Fly with Me

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

"Fly with Me" (Հայ.՝«Թռչի՛ր Ինձ հետ») երգով երգչուհի Արծվիկը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում: Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2017թ մարտի 18-ին: Արծվիկը ներկայացել է Եվրատեսիլ 2017 երգի մրցույթին առաջին կիսաեզրափակչի ՝ երկրորդ հատվածում: 

Fly with me երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների, ընդհանրությունների վրա և զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, ու դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար: 

Տեսահոլովակում ևս պահպանված է երգի մեղեդային գիծը և ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ և լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արևի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]