Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Irish Recorded Music Associationից)
Jump to navigation Jump to search
Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն
Տեսակկազմակերպություն և federation of labor unions?
Հիմնադրված1997
Գլխադասային գրասենյակԴուբլին, Իռլանդիա
Կայքirma.ie

Ձայնագրված երաժշտության իռլանդական միություն (անգլ.՝ Irish Recorded Music Association, IRMA), շահույթ չհետապնդող միություն, որը ներկայացնում է երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը Իռլանդիայում[1]: Հիմնադրվել է 1999 թվականին: Հատկապես ակտիվորեն միությունը զբաղվում է հեղինակային իրավունքով և թողարկում է չարթեր: Միության անդամներ կարող են դառնալ միայն իռլանդական կազմակերպությունները: Բոլոր անդամները վճարում են անդամավճար: Այս պահին կազմակերպությունը ունի 51 անդամ:

IRMA-ի նպատակն է պաշտպանել և խթանել իռլանդական երաժշտության ձայնագրող ընկերությունների շահերը, ինչպես նաև ապահովել նրանց բարեկեցությունը: Մասնավորապես, IRMA-ն ներգրավված է իր անդամ ընկերությունների շահերի պաշտպանությանը և պայքարում է տեղացի կամ արտասահմանցի արտիստների երաժշտական նյութերի անօրինական ներբեռնումները կանխելու համար[2]:

Միությունը ունի հետևյալ չարթերը՝ Top 75 Albums, Top 50 Singles, Top 10 Classical Albums, Top 10 Classical Albums, Top 20 Multi-Artist Compilation Albums, Top 30 Videos, Top 20 DVDs, Top 10 Music DVDS.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]