Billboard Hot 100

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Billboard Hot 100, ամերիկյան Billboard ամենշաբաթյա թողարկվող ամսագրի կողմից կազմված հիթ-շքերթ։ Փաստացիորեն այն հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթը, որը ամենամեծն է երաժշտական «շուկայում»։ Ի տարբերություն «Billboard 200»-ի, որը կենտրոնացված է ալբոմների վրա, այս հիթ-շքերթը ցուցադրում է 100 ամենահայտնի երգերի ցանկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե «Billboard»-ը հրապարակում էր երեք տարբեր հիթ-շքերթներ. 1-ը «Best Sellers in Stores (հայ. խանութներում լավագույն վաճառվածներ)», որը և համարվում է այժմեականի «նախահայրը» և հիմնած էր սինգլների վաճառքի հիման վրա։ 2-րդը «Most Playes by Jockeys (հայ. ժոկեյների կողմից ամենաշատ հնչեցված)», այն հիմնված էր այն փաստի վրա, թե քանի անգամ է այս կամ այն երգը հնչել ամերիկյան ռադիոեթերներով վերջին շաբաթվա ընթացքում։ 3-րդը «Most Played in Jukeboxes» հաշվարկվում էր ելնելով այն փաստից, թե քանի անգամ է կատարումը պատվիրվել երաժշտական սարքերում, որոնք 1940-ներին և 1950-ներին շատ հայտնի էին ԱՄՆ-ում։ 1955 թվականի նոյեմբերի 12-ին այս երեք հիթ-շքերթները միավորում են «The Top 100»-ի շրջանակներում։ Այժմյան անվանումը շքերթը ստացել է 1958 թվականին, երբ հաշվարկ իրականացնելիս հանեցին ռադիոալիքների և երաժշտական ապարատների տվիալները։ Փաստացիորեն մինչ 1998 թ.-ը այն կազմված էր միայն վաճառված սինգլների քանակի հաշվին։ Այս սկզբունքը սկսեցին բուռն քննադատել 1990-ական թվերին, երբ երգերը, որոնք չէին թողարկվում սինգլ տարբերակով, բավականին երկար ժամանակ համար առաջինն էին ռադիոկայանների եթերներում։ Դրա վառ օրնակն է No Doubt խմբի «Don’t Speak» կատարումը, որը 16 շաբաթ գլխավորեց ռադիոեթերները, սակայն չթողարկվեց սինգլ տարբերակով։

1998 թվականին ամսագիրը վերսկսեց ռադիոեթերների տվիալները հաշվի առնել, իսկ անվանվան մաս կազմող «սինգլ» բառը փոխարինվեց «կատարում» բառով։ 2003 թվականից հաշվի է առնվում նաև համացանցի միջոցով վաճառքը՝ (Digital download (հայ. թվային ներբեռնում))։ Տարեվերջին կազմվում է ընդհանրեցնող հիթ-շքերթ։ 2013-2013 թվականների ընթացքում նույնպես փոփոխություններ տեղի ունեցան, սկսեցին հաշվարկել նաև մուլտիմեդիա սթրիմինգային ծառայություններ ցուցաբերող ընկերություններից «Spotify»-ի և «Rdio»-ի տվյալները, ինչպես նաև YouTube տեսածառայության ցուցանիշները։ Դրա արդյունքում, 2013 թվականի առաջին շաբաթը գլխավորել է «Harlem Shake» կատարումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The week's most popular current songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.
  • «1000 No. 1s». Billboard. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.