Էմմի (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմմի Բեջանյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էմմի (այլ կիրառումներ)
Էմմի
Ի ծնե անուն Էմմա Բեջանյան
Ծնվել է ապրիլի 12, 1984 (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր հայ
Ժանրեր փոփ
Մասնագիտություն Երգչուհի
Գործիքներ վոկալ
Գործունեություն 1993-ից

Էմմի (իսկական անունը՝ Էմմա Բեջանյան, 1984 թ., ապրիլի 12), հայ փոփ երգչուհի է։ Մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչը նրան թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգևներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել Հայեր փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների գործունեությամբ[1]: Եղել է նաև Իքս-Ֆակտոր 3 ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]