Եվա Ռիվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Ռիվաս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՎալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան
Ծնվել էհուլիսի 13, 1987 (36 տարեկան)
Դոնի Ռոստով, ԽՍՀՄ
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1994-ից
 Eva Rivas Վիքիպահեստում

Եվա Ռիվասը (իսկական անունը՝ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան, հուլիսի 13, 1987(1987-07-13)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Ռիվասը, կամ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Հայրը՝ Ալեքսանդր Ռեշետնիկովը, ծնվել է Վլադիվոստոկում հայի և ռուսի ընտանիքում, իսկ մայրը՝ Փիրուզա Ծատուրյանը, հայ է, որը ծնվել է Երևանում։ Նախատատը՝ ազգությամբ հույն Եվա Ռիվասն է, որի անունը երգչուհին օգտագործում է որպես կեղծանուն։ 1994 թվականին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի։

1996-2004 թվականներին հանդես է եկել որպես Ռոստով քաղաքի «Արևիկ» անսամբլի մենակատար։ Եվան՝ իբրև խմբի մենակատարուհի, բազմիցս արժանացել է դափնեկրի կոչմանը։ Ելույթ ունենալով թե համույթի կազմում, և թե որպես անհատ կատարող՝ «Ալվան Ծաղիկ» մանկապատանեկան երգի մրցույթում, Եվան արժանացավ «Գրանդ պրի» մրցանակին։

1999 թվականին Սարատով քաղաքում Առաջին ռուսական երիտասարդական Դելֆիական խաղերին ներկայացնելով հայկական երգ Ռոզի Արմենի երգացանկից՝ Եվան արժանացավ երկու արծաթե մեդալների։

2003 թվականին ավարտել է «Իմիջ Էլիտ» դպրոցը և դարձել այս գործակալության առաջատար մոդելներից մեկը՝ երկու անգամ արժանանալով Ռոստովի փոքրիկ գեղեցկուհի կոչմանը։ 13 տարեկանում Եվան, ունենալով 1,80 սմ. հասակ, բացառության կարգով մասնակցեց Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացավ Միսս տաղանդ կոչմանը։ Այս նույն թվականին ստացել է Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր։

2004 թ-ին ընդունվել է Ռոստովի պետական համալսարան։

2005 թ-ին արժանացել է Ռոստովի «Ոսկե ձայն», «Միսս Դոնի մարգարիտ» տիտղոսներին։ Ինչպես նաև Երևանում ստացել է «Կովկասի վիցե-միսս» տիտղոսը։ Նույն թվականին Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի։

2005 թվականին Մոսկվայում կայացած Տարվա հայկական երգ ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել առաջին մրցանակի։

Եվան համագործակցել է Ստրիտ Ջազ պարային դպրոցի հետ, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Մանդրիկն է։

2007 թվականին Սոչի քաղաքում կայացած «5 աստղ» փառատոնի մրցանակակիր է։ «Տաշիր 2009» 4-րդ ազգային մրցանակաբաշխությանը Եվան կատարեց Սայաթ-Նովայի ամենաբարդ և հին ստեղծագործություններից «Թամամ Աշխարհ» երգը, որի հիման վրա 2009 թվականին նկարահանվեց տեսահոլովակ։ Սա Եվայի կատարումներից ճանաչում ձեռք բերած առաջին հայկական կատարումն է։ Նրա երգացանկում տեղ է գտել նաև Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված «Լանջեր Մարջան» ստեղծագործությունը։

2008-2011 թվականներին համագործակցել է «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հետ։ 2010 թվականին մասնակցել է Օսլոյում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը՝ երգելով «Apricot Stone» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]