Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում առաջին անգամ ներկայացրեց Անդրեն (Անդրեյ Հովնանյան, ծնվ. 1980 թ. հուլիսի 8-ին Ստեփանակերտ) հիշեցնեմ, որ մրցույթը կայացավ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Անդրեի երգը կոչվում էր «Without Your Love»։ Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Քեթրին Բեքյանը։ Երգը գործիքավորել է Արա Թորոսյանը (Մուրզոն)։ 2006 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցում էր 37 երկիր։ Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին 23 պետություն, որոնցից ընդամենը 10-ն անցավ եզրափակիչ փուլ, որոնցից մեկը Հայաստանն էր, որը այդ փուլում 6-րդն էր 150 միավորով։ Եզրափակիչ փուլում Անդրեն ելույթ ունեցավ 24-րդ համարի ներքո, նա թվով վերջին մասնակիցն էր մրցույթում։ Նա հավաքեց 129 միավոր զբաղեցնելով 8-րդ հոչիզոնականը։ Նա զիջում էր միայն Ուկրաինայի (7-րդ հորիզոնական՝ 145 միավոր), լիտվայի (6-րդ հորիզոնական՝ 162 միավոր), շվեդիայի (5-րդ հորիզոնական՝ 170 միավոր), ռումինիայի (4-րդ հորիզոնական՝ 172 միավոր), բոսնիայի և Հերցեգովինայի (3-րդ հորիզոնական՝ 229 միավոր), Ռուսաստանի (2-րդ հորիզոնական՝ 248 միավոր) և հաղթող երկրի Ֆինլանդիայի (1-ին հորիզոնական՝ 292 միավոր)։ Հաղթողներն էին Ֆինլանդիայի մասնակիցները Lordi-խումբը իր "Hard Rock Hallelujah" երգով։
Եվրատեսիլ 2006-ին Հայաստանը ստացավ հետևյալ միավորները.
Եվրատեսիլ 2006-ին Հայաստանը տվեց հետևյալ միավորները.
| No. | Երկիր | Միավոր |
|---|---|---|
| 1 | 12 | |
| 2 | 10 | |
| 3 | 8 | |
| 4 | 7 | |
| 5 | 6 | |
| 6 | 5 | |
| 7 | 4 | |
| 8 | 3 | |
| 9 | 2 | |
| 10 | 1 |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ | ||
|---|---|---|
| Ազգային ընտրություն | ||
| Երկիր | Հայաստան | |
| Ընտրման թվական | 2006 | |
| Ընտրված կատարող | Անդրե | |
| Ընտրված երգ | Without Your Love | |
| Երգի լեզու | անգլերեն | |
| Բառերի հեղինակ | Քեթրին Բեքյան | |
| Արդյունքներ | ||
| Արդյունքը կիսաեզրափակչում | 6 տեղ, 150 միավոր | |
| Արդյունքը եզրափակչում | 8 տեղ, 129 միավոր | |