Not Alone
«Not Alone» | |
---|---|
![]() | |
Արամ Mp3-ի սինգլը | |
Թողարկված | Մայիսի 5, 2014 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2014 |
Ժանր | Բալլադ, դաբստեպ |
Երգահան | Արամ Mp3 |
Տևողություն | 3:03 |
Լեյբլ | Universal Music Group |
![]() | |
---|---|
Արամ Mp3-ին ներկայացնում է իրեն և իր երգը | |
Եվրատեսիլ 2014-ի երգ | |
Երկիր | Հայաստան |
Երգիչ(ներ) | Արամ Mp3 |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Արամ Mp3 |
Բառերի հեղինակ(ներ) | Գարիկ Պապոյան |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 4-րդ |
Կիսաեզրափակչի միավորներ | 121 |
Եզրափակչի արդյունք | 4-րդ |
Եզրափակչի միավորներ | 174 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Lonely Planet (2013) | |
Face the Shadow (2015) ► |
«Not Alone» (հայերեն՝ Միայնակ չէ), հայ երգիչ Արամ Mp3-ի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին և գրավել 4-րդ հորիզոնականը։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերի 24-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն, հրապարակեց որ 2014 թվականի մրցույթի Հայաստանի ներկայացուցչի անունը ներքին ընտրությամբ հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում[1]։ Երգիչ, հումորիստ և շոումեն Արամ Mp3-ն ներքին ընտրության արդյունքում դարձավ Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին[2]։ 2014 թվականի փետրվարի 21-ին հայտնի դարձավ որ մրցույթում Արամ Mp3-ի երգը արդեն ընտրվել է, և այն տեսահոլովակի հետ միասին կներկայացվի մարտ ամսին[3]։ Արամի երգի համար ընդհանուր Հանրային հեռուստաընկերություն հայ և արտասահմանցի երգահանների ստացել էր 75 հայտ։
Երգի ձայնագրման աշխատանքները տեղի են ունեցել փետրվար ամսին։ Մարտի 14-ին երգի և տեսահոլովակի պրեմիերան կայանում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում[4]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի երաժշտությունը գրել է ինքը՝ Արամը, իսկ խոսքերի հեղինակն է նրա լավագույն ընկեր Գարիկ Պապոյանը։ Հարցազրույցներից մեկում երգի հաղորդագրության մասին խոսելիս Արամը նշում. «Դու չպետք է հանձնվես և միշտ պայքարես սիրո համար։ Մեկ համբույրը կարող է փոխել ամեն ինչ։» «Not Alone-ը» բալլադի[5][6] և դաբստեպի[7] համադրություն է։ Երգը սկսվում է դաշնամուրի նվագակցության ներքո, իսկ երգի միջնամասում նաև օգտագործվել են ջութակի մեղեդիներ։ Երգի դաբստեպի մասը սկսվում է "You're not alone..." արտահայտությունը մի քանի անգամ կրկնելուց հետո։ Երգը ավարտվում է դաշնամուրի նվագակցության ներքո։
Քննադատների կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը եվրոպացի քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների և ի սկզբանե համարվել է մրցույթի գլխավոր ֆավորիտը։ Բրիտանական The Independent թերթի լրագրող Ջեսս Դենհեմը իր հոդվածում «Not Alone-ը» անվանել է «հզորացող դաբստեպ բալլադ։»[8] Digital Spy կայքի լրագրող Ալեքս Ֆլետչերը երգի առաջին 1 րոպե 53 վայրկյանը անվանել է ստանդարտ Եվրատեսիլի երգ, սակայն շարունակելով իր հոդվածը նա նշում է որ երգում կա «առանցքային փոփոխություն», որը նա անվանել է «դաբստեպի հրավառություն»[9]։ Sofabet կայքի լրագրող Դանիել Գուլդը իր հոդվածում գրում է որ երգը իր կառուցվածքով տիպիկ Եվրատեսիլի երգ չէ։ Նա այն անվանել է «մի մեծ մեղեդի՝ կառուցվածքով համարձակ, ժամանակակից և սինեմատիկ զգացումով։»[10] Daily Mirror-ի ժամանցային լրագրող Կարլ Գրինվուդը հինգ աստղից երգին տվել է ընդամենը մեկ աստղ և ինչպես մյուս կատարողների մեծ մասի երգերին բավականին քննադատորեն է մոտեցել[11]։ Ադրբեջանակ Haqqin.az կայքի լրագրող Յուլիա Մամմեդովան գրում է որ երգը ունի բավականին պրոֆեսիոնալ գործիքավորում, սակայն այնուհետև ավելացնում է որ այդպիսի պրոֆեսիոնալ գործիքավորում հնարավոր է անել միայն Եվրոպայում կամ Թուրքիայում, մինչդեռ «Not Alone-ի» գործիքավորումը կատարվել է Լիլիթ Նավասարդյանի կողմից Հայաստանում[12]։
Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Mp3-ին Եվրատեսիլում երգը կատարել է մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ, առաջին համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում երգը հավաքելով 121 միավոր, 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին եզրափակչում Արամը իր երգը կատարում է 7-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում 174 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրիգոր Գասպարյանը, նկարահանվել է մարտ ամսին Երևանում։ Մարտի 14-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կայանում է տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։ Տեսահոլովակը Եվրատեսիլի Յութուբի պաշտոնական էջում տեղադրվելուց հետո, 24 ժամվա ընթացքում ունենում է 200,000 դիտում։ Մարտի 22-ին այն հատում է 1 միլիոնի դիտումը[13]։ 2016 թվականի մայիս ամսի դրությամբ տեսահոլովակը ունի 8 միլիոնից ավել դիտում։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվային ներբեռնում
- «Not Alone» - 3։03
- «Not Alone» (Պաշտոնական ռեմիքս) - 4։01
Երգի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արամ Սարգսյան - երգի կատարող և երաժշտության հեղինակ
- Գարիկ Պապոյան - խոսքերի հեղինակ
- Լիլիթ Նավասարդյան - գործիքավորող
- Գրիգոր Գասպարյան - տեսահոլովակի ռեժիսոր
Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (2014) | Տեղ |
---|---|
![]() |
31 |
![]() |
38 |
![]() |
21 |
![]() |
44 |
![]() |
11 |
![]() |
60 |
![]() |
94 |
![]() |
45 |
![]() |
53 |
![]() |
88 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Brey Marco։ «Armenian representative announced on December 31st»։ European Broadcasting Union։ Վերցված է դեկտեմբերի 21, 2013
- ↑ Omelyanchuk Olena։ «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen»։ European Broadcasting Union։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ «Eurovision 2014's Armenian representative's song is chosen»։ Panorama.am։ Վերցված է փետրվարի 21, 2014
- ↑ Brey Marco։ «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia»։ European Broadcasting Union։ Վերցված է 14 March 2014
- ↑ «Eurovision 2014: Aram MP3 to sing "Not Alone" for Armenia»։ Public Radio of Armenia։ մարտի 14, 2014։ Վերցված է 2014 թ․ մարտի 22։ «...it’s a unique ballad...»
- ↑ «Den stora ESC-förhandsfavoriten»։ Helsingborgs Dagblad (շվեդերեն)։ մարտի 17, 2014։ Վերցված է 2014 թ․ մարտի 22(չաշխատող հղում)
- ↑ López Virginia (մարտի 14, 2014)։ «Aram MP3 presents his Eurovision entry Not Alone»։ EuroVisionary.com։ Վերցված է 2014 թ․ մարտի 26։ «First thought is that it is going to be a ballad but it builds up and then it surprises with some dubstep.»
- ↑ http://www.independent.co.uk/arts-entertainment/music/features/eurovision-2014-semifinal-one-five-acts-to-watch-from-aram-mp3-to-sanna-nielsen-9325730.html
- ↑ Fletcher Alex (մայիսի 6, 2014)։ «Eurovision 2014: All you need to know about tonight's first semi-final»։ Digital Spy։ Վերցված է 2014 թ․ հունիսի 3
- ↑ http://sofabet.com/2014/03/15/eurovision-2014-will-armenias-youre-not-alone-unite-viewers/
- ↑ http://www.mirror.co.uk/tv/tv-previews/eurovision-2014-preview-armenia-entry-3321349
- ↑ Mammedova Yulia (մարտի 24, 2014)։ «Азербайджанский балабан против армянского дудука (ЕвроВидение)»։ Haqqin.az։ Վերցված է 2014 թ․ հունիսի 19
- ↑ «Արամ MP3 «Not alone». ավելի քան մեկ միլիոն դիտում ՅուԹյուբում»։ news.am։ մարտի 22, 2014։ Վերցված է 2014 թ․ մարտի 26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|