The Script
The Script | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | Փոփ ռոք, սոֆթ ռոք[1], R&B[2], ալտերնատիվ ռոք (վաղ) |
Գործունեություն | 2001–ներկա |
Լեյբլ | RCA Records], Epic Records |
Կայք | thescriptmusic.com |
Անդամներ | |
Դենի Օ'Դոնոհյու Մարկ Շիհան Գլեն Փաուեր | |
The Script Վիքիպահեստում |
The Script, իռլանդական փոփ ռոք խումբ, որ ձևավորվել է 2001 թվականին[3]։ Խմբի անդամներն են վոկալիստ, դաշնակահար Դենի Օ'Դոնոհյուն, վոկալիստ, կիթառահար Մարկ Շիհանը և հարվածային գործիքների վրա նվագող Գլեն Փաուերը։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2008 թվականի օգոստոսին։ Ձայնասկավառակի սինգլներն էին "The Man Who Can't Be Moved" և "Breakeven (Falling to Pieces)" երգերը։ Ձայնասկավառակը առաջինն էր Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում[4]։ Նրանց երկրորդ ձայնասկավառակը՝ Science & Faith-ը, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերին և ներառում էր այնպիսի երգեր, ինչպիսիք էին "For the First Time" և "Nothing" երգերը։ Ձայնասկավառակը առաջին տեղը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, իսկ ԱՄՆ-ի Billboard 200 չարթում այն երրորդն էր[4][5]։ Խմբի երրորդ ձայնասկավառակը՝ #3-ը, առաջին հորիզոնականը գրավեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Ձայնասկավառակի գլխավոր սինգլը "Hall of Fame"-ն է, որի ստեղծման ժամանակ խումբը համագործակցվել է երգիչ will.i.am-ի հետ։ 2014 թվականին թողարկվեց խմբի թվով չորրորդ՝ No Sound Without Silence ձայնասկավառակը։ Վերջինս գրավեց առաջին հորիզոնականը և ներկայացվեց "Superheroes" երգը։
The Script-ի երաժշտությունը շատ է օգտագործվում հեռուստատեսային ծրագրերում, ինչպես օրինակ՝ «90210», «Պատրաստված է Չելսիում», «Վամպիրի օրագրերը» և այլն։ Խմբի վոկալիստ Դենի Օ'Դոնոհյուն բրիտանական The Voice նախագծի 1-ին և 2-րդ եթերաշրջանների մարզիչ է եղել[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենի Օ'Դոնոհյուն և Մարկ Շիհանը լավագույն ընկերներ էին դեռ 12 տարեկան հասակից, երբ բնակվում էին Դուբլինում[8][9]։ Նրանք Mytown խմբի անդամներ էին։ Խումբը ստեղծվել էր 1996 թվականին։ Որպես երգահաններ և գործընկերներ նրանք հրավիրվել էին Կանադա, որպեսզի համագործակցեին մի շարք այլ երգիչների հետ, այդ թվում՝ Դալաս Օսթինի, Մոնթել Ջորդանի և Թեդի Ռիլեյի[10]։ Նրանք ԱՄՆ-ում անցկացրին մի քանի տարի և ռեկորդային թվով գումար վաստակեցին։
Ապա րանք տեղափոխվեցին Լոս Անջելես և սկսեցին աշխատել որպես պրոդյուսերներ՝ երգեր գրելով այնպիսի երգիչների համար, ինչպիսիք էին Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC-ն[9], բայց որոշ ժամանակ անց տեղափոխվեցին Դուբլին և Գլեն Փաուերի հետ միասին ստեղծեցին The Script երաժշտախումբը։ Փաուերը սովորել էր նվագել հարվածային գործիքների վրա, երբ դեռ ութ տարեկան էր և միացավ Դենիին ու Շիհանին՝ ստեղծելով նոր խումբն ու սկսելով ստեղծագործել։ Նորաստեղծ խմբի վրա մեծ ազդեցություն են թողել այնպիսի խմբեր, ինչպիսիք են Snow Patrol-ը, U2-ն, Coldplay-ը և այլք[10]։
2008–10. The Script
[խմբագրել | խմբագրել կոդը]The Script-ի առաջին ձայնասկավառակը թողարկվեց 2008 թվականի օգոստոսի 8-ին[11]։ Ձայնասկավառակը առաջին հորիզոնականն էր զբաղեցնում բրիտանական չարթերում[12]։
The Script-ը առաջին անգամ կատարեց "We Cry" երգը BalconyTV-ում Դուբլինում 2007 թվականի սեպտեմբերի 13-ին[13]։ 2008 թվականի հունիսի 20-ին խումբը արժանացավ DanishTV Music Video Awards-ի «լավագույն երաժշտախումբ» մրցանակին։ Մրցանակաբաշխության ժամանակ խումբն ասաց, որ դա նրանց առաջին մրցանակն էր[14]։ The Script-ը թողարկեց իրենց առաջին սինգլը՝ "We Cry"-ը, 2008 թվականի ապրիլի 25-ին։ "We Cry"-ը ստացավ "Օրվա սինգլ" մրցանակը RTÉ 2FM-ում, Today FM-ում և BBC Radio 1-ում[15]։ Մեծ Բրիտանիայի չարթերում երգը գրավեց 15-րդ հորիզոնականը[16]։ Սինգլը 9-րդ տեղը գրավեց իռլանդական չարթերում[16]։ The Script-ը "We Cry" երգը կատարեց 90210 հեռուստանախագծի համար։
Նրանց երկրորդ սինգլը՝ "The Man Who Can't Be Moved"-ը թողարկվեց 2008 թվականի սեպտեմբերի 15-ին[17]։ Սինգլն Իռլանդիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում գրավեց երկրորդ հորիզոնականը[18]։ Խումբն իր առաջին ձայնասկավառակը՝ The Script անվամբ, թողարկեց 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Հաջորդելով "The Man Who Can't Be Moved"-ի հաջողությանը՝ ձայնասկավառակը Մեծ Բրիտանիայում առաջինը դարձավ վաճառքի քանակով՝ 20,240 նմուշ 11 շաբաթում։ Լավագույն տասնյակում ձայնասկավառակը 3 շաբաթ անցկացրեց և 18-րդ հորիզոնականը գրավեց Մեծ Բրիտանիայի 2008 թվականի լավագույն վաճառվող ձայնասկավառակների շարքում։ Ձայնասկավառակը առաջինն էր նաև Իռլանդիայում 5 շաբաթ շարունակ[19]։ Sony BMG-ի իռլանդական գրասենյակը ներկայացրեց խմբի առաջին մուլտիպլատինե ձայնասկավառակը՝ գրեթե 600,000 վաճառքով[20]։
Խմբի երրորդ սինգլը՝ "Breakeven"-ը, թողարկվեց Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում 2008 թվականի նոյեմբերի 21-ին և դեկտեմբերի 29-ին համապատասխանաբար։ Երգը վայրկենական հաջողություն ունեցավ իռլանդական չարթերում։ 40-րդ հորիզոնականում մտնելով չարթ՝ այն կարողացավ ընդամենը մեկ շաբաթում հասնել լավագույն տասնյակ։ Մեծ Բրիտանիայում սինգլի 4 շաբաթում հասավ 21-րդ հորիզոնականի։ Խմբի չորրորդ սինգլը՝ "Talk You Down"-ը, թողարկվեց 2009 թվականի մարտին[21]։
Նոյեմբերի 9-ին the Script-ը արժանացավ World Music Awards-ի որպես 'Լավագույն վաճառվող իռլանդական կատարում'։ Խումբը որոշեց նոր երգ գրել Լեոնա Լյուիսի երկրորդ ձայնասկավառակի համար[22]։ 2008 թվականի դեկտեմբերին խումբը աջակցեց Take That-ին իրենց 2009 թվականի հունիսի 13-ի Պարկում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Խումբը նվագեց Cheerio's Childline-ի համերգի ժամանակ։ Համերգին մասնակցում էին նաև այնպիսի մեծ աստղեր, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը և Անասթեյշան։
2009 թվականի ապրիլի 7-ին խումբը նվագեց U2-ի Պարկում տեղի ունեցող երրորդ համերգին[23] Ապրիլի 29-ին խումբը հայտարարեց իրենց հաջորդ սինգլի մասին, որը կրում էր "Before the Worst" անունը։ Վերջինս թողարկվեց 2009 թվականի հունիսի 15-ին[24]։ 2009 թվականի հուլիսի 17-ին, 18-ին և 21-ին երաժշտական համար ունեցավ Փոլ Մաքքարթնի Նյու Յորքի «Սիթի ֆիլդում» կայացած առաջին համերգին[25]։
2009 թվականի դեկտեմբերի 2-ին "The Man Who Can't Be Moved" երգի ռեմիքս տարբերակը օգտագործվեց Victoria's Secret Fashion Show-ի ժամանակ[26]։
2010 թվականի ապրիլի 16-ին նրանց առաջին ամերիկյան սինգլը՝ "Breakeven"-ը, պլատինե կարգավիճակ ստացավ RIAA-ի կողմից՝ վաճառվելով մոտ մեկ միլիոն տարբերակ ԱՄՆ-ում։ 2010 թվականի գարնանը երգը 12-րդ հորիզոնականը գրավեց Billboard Hot 100 չարթում։ Երգը շրջագայություն սկսեց ԱՄՆ-ում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 7-ը, Սան Դիեգոյից մինչև Բոսթոն[25]։
2010–12. Science & Faith
[խմբագրել | խմբագրել կոդը]The Script-ը հայտարարեց նոր ձայնասկավառակի և սինգլի մասին 2010 թվականի հուլիսի 19-ին։ Նրանց առաջին սինգլը Science & Faith-ից "For the First Time"-ն էր, որը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2010 թվականի օգոստոսի 20-ին։ Սրան հաջորդեց ձայնասկավառակի թողարկումը 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։ ԱՄՆ-ում "For the First Time"-ը թողարկվեց iTunes-ով 2010 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ "Science & Faith"-ը թողարկվեց 2011 թվականի հունվարի 18-ին[27] ։ Երգy առաջին անգամ ԱՄՆ-ում թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին[28]։ "For the First Time"-ը բրիտանական չարթերում գրավեց 5-րդ տեղը, իսկ իռլանդական չարթերում այն առաջինն էր։ Science & Faith-ը թե՛ իռլանդական, թե՛ բրիտանական սկավառակների չարթերում առաջին հորիզոնականում էր[29]։
2012–13. #3
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը Թվիթերի միջոցով հունիսի 2-ին հայտարարեց իրենց երրորդ ձայնասկավառակի մասին, որը պիտի կրեր #3 անունը։ Այն թողարկվեց Մեծ Բրիտանիայում 2012 թվականի սեպտեմբերի 10-ին և ԱՄՆ-ում հոկտեմբերի 9-ին[30]։ The Script-ի անդամները հայտարարեցին նաև որ գլխավոր սինգլը լինելու է "Hall of Fame" երգը. վերջինիս պրեմիերան կայացավ 2012 թվականի հուլիսի 23-ին։ Այն ձայնագրվել էր Լոս Անջելեսի Studio 3-ում և թողարկվել iTunes-ով 2012 թվականի օգոստոսի 21-ին։ Երգը խումբը կատարում է will.i.am-ի հետ։ Երգը դարձավ նրանց ամենահաջողակ համագործակցությունը։ Ավստրալիայում այն 5x պլատինե ճանաչվեց, Իտալիայում՝պլատինե, Նոր Զելանդիայում՝ 2x պլատինե, Նորվեգիայում՝ 6x պլատինե, Շվեդիայում՝ 2x պլատինե և ԱՄՆ-ում 2x պլատինե։ Երգը առաջին հորիզոնականում էր Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում, Եվրոպայում և Ավստրիայում։ Գրեթե 30 երկրների չարթերում պտտվում էր այս երգը։
Հաջորդ սինգլները՝ "Six Degrees of Separation"-ը և "If You Could See Me Now"-ն նվիրվում են Դենիի հորը և Շիհանի ծնողներին[31]։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին the Script-ը Մեծ Բրիտանիայում առաջինն էր երկու շաբաթ շարունակ[32]։
2012 թվականի սեպտեմբերի 5-ին խումբը սկսեց #3 համաշխարհային շրջագայությունը։ Այն տևեց գրեթե 11 ամիս և ներառում էր համերգներ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում։ Խումբը նաև մասնակցեց OneRepublic-ի Native ամառային շրջագայությանը։
The Script-ը երգ ձայնագրեց Mrs. Brown's Boys D'Movie ֆիլմի համար։ Երգը կրում է Hail, Rain or Sunshine անունը[33]։
2014. No Sound Without Silence
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 18-ին խումբը հայտարարեց իրենց նոր ձայնասկավառակի անունը։ Թվով չորրորդ ստուդիական ալբոմը կրում է No Sound Without Silence անվանումը։ Նրան նաև հայտարարեցին գլխավոր սինգլի անունը՝ "Superheroes"։ Վերջինս թողարկվեց 2014 թվականի հուլիսի 31-ին։ Ձայնասկավառակը թողարկվեց 2014 թվականի սեպտեմբերի 15-ին[34][35]։
Խմբի անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենի Օ'Դոնոհյու՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ
- Մարկ Շիհան՝ կիթառ, վոկալ
- Գլեն Փաուեր՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
- Աջակից անդամներ
- Բենջամին Սերժան՝ բաս կիթառ/ բեք վոկալ (Ստուդիայի/շրջագայության անդամ)
- Փոլ Ինդեր՝ կիթառ և բաս կիթառ (Միայն ստուդիա)
- Ռոուդնի Ալեխանդրո՝ ստեղնաշարային գործիքներ (Շրջագայության անդամ), 3 World Tour[36]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Չարթերում բարձրագույն հորիզոնական | Սերտիֆիկացում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
IRL [37] |
AUS [38] |
DK [39] |
GER [40] |
NLD [41] |
NZ | SWE [43] |
SWI [44] |
UK [45] |
US [46] | ||||
2008 | The Script
|
1 | 9 | 15 | 32 | 25 | 15 | 6 | 16 | 1 | 64 | ||
2010 | Science & Faith
|
1 | 2 | 23 | 40 | 14 | 15 | 52 | 15 | 1 | 3 | ||
2012 | #3
|
1 | 9 | 32 | 11 | 8 | 11 | — | 4 | 2 | 13 | ||
2014 | No Sound Without Silence
|
— | — | — | — | — | — | — | — | — | — | ||
«—» նշանակում է, որ այն չարթում չկար։ |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Չարթերում բարձրագույն հորիզոնականներ | Սերտիֆիկացում | Ձայնասկավառակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
IRL [37] |
AUS [38] |
DK [39] |
GER [55] |
NLD [56] |
NZ [42] |
SWE [43] |
SWI [44] |
UK [45] |
US [57] | ||||
2008 | We Cry | 9 | 82 | — | 61 | — | — | 25 | 56 | 15 | — | The Script | |
The Man Who Can't Be Moved | 2 | 44 | 2 | 28 | 50 | 19 | 28 | 17 | 2 | 86 | |||
Breakeven | 10 | 3 | — | 71 | 48 | — | — | 66 | 21 | 12 | |||
2009 | Talk You Down | 19 | — | — | — | — | — | — | — | 47 | — | ||
Before the Worst | 37 | 10 | — | — | — | — | — | — | 96 | — |
| ||
2010 | For the First Time | 1 | 12 | 39 | 83 | 25 | 20 | — | 37 | 4 | 23 | Science & Faith | |
Nothing | 15 | 50 | — | — | 12 | 32 | — | — | 42 | 32 | |||
2011 | If You Ever Come Back | — | 47 | — | — | — | 29 | — | — | — | — | ||
Science & Faith | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||
2012 | Hall of Fame | 1 | 4 | 11 | 2 | 16 | 3 | — | 4 | 1 | 26 | #3 | |
Six Degrees of Separation | 25 | 31 | — | — | 32 | — | — | — | 32 | — |
| ||
2013 | If You Could See Me Now | 13 | 34 | — | 45 | 21 | 11 | — | — | 20 | — |
| |
Millionaires | 74 | — | — | — | — | — | — | — | 91 | — | |||
2014 | Superheroes | 1 | 10 | 18 | 8 | 10 | 14 | 18 | 8 | 3 | 73 | No Sound Without Silence | |
No Good In Goodbye | — | — | — | — | — | — | — | — | 26 | — | |||
«—» նշանակում է, որ այն չկար չարթում։ |
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Homecoming։ Live at the Aviva Stadium, Dublin[71]
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Science & Faith Tour (2010-11)
- 3 World Tour (2012-13)
- No Sound Without Silence Tour (2015)
- Native Tour (2013-2015)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2008 | Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն վաճառվող իռլանդական կատարում | Հաղթանակ |
2009 | Իռլանդական մետեոր երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն իռլանդական երաժշտախումբ | Հաղթանակ |
Լավագույն ձայնասկավառակ՝ The Script | Հաղթանակ | ||
Լավագույն իռլանդական փոփ կատարում | Առաջադրված | ||
2010 | Լավագույն կենդանի կատարում | Հաղթանակ | |
2011 | Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն միջազգային երաժշտախումբ | Առաջադրված |
2012 | Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն | Աշխարհի լավագույն երաժշտախումբ | Հաղթանակ |
2013 | Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխություն | Լավագույն միջազգային երաժշտախումբ | Առաջադրված |
2009 թվականին The Script-ը արժանացավ EBBA մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Script - 4music». 4Music. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The Script Biography». Allmusic. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «The Script – The Script (album review)». Sputnikmusic. 28 April2010. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 4,0 4,1 The Script score fresh chart success with new album. BBC. Retrieved 27 April 2012
- ↑ Decemberists' 'King Is Dead' Is No. 1 on Billboard 200. Billboard. Retrieved 27 April 2012
- ↑ Bright, Spencer (2013 թ․ օգոստոսի 2). «Danny O'Donoghue leaving the Voice». London: The Daily Mail. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Danny O'Donoghue and The Voice». BBC. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Day, Elizabeth (2012 թ․ մայիսի 27). «Danny O'Donoghue: 'I idolised Dad. I'd bring home my songs to him like paychecks'». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «The Script». The Argus. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 10,0 10,1 «The Script – Music Biography, Credits and Discography : AllMusic». AllMusic. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Oh Danny boy! Script revel in chart success». The Independent. 2012 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Entertainment | The Script crown UK album chart. BBC News (17 August 2008). Retrieved on 3 March 2014.
- ↑ «Video Archive». Balcony TV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «The Script Win Best Band». YouTube. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «RCA Label Group (UK) / News / The Script – We Cry the Single of the Week». Rcalabelgroup.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
- ↑ 16,0 16,1 «The Script – We Cry – Music Charts». Acharts.us. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «The Script | GB | Music». Thescriptmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «The Script, Perry In Charge On U.K. Charts». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «The Script – The Script – Music Charts». Acharts.us. 2008 թ․ հունվարի 7. Վերցված է 2009 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Multi-Platinum Dublin Rockers The Script Release Third Album Today; First Single "Hall of Fame" (featuring will.i.am) Inspires Global Audience». Sony. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Talk You Down – Amazon». Amazon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Script to write track for Leona Lewis». Digital Spy. 2008 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «The Script Setlist». Setlist.fm. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Before the Worst – Amazon». Amazon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 25,0 25,1 «Gig Archive—The Script | Live». Thescriptmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Victoria's Secret 2009». Vsholic.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «For The First Time». Itunes.apple.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «The Script». Thescriptmusic.com. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «The Script, Alexandra Burke top UK charts». NME. NME. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Script To Release Third Album, #3, On October 9th Available For... – NEW YORK, Aug. 21, 2012 /PRNewswire/». Prnewswire.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Bray, Elisa (2012 թ․ հոկտեմբերի 5). «The Script find a voice – LONDON, 05 October 2012 /The Independent/». London: independent.co.uk. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The Script score their first UK No.1 with Will.i.am duet 'Hall Of Fame'». Gigwise. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Mrs Brown teams up with The Script». Rte.ie. 2013 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «he Script announce new album details». Rte.ie. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «EXCLUSIVE: The Script save the world with their new single Superheroes». Dailystar.co.uk. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Rodney "Rodfather" Alejandro. LinkedIn. Retrieved on 3 March 2014.
- ↑ 37,0 37,1 «Irish Charts > The Script». irish-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-26-2008-ին.
- ↑ 38,0 38,1 «Australian Charts > The Script». australian-charts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 05-07-2009-ին.
- ↑ 39,0 39,1 «Danish Charts > The Script». danishcharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.
- ↑ «Chartverfolgung/Script,The/Longplay» (German). musicline.de PhonoNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dutch Album Charts > The Script» (Dutch). dutchcharts.nl Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 10-06-2009-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 42,0 42,1 «New Zealand Charts > The Script». charts.org.nz Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
- ↑ 43,0 43,1 «Swedish Charts > The Script». swedishcharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
- ↑ 44,0 44,1 «Swiss Charts > The Script». swisscharts.com Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
- ↑ 45,0 45,1 «Chart Stats > The Script». Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 24-06-2008-ին.
- ↑ «Billboard 200 > The Script». Billboard. Վերցված է 05-03-2010-ին.
- ↑ «ARIA Charts - Accreditations - 2009 Albums». ARIA Charts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «The Irish Charts - All There Is to Know». irish-charts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 49,0 49,1 «BPI > Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 30-01-2010-ին.
- ↑ ARIA Charts - Accreditations - 2010 Albums
- ↑ The Irish Charts - All there is to know
- ↑ «BPI - Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ ARIA Charts - Accreditations - 2012 Albums
- ↑ The Irish Charts - 2012 Certification Awards - Platinum
- ↑ «Chartverfolgung/Script,The/Single» (German). musicline.de PhonoNet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 02-02-2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dutch Top 40 > The Script». Stichting Nederlands Top 40. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 02-02-2010-ին.
- ↑ «The Script > Charts & Awards > Billboard Singles». Allmusic. Macrovision. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 10-02-2009-ին.
- ↑ 58,0 58,1 ARIA Charts - Accreditations - 2010 Singles
- ↑ Danish single certifications – The Script – The Man Who Can't Be Moved
- ↑ American single certifications – The Script – The Man Who Can't Be Moved(չաշխատող հղում)
- ↑ 61,0 61,1 ARIA Charts - Accreditations - 2009 Singles
- ↑ «American single certifications – The Script – Breakeven». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «American single certifications – The Script – For the First Time». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Latest Gold / Platinum Singles». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 65,0 65,1 «American single certifications – The Script – Nothing». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «ARIA Charts - 10 September, 2012» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Danish single certifications – The Script – Hall of Fame
- ↑ «NZ Top 40 Singles Chart - 17 September 2012». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles Chart - 14/01/2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «NZ Top 40 Singles Chart - 15 April 2013». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Homecoming – Live at the Aviva Stadium, Dublin [DVD] [2011]». Amazon.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- The Script-ը BalconyTV-ում Արխիվացված 2010-04-07 Wayback Machine
- BBC Talking Shop: The Script by Neil Smith, 17 April 2008 ITV-ում
- BBC Music Club: The Script(չաշխատող հղում)
- The Script CD review in MTVMexico.com(չաշխատող հղում)
- Talk You Down Review at Daily Music Book
- The Script Interview in the Virgin Red Room
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Script» հոդվածին։ |
|