UK Albums Chart

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
UK Albums Chart
Տեսակհիթ շքերթ
Հիմնադրվածհուլիսի 22, 1956
Կայքofficialcharts.com/albums-chart

UK Albums Chart (Միացյալ Թագավորության ալբոմների չարթ), երաժշտական ալբոմների վաճառքների չարթ Մեծ Բրիտանիայում: Կազմվում է The Official Charts Company (ОСС) ընկերության կողմից և հրապարակվում է Music Week ամսագրում[1] (լավագույն 75), ինչպես նաև ОСС-ի պաշտոնական կայքում[2] (լավագույն 100): 200 ալբոմներից բաղկացած ամբողջական ցանկը հրապարակվում է միայն ChartsPlus բյուլետենի տեսքով[3]:

Չարթի հաշվարկին մասնակցելու համար ալբոմը պետք է բավարարի երկու պայմանի, պարունակել ոչ պակաս քան երեք երգ, կամ ունենալ 20 րոպեից ավելի տևողություն, ալբոմը չպետք է դասակարգվել որպես «բյուջետային» (այսինքն պետք է արժենա ավելին քան 4,24 ֆունտը): 1989 թվականից գոյություն ունի առանձին չարթ հավաքական ալբոմների համար:

Ալբոմների չարթը զիջում է հանրաճանաչությամբ UK Singles Chart սինգլերի չարթին, քանի որ այստեղ հաշվի են առնվում միայն վաճառքների տվյալները, և անտեսվում են ռադիոհեռարձակման և հեռուստաէկրանին հայտնվելու տվյալները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]