Սամանթա Ջեյդ
Սամանթա Ջեյդ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Samantha Jade Gibbs |
Նաև հայտնի է որպես | Samantha Jade |
Ծնվել է | ապրիլի 18, 1987 (36 տարեկան) Պերթ, Ավստրալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Jive Records |
Կրթություն | Hampton Senior High School? |
Կայք | samanthajadeofficial.com |
![]() |
Սամանթա Ջեյդ Գիբբս (ապրիլի 18, 1987, Պերթ, Ավստրալիա, ավելի հայտնի է որպես Samantha Jade), ավստրալիացի երգչուհի, երգահան, դերասանուհի և մոդել։ Ծնվել է Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում։ Գրել է երգեր այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Ջոջոն և Էշլի Թիսդեյլը։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Ջեյդը հաղթել է Ավստրալիայի «Իքս ֆակտոր» նախագծում՝ դառնալով առաջին կին հաղթողը։ Դրանից հետո նա պայմանագիր է կնքել «Sony Music Australia» լեյբլի հետ և թողարկել իր դեբյուտային «What You've Done to Me» սինգլը, որը առաջնելույթից պահից եղել է «ARIA Charts» շքերթի առաջին հորիզոնականում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամանթա Ջեյդ Գիբբսը ծնվել է Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում[1]։ Հայրն ունի անգլո-իռլանդական ծագում, իսկ մայրը շոտլանդուհի է։ 4 տարեկանից նա հետաքրքրվել է մոդելային գործունեությամբ, իսկ 9 տարեկանում, կատարելով «Amazing Grace» երգը, հաղթել է տաղանդների մրցույթում[2]։ Ավարտել է Հեմփթոնյան բարձրագույն դպրոցը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002-2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Սամանթայի ընկերը նրա դեմոձայնագրությունն ուղարկել է Լոս Անջելես՝ պրոդյուսերին, որը հետագայում առաջարկել է Սամանթային ընտանիքի հետ միասին տեղափոխվել Հոլիվուդ։ Հաջորդ տարի Ջեյդի ընտանիքը տեղափոխվել է այնտեղ[3]։ 2004 թվականին նա պայմանագիր է կնքել ամերիկյան «Jive Records» լեյբլի հետ և սկսել է ձայնագրել երգերի դեմո-տարբերակներ։
Սամանթայի առաջին երգերը ձայնագրել է Քոնլի Աբրամսը Լոս Անջելեսում, սակայն երգերը տրվել են Պերթի լեյբլին։ Այդ տարի Սամանթան դարձավ երգիչ JoJo-ի «Secret Love» երգի համահեղինակը։ Երգը «Ստորջրյա եղբայրություն» մուլտֆիլմի սաունդթրեքն է։
2006 թվականին Սամանթան «Փողոցային պարեր» ֆիլմի համար ձայնագրեց «Step Up» խորագրային երգը, որի համար համագործակցել է ռեփեր և պրոդյուսեր Վայքլեֆ Ժանի հետ[4]։ Չնայած պրոմոյի փոքր քանակին՝ սինգլը ընդգրկվեց հեղինակավոր «Billboard» Pop 100 շքերթում՝ հասնելով 92-րդ հորիզոնականին[5]։ 2007 թվականին Սամանթա Ջեյդը թողարկել է իր հաջորդ սինգլը՝ «Turn Around», որը հաջողություն չի ունեցել։ Ջեյդն իր դեբյուտային «My Name is Samantha Jade» ալբոմը սկսեց ձայնագրել պրոդյուսերներ Ռոդնի Ջերքինսի, Թիմբալենդի, Մաքս Մարտինի և Stargate-ի հետ։ Հաջորդ 3 տարիներին լեյբլի հետ Սամանթայի դեբյուտային «My Name is Samantha Jade» ալբոմի ձայնագրությունը և հաջորդող թողարկումը չեղարկվել է[3][6][7]։ 2007 թվականին Ջեյդը դարձավ երգչուհի Էշլի Թիսդեյլի «Positivity» երգի համահեղինակ՝ միաժամանակ ձայնագրելով բեք-վոկալի մի հատված[8]։
2008 թվականին Սամանթան խզել է «Jive Records»-ի հետ պայմանագիրը և շարունակել ինքնուրույն զբաղվել երաժշտությամբ ամերիկյան «Affinity West Entertainment» լեյբլի հետ[9]։ Նույն տարում Ջեյդը կատարել է իր առաջնելույթը դերասանական գործունեության մեջ՝ խաղալով «Արկածներ Բահամյան կղզիներում» ֆիլմում[10]։ Ֆիլմը թողարկվել է 2009 թվականին[11]։ Հաջորդ տարի Սամանթան դիջեյ Դեյվիդ Գետտայի և Լյուք Լեյդբեքի հետ երգ է ձայնագրել Դեյվիդ Գետտայի 4-րդ «One Love» ալբոմի համար, որը թողարկվել է օգոստոսին։ Երգը ոչ թե ներառվել է ստանդարտ հրատարակման երգացանկում, այլ դարձել է բոնուսային երգ։ 2009 թվականի հուլիսին Ջեյդը թողարկել է իր երրորդ սինգլը՝ «Secret», որը սակայն շքերթներում հաջողություն չի ունեցել։ Սինգլի տեսահոլովակի ռեժիսորը Վալերի Բաբիյանն էր[12]։ 2009 թվականի օգոստոսին սինգլի առաջխաղացման նպատակով Ջեյդը հանդես եկավ «Kerri-Anne»-ում[13]։ 2010 թվականի նոյեմբերին Ջեյդը վերադարձավ Պերթ և սկսեց աշխատել հոր գործարանում[14]։
2012 թվական, The X Factor Australia և Samantha Jade[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Սամանթան հուսահատ փորձ արեց՝ վերադառնալու երաժշտական արդյունաբերություն․ նա հաջողությամբ անցավ ավստրալիական «Իքս ֆակտոր»-ի լսումները՝ կատարելով «The Script» խմբի «Breakeven» երգը։ Ժյուրիի անդամ Գայ Սեբաստիանին դուր եկավ նրա ձայնը, և Սամանթան ընտրվեց[15]։ Ավելի ուշ Սամանթան կատարեց Լենի Կրավիցի «It Aint Over Till It’s Over», Ջորդին Սփարկսի «No Air» և Լեոնա Լյուիսի «Bleeding Love» երգերը[1]։ Արդյունքում նա անցավ ընտրության բոլոր փուլերը և հայտնվեց մրցույթում։
2012 թվականի սեպտեմբերի 17-ին՝ առաջին ելույթի ժամանակ, Սամանթան կատարեց Քեթի Փերրիի «Wide Awake» երգը և արժանացավ ժյուրիի բոլոր անդամների դրական գնահատականին։ Ռոնան Քիթինն ասել է․
![]() |
Ես հասկանում եմ, որ սրանից հետո կարող եմ դժվարություններ ունենալ, բայց դու այս երգը կատարեցիր ավելի լավ, քան Քեթի Փերրին։ | ![]() |
Հինգերորդ շաբաթվա ընթացքում Ջեյդը կիսում էր իր տեղը մրցակցուհի Էնգել Թուփայի հետ․ ժյուրիի անդամները նույն թվով ձայներ տվեցին յուրաքանչյուրին, բայց հանդիսատեսի քվեարկության արդյունքում Սամանթան մնաց մրցույթում[16][17]։ Յոթերորդ շաբաթվա ընթացքում Ջեյդը հայտնվեց Նաթանիել Ուիլյամսի կողքին, բայց կրկին շարունակեց իր ճանապարհը[18][19]։
Կիսաեզրափակչում Սամանթան կատարեց Քանյե Ուեսթի «Heartless» և բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Where Have You Been» երգերը, որի կատարումից հետո անցավ եզրափակիչ[20]։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին՝ եզրափակչի ժամանակ, հաղթող ճանաչվեց Սամանթան։ Հայտարարությունից հետո նա կատարեց իր հաղթական սինգլը՝ «What You’ve Done To Me»։ Այնուհետև Ջեյդը պայմանագիր կնքեց ձայնագրային «Sony Music Australia» լեյբլի և «Nissan Dualis» ընկերության հետ[21]։
«Իքս Ֆակտոր» նախագծում հաղթանակից հետո նրա դեբյուտային «What You’ve Done to Me» սինգլը հայտնվեց «iTunes»-ում[22]։ 3 օր անց երգի առաջնելույթեց «ARIA Charts» շքերթի առաջին հորիզոնականից[23]։ Այն Ավստրալիայի «Australian Recording Industry Association» (ARIA) ընկերության կողմից ստացավ եռակի պլատինի՝ վաճառելով ավելի քան 210 000 օրինակ[24]։ 2012 թվականի դեկտեմբերի 7-ին թողարկվեց Սամանթայի համանուն «Samantha Jade» դեբյուտային ալբոմը, որը ներառում էր նրա դեբյուտային սինգլը և «Իքս ֆակտոր»-ում կատարած 10 երգի վերաձայնագրություն[25]։ Ալբոմն առաջնելույթեց «ARIA Albums Chart» շքերթի երրորդ հորիզոնականից և ստացավ ոսկե վկայագիր՝ վաճառելով ավելի քան 35 000 օրինակ[26][27]։
2013-2016 թվականներ, Nine և դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարին Ջեյդը ելույթ ունեցավ «Իքս Ֆակտոր»-ի շրջագայությունների խորագրերից մեկում՝ ելույթ ունենալով Գոլդ Քոստում, Սիդնեյում, Մելբուռնում, Ադելաիդայում և Պերթում։ 2013 թվականի փետրվարին Ջեյդը սկսեց իր երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրությունը։ Նրա «Firestarter» լիդ-սինգլը թողարկվեց 2013 թվականի հունիսի 28-ին[28][29]։ Այն «ARIA Charts»-ում հասավ 9-րդ հորիզոնական և հետագայում դարձավ պլատինե՝ վաճառելով 70 000 օրինակ[30]։ 2013 թվականի օգոստոսին Ջեյդը «X Factor Around the World»-ի համար հանդես եկավ Ինդոնեզիայում, որտեղ ելույթ ունեցավ The Collective-ի, Ջամին Դուգլասի, Մելանի Ամարոյի, Դևի Նովիտայի և Ֆաթինա Շիդկուայի հետ[31]։ Նա այդ երգը կատարեց նաև ավստրալիական «Իքս Ֆակտոր»-ի հինգերորդ եթերաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում[32]։
2013 թվականի նոյեմբերի 15-ին Ջեյդը թողարկեց իր երկրորդ ալբոմի երկրորդ սինգլը՝ «Soldier» անվանմամբ։ Նույն ամսվա ընթացքում Սամանթան թողարկեց իր սեփական զարդերը՝ «Samantha Jade For Diva»՝ DIVA accessories-ի հետ համատեղ։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին Սամանթան հաղթեց «Aria Music Awards» 27-րդ փառատոնի «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում «Firestarter» տեսահոլովակի համար։ «Never Tear Us Apart: The Untold Story of INXS» մինի սերիալում Ջեյդը խաղաց Քայլի Մինոուգի դերը։ Սերիալը ցուցադրվել է 2014 թվականի փետրվարի 9-18-ը ավստրալիական «Seven Network» հեռուստաալիքով[33], ինչպես նաև ձայնագրել է համանուն երգի քավերը։ Դրանից հետո Սամանթայի մոր մոտ ախտորոշեցին քաղցկեղ։
Սամանթայի երկրորդ ալբոմը պետք է թողարկվեր 2014 թվականի սկզբին, սակայն անհայտ պատճառներով այն հետաձգվեց անորոշ ժամանակով։ Մինի սերիալում Քայլի Մինոուգի դերակատարման համար Սամանթան առաջադրվել է «TV Week Logie Awards 2015» փառատոնի «Լավագույն նոր դերասան» անվանակարգում, սակայն հաղթող չի ճանաչվել։ Ապրիլի 11-ին թողարկվել է Սամանթայի երրորդ սինգլը՝ «Up!» անվանմամբ, որը չի ներառվել նրա երկրորդ ստուդիական ալբոմում։ Սինգլը առաջնելույթել է «ARIA Singles Chart» շքերթի 18-րդ հորիզոնականում։ Մայիսի 26-ին Սամանթան կատարել է այդ երգը «ANZ» մարզադաշտում՝ Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլային հանդիպումից հետո։ Հուլիսի 8-ին՝ 51 տարեկանում, գլխուղեղի քաղցկեղից մահացել է Սամանթայի մայրը՝ Ժակլին Դինս Գիբբսը։ Նոյեմբերի 21-ին կայացել է հաջորդ սինգլի թողարկումը՝ «Sweet Talk» անվանմամբ։ Փետրվարին Սամանթան հանդես է եկել «One Direction» խմբի համար` ավստրալիական «On The Road Again Tour» համաշխարհային շրջագայության ժամանակ։ 2015 թվականի հուլիսի 2-ին Սամանթան թողարկել է իր նոր լիդ սինգլը՝ «Shake That», որը ձայնագրել էր ռեփեր Պիտբուլի հետ միասին։ Նոյեմբերի 10-ին Սամանթան այդ երգով ներկայացրել է ավստրալիական Իքս Ֆակտոր տաղանդների շոուում, որտեղ ազդարարել է իր երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Nine»-ի թողարկման մասին։ Այն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Մարտին Սամանթան հայտնվել է «Տանը և ճանապարհին» սերիալում՝ հանդես գալով բացասական կերպար Այլի դերում։ Նրա մասնակցությամբ սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 3-ին։
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Samantha Jade» (2012)
- «Nine» (2015)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Բարձր դիրք շքերթում | Վկայագիր | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|---|
AUS [34] |
Gaon Chart [35] |
US Pop [36] | |||||
«Step Up»[37] | 2006 | — | — | 92 | Step Up | ||
«Turn Around» | 2007 | 53 | — | — | Չկա տվյալ | ||
«Secret»[38] | 2009 | — | — | — | |||
«What You've Done to Me» | 2012 | 1 | 28 | — |
|
Samantha Jade | |
«Firestarter» | 2013 | 9 | 43 | — |
|
Չկա տվյալ | |
«Breakeven»[40] (Դևի Նովիտայի հետ) |
— | — | — | ||||
«Soldier» | 17 | — | — |
| |||
«I Am Australian»[42] (Դամի Իմի, Ջեսիկա Մաուբոյի, Justice Crew-ի, Նաթանիել Ուիլյամսի և Թեյլոր Հենդերսոնի հետ) |
2014 | 51 | — | — | |||
«Up!» | 18 | — | — |
| |||
«Sweet Talk» | 38 | — | — | ||||
«Shake That» (Պիտբուլի հետ միասին) | 32 | — | — | ||||
«Always» | 28 | — | — | ||||
«Hurt Anymore» (Cyrus-ի հետ միասին) | — | — | — | ||||
«—» երգը չի հայտնվել շքերթում կամ չի թողարկվել |
Շքերթներում հայտնված այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Բարձր դիրք շքերթներում |
---|---|---|
AUS [43] | ||
«Stronger (What Doesn’t Kill You)» | 2012 | 96 |
«Where Have You Been» | 51 | |
«Heartless» | 12 | |
«Breakeven» | 87 |
Որպես հրավիրված կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Ալբոմ | Այլ արտիստներ |
---|---|---|---|
«Come Back» | 2007 | 1000x | Անդրե |
«I Need You Now» | 2009 | One Love[44] | Դեյվիդ Գետտա, Laidback Luke |
«Winning» | Strange: The Adventures of Microphone Robinson[45] | Microb |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Ռեժիսոր |
---|---|---|
«Step Up»[46] | 2006 | |
«Turn Around» | 2007 | Քևին դը Ֆրեիտաս[47] |
«Secret» | 2009 | Վալերի Բաբայան[48] |
«What You’ve Done to Me»[49] | 2012 | Մարկ Ֆուրմի[50] |
«Firestarter»[51] | 2013 | Քրիստոֆեր Ֆրեյ[52] |
«Soldier» | Բրիթանի Սթովին-Բրեդֆորդ[53] | |
«Up!» | 2014 | Լաուրենս Լիմ[54] |
«Sweet Talk» | ORFN[55] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «The X-Factor Australia Contestant – Samantha Jade»։ The X Factor (Australia)։ Yahoo!7։ 2012-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին
- ↑ Jeffries David։ «Samantha Jade Biography»։ Allmusic. Rovi Corporation։ Վերցված է մարտի 28, 2012
- ↑ 3,0 3,1 McRae Ross (2012-09-13)։ «Perth pair X Factor hopefuls»։ The West Australian (Seven West Media Limited)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-14-ին։ Վերցված է 2012-09-20
- ↑ «Step Up Soundtrack: Original Soundtrack: MP3 Downloads»։ Amazon.com։ Վերցված է 2012-11-08
- ↑ «Step Up» (Pop 100 chart), Billboard, September 2, 2006.
- ↑ Byrnes Holly (2012-09-13)։ «X Factor – the live shows begin»։ The Daily Telegraph (Australia) (News Limited)։ Վերցված է 2012-09-13(չաշխատող հղում)
- ↑ «X Factor Australia's Top Twelve Revealed»։ The Hot Hits Live from LA։ MCM Entertainment։ 2012-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին։ Վերցված է 2012-09-14
- ↑ «Positivity» Archived 2008-11-09 at the Wayback Machine. in the ASCAP database
- ↑ «Samantha Jade - Overview, Biography, Music Video & Songs, Interviews, News, Facts»։ Take 40։ 2007-12-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2012-11-08
- ↑ «On the Set of 'Way of the Dolphin'»
- ↑ Way of the Dolphin at Internet Movie Database
- ↑ Samantha Jade- Secret
- ↑ «Samantha Jade (@SJadeFans) op Twitter»։ Twitter.com։ Վերցված է 2012-11-08
- ↑ «Jaded but not out - The West Australian»։ Au.news.yahoo.com։ 2012-08-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-24-ին։ Վերցված է 2012-11-08
- ↑ Adams Cameron (2012-08-14)։ «X-Factor judge is a sensitive Guy»։ News.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-11-08
- ↑ «Song List: '80s Week!»։ The X Factor (Australia)։ Yahoo!7։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին
- ↑ Lewdon Courtney (2012-10-16)։ «The X Factor Australia – Season Four – Who Will Be Lost In '80s Fever?»։ Throng. Throng Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին
- ↑ «Song List: Made in Australia!»։ The X Factor (Australia)։ Yahoo!7։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին
- ↑ Lewdon Courtney (2012-10-30)։ «The X Factor Australia – Season Four – The Top Six Dives To Five»։ Throng. Throng Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին
- ↑ «Song List: Power and Passion!»։ The X Factor (Australia)։ Yahoo!7։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին
- ↑ Knox David (2012-11-20)։ «Samantha Jade wins The X Factor 2012»։ TV Tonight։ Վերցված է 2012-11-20
- ↑ «iTunes – Music – What You've Done to Me – Single by Samantha Jade»։ iTunes Store (Australia). Apple։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին։ Վերցված է 2012-11-20
- ↑ Peak chart positions for singles on the ARIA Singles Chart:
- Top 50 positions: «Discography Samantha Jade»։ Australian Charts Portal. Hung Medien։ Վերցված է 2012-11-20
- «Turn Around»: Ryan Gavin (2012-11-25)։ «Samantha Jade Tops ARIA Singles Chart»։ Noise11. Noise Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-24-ին
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2013 Singles»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Վերցված է 2013-04-01
- ↑ «Samantha Jade wins The X Factor Australia»։ The Sydney Morning Herald (Fairfax Media)։ 2012-11-20։ Վերցված է 2012-11-20
- ↑ «Discography Samantha Jade»։ Australian Charts Portal. Hung Medien։ Վերցված է 2012-11-20
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2012 Albums»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Վերցված է 2013-04-13
- ↑ «iTunes – Music – Firestarter – Single by Samantha Jade»։ iTunes Store (Australia)։ Apple։ Վերցված է 2013-10-13
- ↑ «Firestarter– CD Single»։ Sanity (music store)։ Վերցված է 2013-10-13
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2013 Singles»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Վերցված է հուլիսի 29, 2013
- ↑ «RCTI 24 Tahun "X Factor Around The World" - YouTube»
- ↑ Horswill Ian (օգոստոսի 22, 2013)։ «Cat Vas favourite for axe from X Factor Australia's final 12»։ The Daily Telegraph (News Limited)։ Վերցված է օգոստոսի 23, 2013
- ↑ Habib Rashell (հոկտեմբերի 29, 2013)։ «Never Tear Us Apart: The Untold Story to air next year on Seven»։ Manly Daily (News Limited)։ Վերցված է նոյեմբերի 5, 2013
- ↑ Peak chart positions on the ARIA Charts:
- Top 50 positions: «Discography Samantha Jade»։ Australian Charts Portal. Hung Medien։ Վերցված է 2012-11-20
- «Turn Around»: Ryan Gavin (2012-11-25)։ «Samantha Jade Tops ARIA Singles Chart»։ Noise11. Noise Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-24-ին
- «I Am Australian»: Ryan Gavin (փետրվարի 1, 2014)։ «ARIA Singles: Pharrell Williams Is Still Happy On Top»։ Noise11. Noise Network։ Վերցված է փետրվարի 1, 2014
- ↑ «Gaon International Download Chart - Issue date: 2012.12.16 - 2012.12.22» (Korean)։ Gaon Chart։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2013-04-01
- ↑ «Samantha Jade – Awards»։ Allmusic. Rovi Corporation։ Վերցված է 2012-11-20
- ↑ «Step Up – Samantha Jade»։ Allmusic. Rovi Corporation։ Վերցված է 2012-11-27
- ↑ «iTunes – Music – Secret – Single by Samantha Jade»։ iTunes Store (Australia). Apple։ Վերցված է 2012-11-20
- ↑ 39,0 39,1 «ARIA Charts – Accreditations – 2013 Singles»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Վերցված է 2014-01-11
- ↑ «Breakeven – Single by Novita Dewi & Samantha Jade»։ iTunes Store (Australia)։ Apple։ Վերցված է հոկտեմբերի 31, 2014
- ↑ 41,0 41,1 «ARIA Charts – Accreditations – 2014 Singles»։ Australian Recording Industry Association (ARIA)։ Վերցված է 2014-07-09
- ↑ «I Am Australian (feat. John Foreman) – Single by Various Artists»։ iTunes Store (Australia). Apple։ Վերցված է հունվարի 25, 2014
- ↑ Peak chart positions for other charted songs:
- Top 50 chart positions: «Discography Samantha Jade»։ Australian Charts Portal. Hung Medien։ Վերցված է 2012-11-20
- «Stronger (What Doesn’t Kill You)» and «Where Have You Been»: Ryan Gavin (2012-11-18)։ «Swedish House Mafia Maintains Top Of ARIA Chart»։ Noise11. Noise Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-17-ին
- «Breakeven»: Ryan Gavin (2012-12-16)։ «Macklemore and Ryan Lewis Spend Third Week Atop ARIA Chart»։ Noise11. Noise Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-15-ին
- ↑ «iTunes – Music – One Love (Deluxe Version) by David Guetta»։ iTunes Store (United States). Apple։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին։ Վերցված է 2012-11-20
- ↑ «iTunes – Music – Strange: The Adventures of Microphone Robinson by Microb»։ iTunes Store (United States). Apple։ Վերցված է 2012-11-20
- ↑ Samantha Jade – Step Up։ YouTube։ 2011-03-17։ Վերցված է 2012-12-05
- ↑ «Music Video News: Karma»։ Video Static։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին
- ↑ «Samantha Jade – 'Secret'»։ NME։ IPC Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին
- ↑ Samantha Jade – What You've Done to Me։ YouTube։ 2012-12-22։ Վերցված է 2012-12-23
- ↑ Samantha Jade — What You’ve Done To Me on Vimeo
- ↑ Samantha Jade – Firestarter։ YouTube։ 2013-07-12։ Վերցված է 2013-07-29
- ↑ Firestarter — Christopher Frey
- ↑ Produced Music VIdeo Clip For Samantha Jade — 'Soldier' on Vimeo
- ↑ «Samantha Jade ‘Up!’ Music Video | Feed Limmy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին։ Վերցված է 2019-04-07
- ↑ «Vidéo Samantha Jade — Sweet Talk — Behind The Scene — Samantha-Jade — Musique»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին։ Վերցված է 2015-01-02
|