Lonely Planet
| Lonely Planet | |
|---|---|
| Եվրատեսիլ 2013-ի երգ | |
| Երկիր | Հայաստան |
| Երգիչ(ներ) | Դորիանս |
| Լեզու | Անգլերեն |
| Երգահան(ներ) | Թոնի Այոմմի |
| Բառերի հեղինակ(ներ) | Վարդան Զադոյան |
| Արդյունքներ | |
| Կիսաեզրափակչի արդյունք | 7 |
| Կիսաեզրափակչի միավորներ | 69 |
| Եզրափակչի արդյունք | 18 |
| Եզրափակչի միավորներ | 41 |
| Ներկայանալու ժամանակագրություն | |
| ◄ Boom Boom (2011) | |
| Not Alone (2014) ► | |
«Lonely Planet» (Միայնակ մոլորակ), հայկական Դորիանս ռոք խմբի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։ Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Բլեք Սաբաթ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմմին[2]։
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի ընտրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը ընտրվել է 2013 թվականի մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, որտեղ խումբը կատարել է նաև 3 այլ երգեր և քվեարկության արդյունքում հաղթել է Lonely Planet երգը[3]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 18-ին ՅուԹյուբում Դորիանսի և Եվրատեսիլի պաշտոնական էջերում[4]։
Ռեմիքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է մայիսի 5-ին, որի հեղինակն է խմբի անդամ Արման Փահլևանյանը։
Եվրատեսիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլում Դորիանսը երգը կատարել է երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, 11-րդ համարի ներքո և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով։ Եզրափակչում Դորիանսը հանդես է եկել 12-րդ համարի ներքո և զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։
Երգի տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Digital download
- Lonely Planet – 3։00
- Lonely Planet (Ռեմիքս) – 2։58
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի պաշտոնական տեսահոլովակը
- Դորիանսի առաջինը փորձը Եվրատեսիլի բեմում
- Դորիանսի երկրորդ փորձը Եվրատեսիլի բեմում
- Դորիանսի ելույթը կիսաեզրափակչում
- Դորիանսի ելույթը եզրափակչում
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||