնին Պարգի հետ թողարկել է «Արև ես» երգը։

2024 թվականի մայիսին Բրյունետը ընտրվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի ժյուրիի միավորները հայտարարելու համար։

Մայիսի 24 դուրս եկավ «Superstar Illness», որի տեսահոլովակի մասին նա ասում է, որ տեսահոլովակը ցուց է տալիս իր արվեստին մոտ լինելը։

Բրյունետը թողարկել է «Ու դե մի օր» երգը ColorsxStudios-ի հետ[12]։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակեց «NO ENERGY» երգը, որի պրեմիերան կատարել էր Կոկա-Կոլա երաժշտական փառատոնի ժամանակ։ Նույն փառատոնի ժամանակ կատարեց «Superstar Illness» երգի այլ տարբերակը, որի տեսահոլավակը հրապարակեց դեկտեմբերի 8-ին:[13]

2025 թվականի փետրվարի 16-ին Բրյունետը կատարեց իր «Future Lover», «NO ENERGY» և «Superstar Illness» երգերը Դեպի Եվրատեսիլում Եվրատեսիլ 2025-ի համար։

2025 թվականի ապրիլի 10-ին թողարկեց իր սինգլը` «Love Reversed»: Երգը 3 շաբաթում YouTube-ում հավաքել է 1 միլիոն դիտում:

Արտիստը 2025 թվականի ապրիլից մասնակցում է «Երկու աստղ» նախագծին: Նրա խաղընկերը Ժանն է:

2025 թվականի Հունիսի 12-ին թողարկեց «TRY» սինգլը: Այդ օրը` որպես պրեմիերա երգել է Ucom-ի Gen5 ֆեստի ժամանակ: Նա ֆեստի ժամանակ եղել է գլխավոր արտիստը:

Հուլիսի 15-ին թողարկել է «Ամպից մաքուր» երգը:

Երաժշտական փառատոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին երաժշտական փառատոնը եղել է Կոկա-Կոլա երաժշտական փառատոնը` 2022 թվականի սեպտեմբերի 7-ին:

2023 թվականին ելույթ է ունեցել ՖեստիՎառ փառատոնին:

Այդ նույն փառատոնին ելույթ է ունեցել նաև 2023 թվականի սեպտեմբերի 9-ին և 2024 թվականի սեպտեմբերի 7-ին:

Հենց 2024 թվականի փառատոնի ժամանակ երեգել է 2 նոր երգ` «NO ENERGY» և «Superstar Illness (Another Version)»:

2025 թվականի ապրիլի 12-ին ելույթ է ունեցել Gen5 ֆեստում` որպես գլխավոր արտիստ: Իր հայտնի և սիրված երգերից բացի նաև երգել է նոր երգը` «TRY»-ը:

Մրցանակաբաշխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ARMENIAN MUSIC VIDEO AWARDS 2024

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին , Լոս Անջելոսում` Դոլբի թատրոնում: Բրյունետը ստացել է լավագույն տեսահոլովակ մրցանականին: Նա ներկա չի գտնվել մրցանկաբաշխության արարողությանը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բրյունետը նոմինացված է եղել երկու անվանակարգում` Լավագույն երգչուհի իր «NO ENERGY» և «Superstar Illness» երգերով, և Լավագույն տեսհոլովակ իր «Superstar Illness» երգով: Ցավոք, նա չի ստացել ոչ մի մրցանակ այդ օրը:

Մրցանակաբաշխության ընթացքում Գարիկ Պապոյանի հետ եղել է նոմինացիա հանձնող: Նրանք հանձել են Լավագույն հիփ-հոփ և ռիթմ ընդ բլյուզ (R&B) արտիստ կամ խումբ նոմինացիան:

Բրյունետը նաև ելույթ է ունեցել: Երգել է իր նոր երգը` «Love Reversed»-ը:

Հանրային Հեռուստաընկերությունը BBC լրատվական ընկերության հետ համատեղ ներկայացնում է Երկու Աստղ նախագիծը:

Այս նախագծին Բրյունետը մասնակցում է Ժան Աբրահամյանի հետ, որը Բրյունետի հետ երգել է Project 12-ում: Ժանը Բրյունետի մոտ ընկերներից է:

Առաջին հաղորդմանը նրանք ներկայացրել են Բրունո Մարսի և Ռոսեի «APT» երգը: Այդ կատարման համար ժյուրիից ստացել են ընդհանուր 27 միավոր:

Երկրորդ հաղորդման թեման ռոքն էր: Նրանք ընտրել էին Evanescence«Bring Me to Life» երգը: Ժյուրիի կողմից ստացել են ընդհանուր 33 միավոր:

Երրորդ հաղորդման թեման Եվրատեսիլն էր: Զույգը կատարել է 2024 թվականին Եվրատեսիլում հաղթած Նեմոյի «The Code» երգը: Կատարման համար ստացել են ընդհանուր 36 միավոր:

Չորորդ հաղորդման թեման Հայակակն էստրադան էր: Նրանք ընտրել էին Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը: Ելույթի համար վաստակել են 36 միավոր:

Հինգերորդ հաղորդման ժամանակ երգել են «UN POCO LOCO» երգը, թեման մանկական երգերն էին: Ստացել են 40 միավոր:

Վեցերորդ հաղորդման թեման Սանունդթրեքն էր: Երգել են Հայկոյի «Ոչինչ չի մնա» երգը: Ստացել են 36 մնիավոր:

Յոթերորդ հաղորդման թեման հայկական ժողովրդական երգերն են: Զույգը երգել է «Այ Լոթի Յար» երգը, որի համար ստացել են 40 միավոր:

Ութերորդ հաղորդմանը երգել են «Hotel California» երգը, թեման` ռետրո երգեր: Ստացել են 40 միավոր` անցնելով եզրափակիչ փուլ:[14]

Եզրափակիչ փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին, ուղիղ եթերով, նրանք ելույթ են ունեցել 04 համարի ներքո` երգելով Raye-ի «Escapism» երգը: Հաղթողին ընտրելու էր հեռուստադիտողը, և ձայների մեծամասնությամբ հաղթեցին Ժանը և Բրյունետը:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Love Reversed (2025)
Տարեթիվ Երգ
2019 մայիսի 21 Ուզում եմ ուրիշին
սեպտեմբերի 11 Love the Way You Feel
2020 մարտի 14 Fucking Boy
2022 մարտի 2 Գիշեր
հունիսի 22Smoke Break
օգօստոսի 30 Բաց կապույտ աչքերդ
2023 մարտի 15 Future Lover
ապրիլի 16 Դիմակ
սեպտեմբերի 1 Holiday Nostalgia
նոյեմբերի 25 Այնպես ուզում եմ
դեկտեմբերի 30 Հիմա ցուրտ ա
2024 փետրվարի 14Արև ես
մայիսի 24 Superstar Illness
մայիսի 27 Ու դե մի օր
սեպտեմբեր 18 NO ENERGY
դեկտեմբերի 8 Superstar Illness (Another Version)
2025 ապրիլի 10 Love Reversed
հունիսի 12 TRY
հուլիսի 15 Ամպից մաքուր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Armenian Pop Singer Brunette Releases "Love the Way You Feel" in Support of Non-Profit Nvak
  2. «Brunette». eurovision.tv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  3. Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը - Եվրատեսիլ
  4. «Ո՞վ է Բրյունետը և ինչո՞ւ ընտրվեց «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի պատվիրակ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  5. 1 2 «Փաստեր երգչուհի Բրյունետի մասին». VNews. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Երգի պրեմիերա․ Բրյունետ – «Բաց կապույտ աչքերդ» | Onnet.am». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Armenia pick Brunette for Eurovision». eurovision.tv (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  8. TV, Azat. «Հայաստանն 2023 թվականին Եվրատեսիլում ներկայացրել է երգչուհի Բրյունետը». azat.tv. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  9. ««Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի երգչուհի «Բրյունետը»». Armenia Today. 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  10. Տեղի ունեցավ Բրյունետի տեսահոլովակի պրեմիերան - Եվրատեսիլ
  11. «Клип армянской певицы Брюнет набрал более 1 млн. просмотров на youtube-канале "Евровидения"» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  12. «Brunette». COLORSxSTUDIOS (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Brunette (2024 թ․ դեկտեմբերի 8), BRUNETTE - SUPERSTAR ILLNESS (Another Version), Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 9-ին
  14. Armenian Public TV (2025 թ․ հունիսի 21), Երկու աստղ (թողարկում 8) | Ռետրո, Վերցված է 2025 թ․ հունիսի 24-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյունետ (երգչուհի)» հոդվածին։