Բրիթնի Սփիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիթնի Սփիրս
Britney Spears 2013.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBritney Spears
Ի ծնե անունանգլ.՝ Britney Jean Spears
Ծնվել էդեկտեմբերի 2, 1981(1981-12-02)[1][2] (38 տարեկան)
McComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, դենս փոփ, էլեկտրոփոփ և թին փոփ
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, պարուհի, երաժիշտ, գործարար, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, հաղորդավար, մոդել, օծանելիքագործ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, հասարակական գործիչ, նորաձևության դիզայներ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, գրող և child singer
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ և դաշնամուր
Գործունեություն1992–Ներկա օրերս
ԼեյբլRCA Records, Jive Records և Legacy
ԿրթությունParklane Academy?
ԱնդամակցությունInnosense?
ԱմուսինKevin Federline?[3]
ՊարգևներAmadeus Austrian Music Awards?, American Music Award for Favorite Pop/Rock Song?, Բեմբի, Billboard Music Award for Top Female Artist?, Blockbuster Entertainment Awards?, Bravo Otto, VIVA Comet Awards?, Danish Music Awards?, Echo Music Prize?, Gaygalan Awards?, Glamour Awards?, GLAAD Ավանգարդ մրցանակ, «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում, Grammy Award for Best Dance Recording?, Հոլիվուդյան փառքի ծառուղի, Ivor Novello Awards?, Japan Gold Disc Award?, Mnet Asian Music Award for Best International Artist?, MTV Video Music Award for Best Female Video?, Լավագույն երգ, MTV Australia Awards?, MTV Video Music Brazil?, Los Premios MTV Latinoamérica?, MTV Asia Awards?, MuchMusic Video Awards?, Մանկական ձայների մրցանակ, NME Awards?, NRJ Music Awards?, O Music Awards?, Ժողովրդի ընրտություն պարգև, Radio Disney Music Awards?, Rockbjörnen?, Shorty Awards?, Smash Hits Poll Winners Party?, Teen Choice Award for Choice Music – Single?, The Record of the Year?, TMF Awards?, Webby Award?, World Music Awards? և YoungStar Award?
Կայքbritneyspears.com
britney.com
Britney Spears Վիքիպահեստում

Բրիթնի Ջին Սփիրս (անգլ.՝ Britney Jean Spears, դեկտեմբերի 2, 1981(1981-12-02)[1][2], McComb, Փայկ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ), հանրահայտ ամերիկացի երգչուհի, ով համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին ...Baby One More Time սինգլը։ Բրիթնին այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր ամերիկյան փոքրիկ Լուիզիանա քաղաքից։ Մինչ այսօր Բրիթնի Սփիրսը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, 100 միլիոն սինգլ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։

Երգչուհու երկրորդ ձայնասկավառակը Oops!... I Did It Again ունեցավ ոչ պակաս հաջողություն քան առաջինը, այն գրանցվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկում։ Ալբոմի վաճառքը ողջ աշխարհում կազմում է մոտ 24 միլիոն։ Բրիթնին բազմաթիվ անգամ խոստովանել է, որ իր ամենամեծ կուռքը դեռ մանկուց Մադոննան է եղել։ Իր առաջին երկու ալբոմներում Բրիթնին հավատարիմ էր փոփ երաժշտության ժանրին, սակայն 2001 թվականին իր թվով երրորդ Britney ալբոմը կրեց ոճային փոփոխություններ։ Britney-ին ներառում էր մեծ քանակությամբ R&B ոճի երգեր։ Փոխվել էր նույնիսկ Սփիրզի ձայնը, դառնալով ավելի ցածր ու Ջեքսոնական տիպի խզված։ 2003 թվականին Բրիթնին թողարկեց In The Zone ձայնասկավառակը, որը միանգամից հայտնվեց բոլոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում։

2011 թվականի հունվարի 8-ին Բրիթնին հասարակությանը ներկայացրեց իր նոր Hold It Against Me սինգլը, որն արված է պարային փոփ ոճում։ Բրիթնիի նոր, թվով յոթերորդ ալբոմը լույս է տեսել 2011 թվականի մարտին։ 2012 թվականին Բրիթնին որպես ժյուրի մասնակցում է The X Factor USA հեռուստանախագծին։

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիթնի Սփիրսը ծնվել է 1981 թ.-ի դեկտեմբերի 2-ին Լուիզիանա նահանգի Քենվուդ քաղաքում։[4][5] Մայրը՝ Լին Այրեն Բրիջեսը, հանրակրթական դպրոցի նախկին ուսուցչուհի, իսկ հայրը՝ Ջեյմս Փարնել Սփիրսը, մասնագիտությամբ խոհարար և ինժեներ է։ Եղբայրը՝ Բրայան Սփիրսը, աշխատում է որպես մենեջեր, 2009 թվականին ամուսնացել է։ Քույրը՝ Ջեյմի Լինը, սերիալների դերասանուհի է և քանթրի երգչուհի։

Մինչ 9 տարեկանը Սփիրսը մասնագիտորեն զբաղվում էր ռիթմիկ մարմնամարզությամբ, մասնակցում էր մրցումների և երգում էր տեղական բաբտիստական եկեղեցու երգչախմբում։ 8 տարեկանում Բրիթնին մասնակցեց «Միքի Մաուսի ակումբ» հաղորդման նախընտրական լսումներին։ Հաղորդումը թողարկում էր Disney Channel հեռուստաալիքը։ Չնայած այն բանի, որ պրոդյուսերների կարծիքով, Բրիթնին դեռ շատ երիտասարդ է, նրանք ներկայացրեցին իրեն Նյու-Յորքյան գործակալին։ Երեք տարի շարունակ Սփիրսը ուսանում էր Նյու-Յորքի «Professional Performing Arts School» դերասանական դպրոցում և մասնակցեց մի քանի ներկայացումների, այդ թվում 1991 թվականի «Ruthless!»-ում։ 1992 թվականին նա մասնակցեց «Star Search» մրցույթին, սակայն երկրորդ փուլում դուրս մնաց։ 1993 թվականին վերադառնալով Disney Channe՝l մասնակցեց «Միքի Մաուսի ակումբ» շոուին մինչ 1995 թվականը։ Նույն շոուին էին մասնակցում նաև ապագա «աստղեր» Քրիստինա Ագիլերան և Ջասթին Թիմբերլեյքը։ 1994 թվականին շոուն փակվեց և Բրիթնին վերադարձավ Լուիզիանա, որտեղ ընդունվեց միջնակարգ դպրոց։ Որոշ ժամանակ նա երգեց «Innosense» խմբում, սակայն շուտով, որոշելով սկսել մենակատարի կարիերա, ձայնագրեց դեմո սկավառակ, որն էլ հայտնվեց «Jive Records»-ի պրոդյուսերների իրազեկման տակ։ Նորահայտ աստղի հետ պայամագիրը ընկերությունը չուշացրեց։ Ոչ հեռու ապագայում Բրիթնիին սպասվում էին շրջագայություններ երկրով, ելույթներ հանրախանութներում և որպես N Sync և Backstreet Boys խմբերի ելույթների բացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2000: …Baby One More Time և Oops!… I Did It Again[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին լույս տեսավ «…Baby One More Time» ալբոմը, մեկնարկելով Billboard 200-ի առաջին հորիզոնականում, 51 շաբաթ գտնվել է լավագույն տասնյակում և 6 շաբաթ լավագույն 20 երգերի շարքում։ Այն 15 անգամ դարձել է պլատինե և երգչուհու ամենահաջողակ ալբոմն է։ Շնորհիվ այս ալբոմի, նա ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ և մեծ հեղինակություն ողջ աշխարհում։ Ալբոմից թողարկվեց 5 սուպեր-հիթ՝ «…Baby One More Time», «Sometimes», «(You Drive Me) Crazy», «Born to Make You Happy» և «From the Bottom of My Broken Heart»։

1999 թվականին կայացավ Բրիթնիի «Hair Zone Mall Tour» փոքր շրջագայությունը, այն տեղի էր ունենում ԱՄՆ-ի մեծագույն քաղաքների առևտրային կետտրոններում։ Յուրաքանչյուր ելույթը տևում էր 30 րոպե, որին մասնակցում էին նաև 2 պարուհի։ Ձայնագրող լեյբլի ՝«Jive Records»-ի, հավաստմամբ, այդ ելույթները նվիրված էին «…Baby One More Time» ալբոմի թողարկմանը։ Շրջագայությունը նաև հայտնի է «L’Oreal Mall Tour» անվամբ, քանզի գտնվում էր L’Oréal ընկերության հովհանու ներքո։

1999 թվականի հունիսի 28-ի մեկնարկեց Սփիրսի առաջին հյուսիսամերիկյան շրջագայությունը՝ …Baby One More Time Tour, որը ներառում էր իր մեջ 80 համերգ և ավարտվեց 2000 թվականի ապրիլի 20-ին։ Համերգների ընթացքում բոլոր երգերը կատարվում էին կենդանի, Բրիթնին նաև ցուցադրում էր իր պարային ունակությունները։ Համերգի և շոու մասի մտահղացումը անձամբ երգչուհունն էր, իսկ որպես հովանավոր հանդես եկան Got Milk? և Polaroid ընկերությունները։

Քննադատների կողմից շրջագայությունն ստացավ բազում դրական մեկնաբանություններ։ 2000 թվականի հունիսի 5-ին լույս տեսավ համերգի DVD տարբերակը և վաճառվեց ավելի քան 300,000 օրինակով։ Դրա շնորհիվ այն ստացավ եռակի պլատինե կարգավիճակ «RIAA»-ի կողմից։ Իսկ բուն շրջագայությունը այնքան հաջողակ էր, որ ստացավ փոքրիկ շարունակություն՝ «Crazy 2K Tour» անվանվամբ։ Դրանում փոքր-ինչ փոխվել էին ելույթային զգեստները։

1999 թ.-ին Սփիրսը առաջին անգամ հայտնվեց «Rolling Stone» ամսագրի շապիկին։ Նկարահանումների հեղիկը հանդիսացավ Դեվիդ Լաշապելը, լ սիկ նկարները ստացան տարբեր արձագանքներ։ Այդ նկարներում երգչուհին կիսամերկ էր, որի պատճառով ավելի ուշ ասեկոսեներ հայտնվեցին, որ երգչուհին ունի սիլիկոնե կրծքեր։ Ավելի ուշ Բրիթնին հայտեց, որ ցանկանում է մինչ ամուսնությունը մնալ կույս։

2000 թվականի մայիսին լույս տեսավ երկրորդ՝ «Oops!… I Did It Again», ալբոմը, որը մեկնարկեց ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականից և ունեցավ 1,3 միլիոն վաճառք առաջին շաբաթվա ընթացքում։ Դա մեծ ռեկորդ էր, որը շատերը երկար ժամանակ մնաց անգերազանցելի։ Ամբողջ աշխարհում ալբոմը ունեցավ ավելի քան 20 մլն. օրինակ վաճառք, այն նաև ներկայացվեց Գրեմմիի որպես «Լավագույն փոփ-ալբոմ»։

2001-2003: Britney и In the Zone[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիթնիի հաջողությունները նրան դարձրին ճանաչելի դեմք փոփ ոլորտում։ 2001 թվականի սկզբին նա գրավեց «Պեպսի» ընկերության ուշադրությունը, վերջինիս հետ կնքած պայմանագիրի շնորհիվ երգչուհին ստացավ մի քանի միլիոն դոլլար եկամուտ, իսկ ընկերությունը պատրաստեց Բրիթնիի մասնակցությամբ գովազդային հոլովակ և իր գովազդային ակցիաներում մասնակցող «աստղ»։

Նույն տարվա նոյեմբերին լույս տեսավ իր երրորդ ալբոմը ՝ Britney։ Այն մեկնարկեց ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականից, ունենալով 745 հազար օրինակով վաճառք առաջին շաբաթվա ընթացքում, ինչը Սփիրսին դարձրեց պատմության մեջ առաջին կատարողը, ում առաջին երեք ալբոմները մեկնարկեցին առաջին հորիզոնականից։ Ալբոմի թողարկումից քիչ ուշ, Բրիթնին մեկնեց «Dream Within a Dream» շրջագայությանը, որի ավարտելուն պես երգչուհին ցանկություն հայտնեց վերցնել վեցամսյա հանգիստ։ Այդ նույն տարում նա նաև բաժանվեց Ջասթին Թիմբերլեյքից, ում հետ հանդիպում էր 4 տարի։ 2002 թվականին Նյու-Յորքում Բացվեց Սփիրսի «Nyla» ռեստորանը, սակայն նոյեմբերին նա դուրս եկավ բիզնեսից պարտքերի և տնօրինության որոշման պատճառով։ Ռեստորանը պաշտոնապես փակվեց 2003 թվականին, և նույն տարում հաստատվեց Սփիրսի և Դրեդ Դյորսթի կապը։ 2004 թվականի հունվարի 3-ին Բրիթնի ամուսնացավ մանկության ընկեր Ջեյսոն Ալեքսադրի հետ, արարողությունը տեղի ունեցավ Լաս-Վեգասում։ Սակայն այդ կապը զրոյացվեց 55 ժամ անց, իսկ Սփիրսը հայտարարեց, որ «ամբողջությամբ չէր ըմբռնում իր արածի էությունը»։

Երգչուհին վերադարձավ բեմ 2003 թվականին և այդ տարվա նոյեմբերին երևան եկավ նրա 4-րդ ալբոմը՝ «In the Zone»։ Նա մասնակցեց ալբոմի 13 երգերից 8-ի գրմանը, և հանդես եկավ իբրև ալբոմի պրոդյուսեր։ Այս ալբոմը մեկնարկեց ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականից, ինչը նրան դարձրեց պատմության մեջ առաջին երգչուհին, ում առաջին 4 ալբոմները մեկնարկեցին առաջին հորիզոնականից։ Ալբոմի ամենահաջողակ սինգլը՝ «Toxic»-ը, Բրիթնիին արժանացրեց իր առաջին «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային երգ» անվանակարգում։

Մի քանի ամիս անց մեկնարկեց Բրինիի նոր համերգային շրջագայությունը ՝ «The Onyx Hotel Tour»։ Ավելի ուշ համերգները չեղյալ համարվեցին, այն բանից հետո երբ նա ծնկի վնասվածք ստացավ «Outrageous» երգի տեսահոլովակի նկարահանման շամանակ։ Նույն ժամանակ նա նաև տարվեց «կաբալայով», դա էլ Մադոննայի հետ ընկերության հետևանքն էր։ Սակայն 2006 թ.-ի նա հրապարակավ հրաժարվեց կաբալայից՝ հայտելով իր վեբ կայքում. «Ես այլևս չեմ ուսումնասիրում կաբալան, իմ երեխան իմ հավատքն է»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Բրիթնի Սփիրսի սկավառակագրություն:

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակագություններ

  • ...Baby One More Time Tour (1999–2000)
  • Crazy 2k Tour (2000)
  • Oops!... I Did It Again Tour (2000–2001)
  • Dream Within a Dream Tour (2001–2002)
  • The Onyx Hotel Tour (2004)
  • The M+M's Tour (2007)
  • The Circus Starring Britney Spears (2009)
  • Femme Fatale Tour (2011)
  • Britney: Live in Concert (2017)
  • Piece of Me Tour (2018)

Ռեզիդենցիաներ

  • Britney: Piece of Me (2013–2017)
  • Britney: Domination (Անհայտ, հետաձգվել է աշխատանքի ընդմիջման պատճառով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]