Ֆոնոգրամմաների և տեսաձայնագրությունների արտադրողների մեքսիկական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆոնոգրամմաների և տեսաձայնագրությունների արտադրողների մեքսիկական միություն
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված1963
Գլխադասային գրասենյակՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կայքamprofon.com.mx

Ֆոնոգրամմաների և տեսաձայնագրությունների արտադրողների մեքսիկական միություն (իսպ.՝ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas (AMPROFON)), շաույթ չհետապնդող կազմակերպություն Մեքսիկայում, որը ներառում է ինչպես միջազգային այնպես էլ տեղական ձայնագրող ընկերություններ: Հիմնադրվել է 1963 թվականի ապրիլի 3-ին[1], և այժմ ներառում է ձայանգրող ընկերություններ, որոնք ծածկում են Մեքսիկայի շուկայի 70 տոկոսը: AMPROFON-ը հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) անդամ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը ստեղծվել է Phonographic Discs Producers (AMPRODISC) անվան տակ Մեխիկոյում 1963 թվականին: Կազմակերպության նպատակն էր ստեղծել քաղաքացիական միություն, որը կներկայացներ ձայնագրություններ արտադրողների շահերը և հետաքրքրությունները: Անդամներն էին[2]՝

  • Compañía Importadora de Discos, S.A.
  • CBS de Mexico, S.A.
  • Discos Mexicanos, S.A.
  • Fábrica de Discos Peerless, S.A.
  • GAMMA, S.A.
  • Panamericana de Discos, S.A.
  • RCA Victor Mexicana, S.A.

1971 թվականի հուլլիսի 26-ին կազմակերպության անվանումը փոխվեց, դառնալով Asociación Mexicana de Productores de Fonogramas, իսկ 1990 թվականի մայիսի 3-ին այն ստացավ իր այժմյան անվանումը՝ Mexican Association of Producers of Phonograms and Videograms (AMPROFON)[2]:

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթերը հրապարակվում են ամեն չորեքշաբթի երեկոյան, և հիմնված են վաճառքների երկրում տվյալների վրա՝

  • Top 100 Mexico ալբոմների չարթ - 100 ամենավաճառվող ալբոմների ցանկ, բոլոր երաժշտական ժանրեր:
  • Spanish Albums Chart. - 20 լավագույն կատարումները փոփ, ռոք և պարային ալբոմներ իսպաներեն լեզվով, անկախ ազգությունից:
  • Popular Music Albums Chart. - 20 լավագույն կատարումները տարածքային մեքսիկական երաժշտության մասով՝ ռանչերա, գրուպերո և այլն:
  • International Albums Chart. - 20 լավագույն միջազգային կատարումները: Անկախ ազգությունից ու լեզվից, բացառվում են միայն իսպանալեզու կատարումները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas, A.C." (in Spanish). AMPROFON A.C. Archived April 21, 2007, at the Wayback Machine.
  2. 2,0 2,1 "Historia [History]" (in Spanish). AMPROFON A.C. Archived April 21, 2007, at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]