Վարդուհի Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդուհի Վարդանյան
Վարդուհի Վարդանյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Վարդուհի Վարդանյան
Ծնվել էհունիսի 27, 1976(1976-06-27)
Երևան, Հայաստան
Երկիր{{{2}}} Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 15, 2006(2006-10-15) (30 տարեկանում)
Երևան - Սևան մայրուղի, Հայաստան[1]
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1994 - 2006
ԼեյբլArmenian Music Center
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքvarduhivardanyan.am

Վարդուհի Վարդանյան (հունիսի 27, 1976(1976-06-27), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 15, 2006(2006-10-15), Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երգչուհի[2]։

Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հունիսի 26-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։

1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։

1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական՝ «Ջազ-փոփ» խմբի հետ միասին մասնակցել է Սվերդլովսկում կայացած միջազգային մրցույթին և ստացել «գրան պրի»։
  • 1995 թվական՝ սկսել է աշխատել երգի պետական թատրոնում
  • 1996 թվական՝ մասնակցել է երիտասարդ կատարողների "Յալթա - Մոսկվա" տրանզիտին, որտեղ ստացել է մրցանակ լավագույն կատարման համար.
  • 1999 թվական՝ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի.
  • 2000 թվական՝ Բուլղարիայում կայացած "Discovery" մրցույթում ստացել է "գրան պրի" և "հանդիսատեսի համակրանք" մրցանակը
  • 2000 թվական՝ Մակեդոնիայում ստացել է "գրան պրի"
  • 2000 թվական՝ Սլավյանսկի բազար մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2001 թվական՝ Երիտասարդական "Море друзей 2001" միջազգային մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ամուսին՝ Արամ Ավոյան,
  • տղա՝ Ռուբեն Ավոյան, ծնված 1998 թվականին

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խառնաշփոթ, 2007
  • Только ты, 2007
  • Իմն ես, 2011
  • 13 երգ՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]