Glory, ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի իններորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին, RCA Records-ի կողմից։ 2014 թվականին RCA-ի հետ իր պայմանագիրը թարմացնելուց հետո Սփիրսը սկսեց աշխատել ալբոմի վրա։ Չունենալով ավարտելու վերջնաժամկետ՝ նա շարունակեց աշխատանքը մինչև 2015 և 2016 թվականները, ինչը, ըստ Սփիրսի, հնարավորություն տվեց նրան ստեղծել իր սիրված ալբոմներից մեկը։
Glory-ն դրական գնահատականներ է ստացել երաժշտական քննադատներից, ովքեր բարձր են գնահատել ալբոմում Սփիրսի վոկալ կատարումը։ Ալբոմը ներառված էր նաև մի շարք հրապարակումների լավագույն ալբոմների տարեվերջյան ցուցակներում։ Ալբոմը մեկնարկեց ԱՄՆ Billboard 200-ի երորդ տողից՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 111,000 ալբոմ համարժեք միավոր, ընդ որում 88,000-ը եկան ալբոմների մաքուր վաճառքից։ Ալբոմը գլխավորեց աղյուսակը Չեխիայում, Իռլանդիայում, Իտալիայում, ինչպես նաև հասավ գագաթնակետների լավագույն տասնյակում ևս 20 երկրների շարքում։
«Make Me...»-ն թողարկվեց որպես գլխավոր սինգլ 2016 թվականի հուլիսի 15-ին։ Սինգլը մեկնարկեց և հասավ 17-րդ տողին՝ ԱՄՆ Billboard Hot 100-ում։ «Slumber Party»-ն թողարկվեց որպես երկրորդ և եզրափակիչ սինգլ և հասավ 86-րդ տողին ԱՄՆ Billboard Hot 100-ում։ Glory-ն հետագայում ևս առաջխաղացվեց երեք գովազդային սինգլներով՝ «Private Show», «Clumsy» և «Do You Wanna Come Over?»[1][2][3][4]: Սփիրսը ալբոմը խթանեց հեռուստատեսային ելույթներով, ներառյալ 2016 MTV Video Music Awards-ն։
Երկրպագուների ուժեղ արշավի արդյունքում 2020-ի մայիսին ԱՄՆ-ի iTunes-ում հասած թիվ 1 ալբոմից հետո ալբոմի կազմը թվայնորեն թարմացվեց։ Ավելի ուշ Սփիրսը թողարկեց ճապոնական բացառիկ բոնուսային «Mood Ring» երգը ամբողջ աշխարհի հոսքային ծառայություններում՝ ստանդարտ հրատարակության նորացված շապիկի հետ միասին, որպես 2016-ի ալբոմի վերաթողարկում։ Երգը իր անակնկալ թողարկման օրվա ընթացքում զբաղեցրեց iTunes աղյուսակի առաջին տողը աշխարհի առնվազն 18 երկրներում, ներառյալ Հայաստանը։
2016-ի օգոստոսի 3-ին Սփիրսը բացահայտեց ալբոմի թողարկման ամսաթիվը, վերնագիրը և ալբոմի շապիկը, որը լուսանկար էր Randee St. Nicholas- ի` «Make Me...» երաժշտական տեսահոլովակի հատված էր։ «Private Show» երգը անմիջապես հասանելի դարձավ թվային ներբեռնման համար նրանց, ովքեր iTunes Store- ի միջոցով նախապես պատվիրել էին ալբոմը։ Ռոմեոյի հետ OnMost Requested Live-ում Սփիրսը բացահայտեց, որ իր որդին է ընտրել ալբոմի վերնագիրը։ 2020-ի մայիսին, ալբոմի համար երկրպագուների արշավից հետո, Սփիրսը ներկայացրեց այլընտրանքային շապիկ, որը ամբողջովին համապատասխանում էր «Make Me...» սինգլի շապիկի կոնցեպտին։ Նկարը արված էին Դևիդ Լաշապելի կողմից, ով նկարահանել էր «Make Me...» սինգլի առաջին տեսահոլովակը, որը ավելի ուշ հայտնվել էր համացանցում։ Նոր շապիկի վրա Սփիրսը պատկերված է անապատի մեջտեղում ոսկե լողազգեստով։ Նույն զգեստը կարելի է նկատել Լաշապելի տեսահոլովակում։
Ալբոմի թվային տարբերակում՝ «Do You Wanna Come Over?» երգը տեղադրված է 7-րդ տեղում՝ «Clumsy»-ից հետո, մինչև «Slumber Party»: Մնացած երգերի կարգը չի փոխվել։
Ալբոմը վերաթողարկվել է 2016-ի նոյեմբերի 16-ին բոլոր թվային և հոսքային հարթակներում՝ ներառելով «Slumber Party»-ի նոր տարբերակը, որը ներկայացնում է Tinashe-ն։ Այն նույն երկարությունն է, ինչ բնօրինակ տարբերակը։ Բնօրինակը հեռացվել է[16]։
«Glory Vinyl Pre-sale». store.britneyspears.com. United States. 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select {{{date}}} on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data.