Արամ MP3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամ Mp3ից)
Արամ MP3
Aram Mp3, ESC2014 Armenia 1st press conference 04 (cropped).jpg
Ի ծնե անունԱրամ Ավետիքի Սարգսյան
Ծնվել էապրիլի 5, 1984(1984-04-05)[1] (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար, ստեղնահար և ՈՒՀԱ-ի խաղացող
Գործիքներվոկալ, դաշնամուր և կիթառ
ԱշխատավայրՇանթ հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Aram Mp3 Վիքիպահեստում

Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984(1984-04-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով` զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ՈւՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]։ 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող «Հանրային հեռուստաընկերության» «2 աստղ» մրցույթում։

Արամը կատարում է իր «Not Alone» երգը Եվրատեսիլ 2014-ի բեմում

Համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությամբ։ «Հանրային հեռուստաընկերությունում» Գարիկ Պապոյանի հետ վարել է "Լավ Երեկո" հաղորդումը։

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Հանրային հեռուստաընկերության» Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]։ Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]։ Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]։ Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7], որդու անունը Առնո են դրել։ Մյուս որդին՝ Դավիթը լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը»։ The Armenian Times։ դեկտեմբերի 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին։ Վերցված է 2014 թ․ հունվարի 2 
  3. Omelyanchuk Olena։ «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen»։ European Broadcasting Union։ Վերցված է հունվարի 1, 2014 
  4. «Eurovision 2014's Armenian representative's song is chosen»։ Panorama.am։ Վերցված է փետրվարի 21, 2014 
  5. Brey Marco։ «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia»։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 14, 2014 
  6. Roxburgh Gordon։ «The ten winners from tonight's show»։ European Broadcasting Union։ Վերցված է մայիսի 6, 2014 
  7. «Արամ MP3»։ Bravo.am։ June 2011 
  8. «Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ զավակը» (հայերեն)։ Sputnik Արմենիա։ Վերցված է 2022-07-06