Անդրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե
Ծնվել է հուլիսի 8, 1979 (36 տարեկան)
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստան
Ստեփանակերտ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրեր Փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգիչ
Գործիքներ վոկալ
Գործունեություն սկսած 1997-ից
Լեյբլ Andre Records
Կայք andre.am

Անդրե (Անդրեյ Սերգեյի Հովնանյան, ծնվ. 1979 թ. հուլիսի 8-ին Ստեփանակերտ), հայ փոփ երգիչ է: Հաղթել է Armenian music awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգը 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին: 2006 թ առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2014)[1]:

Կենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ: Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները:

Երբ Անդրեն 6 տարեկան էր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների: 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն: Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում: Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը:

Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ՝ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում: Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ՝ իր խմբի հետ միասին: Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է Ստեփանակերտի Դրամատիկական Թատրոնի մի շարք ներկայացումներում:

Չնայած նրան, որ Անդրեի ծնողներն ուզում էին, որ իրենց տղան բժիշկ դառնա, Անդրեն երազում էր երգիչ դառնալ: 1998 թ նրա երազանքն իրականացավ: Նա դարձավ Երգի Պետական Թատրոնի անդամ, և այնտեղ էր մինչև 2002 թ:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3 տարեկանից Անդրեն արդեն երգում էր: 6 տարեկանից նա սկսեց հաճախել դաշնամուրի դասընթացների, իսկ 9 տարեկանում գրեց իր առաջին երգը, որն անվանեց «Աղոթք»: Նրա՝ պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվեց 15 տարեկան հասակից՝ «Ճանապարհ դեպի Վերածնունդ» մրցույթը հաղթելու շնորհիվ: Այնուհետև Անդրեն սկսեց երգել «Ղարաբաղ» փոփ-ջազային խմբում, որը շրջագայում էր ողջ Հայաստանով և Արցախով: Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, ինչպես նաև ներկայացրել է զուգերգ ավստրիացի-ամերիկացի R’n’B/փոփ երգչուհի Սամանթա Ջեյդի հետ: Երգի անվանումն է «Come back». այն մեծ հաջողությունների է հասել ինտերնետում:

2001[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն առաջին անգամ մասնակցեց միջազգային երաժշտական "Golden Skif" մրցույթին Դոնեցկում, Ուկրաինայում, որտեղ նա առաջին տեղում էր: Այնուհետև մասնակցեց Բելառուսի Մոգիլյով քաղաքում տեղի ունեցող "Золотой шлягер" մրցույթին, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և ձեռք բերեց բազում երկրպագուներ:

Իոսիֆ Կոբզոնի հրավերով Անդրեն ելույթ ունեցավ Մոսկվայի Ռոսիա պետական համերգասրահում:

2002[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն մասնակցեց «Ասիայի ձայն» երաժշտական փառատոնին Ալմաթիում, Ղազախստանում և ստացավ հինգ մրցանակ, ինչպես նաև ջերմ վերաբերմունք հանդիսատեսի կողմից: Անդրեն նկարահանեց իր առաջին տեսաhոլովակը՝ «Հորովել» երգի հիման վրա: Այն շատ սիրվեց ու գնահատվեց երկրպագուների կողմից, մեծ փառք ու հաջողություն բերեց նրան:

2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում տեղի ունեցող «Ֆեստոս» երիտասարդական երաժշտական փառատոնում Անդրեն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: 2500 մասնակիցներից նա ընդգրկվեց 10 լավագույնների շարքում և ստացավ «Ոսկե Դիպլոմ»: Նա մասնակցեց American idol նախագծի ռուսական տարբերակ "Народный артист" հեռուստանախագծին՝ անցնելով եզրափակիչ: Այնտեղ նա զբաղեցրեց 5-րդ տեղը:

Անդրեն մասնակցեց Շանհայի «Ասիա» երգի փառատոնին՝ արժանանալով «Նոր գերազանց երգիչ» կոչմանը:

"Հայաստանի տարվա երգ Ռուսաստանում" մրցույթում Անդրեն հաղթեց "Հայաստանի երաժշտության մեջ մեծ ներդնող" անվանակարգում: Նրա "Անցա – Գնացի" երգը Հիթ FM ռադիոկայանի եթերում ճանաչվեց տարվա լավագույն երգ: Անդրեն թողարկեց իր առաջին՝ "Ես եմ" ձայնասկավառակը:

2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Մարտիրոսյանի նկարահանած «Հորովել» տեսահոլովակը ճանաչվեց «Լավագույն տեսահոլովակ»: Այնուհետև նա նկարահանեց Անդրեի երկրորդ՝ "Գեթ մի գիշեր" տեսահոլովակը: Անդրեն մասնակցեց "World Championships of Performing Arts" մրցույթին Հոլլիվուդում, Կալիֆորնիայում: Այնտեղ նա ստացավ 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Իսկ իր տարիքային խմբում հանդես եկող մասնակիցների մեջ նա ճանաչվեց լավագույնը: "Կռունկ" երգի համահայկական փառատոնում Անդրեն ճանաչվեց «Տարվա Լավագույն Երգիչ»: Վան ռադիոկայանի «Ոսկե Քնար» փոփ երգի մրցույթում Անդրեի «Իմ սերը քեզ» երգը դարձավ «Տարվա Լավագույն երգ»: Այն 17 շաբաթ շարունակ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը: Անդրեն համերգներով շրջագայել է Իրանում, Լիբանանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղասախստանում, Վրաստանում և Եվրոպայի ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

2005[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեր ես ու մի կյանք» երգը 14 շաբաթ շարունակ հիթ-շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզանականը: Գլենդելի Ալեքս համերգասրահում Անդրեն ունեցավ 3 մենահամերգ: Այնուհետև նա թողարկեց «Իմ սերը քեզ» երգի անգլերեն «My love to you» տարբերակը: Անդրեն նկարահանեց իր «Մըր էրգիր» երգի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին: Նա ունեցավ մենահամերգներ Երևանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Թողարկեց թվով երկրորդ՝ «Միայն Սեր» ձայնասկավառակը: Ստացավ «Լավագույն երգիչ» և «Լավագույն երգ» մրցանակները Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխությունում:

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն առաջինը ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթ 2006-ին Աթենքում, Հունաստանում: Նա ձայնագրեց և տեսահոլովակ նկարահանեց «Without your love» երգի համար, որով էլ հանդես եկավ մրցույթում: Նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Երգը մեծ հաջողությունների հասավ և նույնիսկ մրցույթից հետո այն ընդգրկվում էր ԱՄՆ-ի և Հայաստանի հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում: Անդրեն թողարկեց «1000 անգամ» ձայնասկավառակը, ունեցավ համերգներ Հայաստանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում և Ռուսաստանում: Նոր ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ համանուն մենահամերգի ժամանակ, որի հանդիսատեսը բաղկացած էր 20.000 հոգուց: Մոսկվայում Անդրեն արժանացավ «Տարվա Անձնավորություն» մրցանակին: Ինչպես նաև ստացավ «Ավանս» մրցանակ Տաշիր 2006 մրցանակաբաշխությանը: Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխություն 2006-ին Անդրեն ստացավ հատուկ մրցանակ՝ Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին հաջողությամբ ներկայացնելու համար: Անդրեն ճանաչվեց «Լավագույն երգիչ» Kodak theatre համերգասրահում տեղի ունեցող M Club երաժշտական մրցանակաբաշխությանը: Իսկ «Without your love» երգի տեսահոլովակը տարվա լավագույն տեսահոլովակների տասնյակում էր: Անդրեն նկարահանեց «Հորդ Անձրև» երգի տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի հիշատակին:

2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեն շրջագայեց Նիդերլանդներում, Գերմանիաում և Ռուսաստանում: Նկարահանվեցին «Սոնե լե-լե» և «1000 անգամ» երգերի տեսահոլովակները Գերմանիայում: Համերգային շրջագայությունները շարունակվեցին մայիսին Փարիզում, Մարսելում(Ֆրանսիա) և Բոնում(Գերմանիա):

Հայաստանի մասնակցությունը Եվրատեսիլին[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ նա առաջին արտիստն էր, ով պետք է ներկայացներ Հայաստանը Եվրատեսիլ Երգի Մրցույթին, լիներ 37 մասնակիցներից մեկը Աթենքում: «Without your love» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Քեթրին Բեքյանը: Երգը գործիքավորել է Արա Թորոսյանը: Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ հավաքելով 129 միավոր:

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես եմ (It's Me) (2003)
  • Միայն սեր (Only Love) (2005)
  • 1000 անգամ (1000 times) (2006)
  • Երջանկության գաղտնիք (Secret Of Happiness) (2008)
  • Անդրենալին (ANDREnaline) (2010)
  • Իմ Հոգի (My Soul) (2014)

Անդրեի մրցանակների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – Միջազգային երաժշտական "Golden Skif" մրցույթ - Դոնեցկ, Ուկրաինա – Առաջին տեղ
  • 2001 – «Золотой шлягер» մրցույթ – Մոգիլյով, Բելառուս – Երրորդ տեղ
  • 2002 – “Ասիայի ձայն” երաժշտական փառատոն - Ալմա-Աթի, Ղազախստան:
  • 2003 – “Ֆեստոս” երիտասարդական երաժշտական փառատոն – Մոսկվա, Ռուսաստան – Երկրորդ հորիզոնական, “Ոսկե դիպլոմ”:
  • 2003 – Շանհայի “Ասիա” երգի փառատոն – Շանհայ, Չինաստան – “Նոր գերազանց երգիչ”:
  • 2003 – "Հայաստանի տարվա երգ Ռուսաստանում" – Մոսկվա, Ռուսաստան - "Հայաստանի երաժշտության մեջ մեծ ներդնող":
  • 2003 – "Անցա – Գնացի" երգը Հիթ FM ռադիոկայանի եթերում ճանաչվեց տարվա լավագույն երգ:
  • 2004 – "World Championships of Performing Arts" – Հոլլիվուդ, Կալիֆորնիա – Ստացավ 3 ոսկե և 1 արծեթե մեդալ, ճանաչվեց ”The Champion of the world”:
  • 2004 – "Կռունկ" երգի համահայկական փառատոն – Երևան, Հայաստան – “Տարվա Լավագույն Երգիչ”:
  • 2004 – Վան ռադիոկայանի “Ոսկե Քնար” փոփ երգի մրցույթ – Երևան, Հայաստան - “Իմ սերը քեզ” երգը ճանաչվեց “Տարվա Լավագույն երգ”:
  • 2005 – Հայաստանի Ազգային Մրցանակաբաշխություն – “Լավագույն երգիչ” և “Լավագույն երգ”:
  • 2005 – Լոս Անջելես, ԱՄՆ – “The Key of Glendale”
  • 2006 – “Տարվա անձնավորություն" Մոսկվա, Ռուսաստան
  • 2006 – Տաշիր 2006 – Մոսկվա, Ռուսաստան – “Ավանս” մրցանակ:
  • 2006 – M Club Music awards – Kodak Theatre, Հոլլիվուդ, ԱՄՆ – “Լավագույն երգի” և “Լավագույն հայկական միջազգային արտիստ”:
  • 2009 – Տաշիր 2009 – Մոսկվա, Ռուսաստան – “Տասնամյակի երգիչ”:
  • 2009 – Armenian music awards & M Club Music awards – Nokia theatre, Լոս Անջելես, ԱՄՆ – «Հայ երգի դեսպան»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]