Digital Spy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Digital Spy
Digital Spy logo (2013).svg
digitalspy.co.uk
Տեսակկայք
ՍեփականատերHearst
Բացված1999

Digital Spy, բրիտանական ժամանցային լրատվական ինտերներ-պորտալ: comScore-ի տվյալներով հաճախելիությամբ հանդիսանում է բրիտանական չորրորդ ժամանցային պորտալը, օրական հաճախելիությունը միջինում կազմում է 2,1 միլիոն հաճախորդ[1]: Alexa Internet վարկանիշը 1,904 է[2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը գործարկվել է 1999 թվականի հունվարի 17-ին digiNEWS անվան տակ, 2001 թվականին digiNEWS խմբի բոլոր կայքերը միավորվեցին Digital Spy Ltd-ի մեջ:

9 апреля 2008 թվականի ապրիլի 9-ին հայտարարվեց, որ կայքը գնվել է խոշորագույն միջազգային Hachette Filipacchi ամսագրային գործակալության բրիտանական մասնաճյուղի կողմից[1][4][5]:

2009 թվականին գործարկվեց Digital Spy կայքի ամերիկյան տարբերակը:

2000 թվականից կայքում գործում է ինտերնետ-ֆորում, որը ծավալվում է ոչ միայն ժամանցային թեմաներով, այլ նաև քաղաքականություն, սպորտ, տեխնոլոգիաներ և այլն: 2007 թվականի հուլիսին The Times թերթը տպեց հոդված, որում նշվում էր Digital Spy-ի ֆորումում զանգվածային օգտատերերի գրանցման մասին, որի նպատակն էր Virgin Media պրովայդերի գործունեության մասին դժգոհության հայտնումը[6]: Այս ֆորումում են գրանցված բազմաթիվ բրիտանական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները, այնպիսիք, ինչպես՝ Top Up TV, Joost, Sky, Goodmans Digital, Amstrad[5][7]:

2007 թվականին Digital Spy-ը ստեղծեց սեփական մրցանակաբաշխությունը հեռուստատեսության ոլորտում՝ Digital Spy Soap Awards, որով պարգևատրվում են հեռուստասերիալների հեղինակները, դերասանները, սցենարիստները և այլն[8][9][10]: Մրցանակաբաշխության առաջին արարողությունը կայացավ 2008 թվականի մարտի 21-ին[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Brook Stephen. (2008-04-09)։ «Magazine publisher buys DigitalSpy»։ London: The Guardian։ Վերցված է 2008-04-09 
  2. «digitalspy.co.uk - Traffic Details from Alexa»։ Alexa Internet, Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2010-02-27 
  3. «Top Sites in United Kingdom»։ Alexa Internet։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 28 June 2009 
  4. «Lagardere buys UK web portal Digitalspy.co.uk»։ Forbes։ Thomson Financial News։ 2008-04-09։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-14-ին։ Վերցված է 2008-04-09 
  5. 5,0 5,1 Byrne CIar (2008-04-28)։ «Hachette spies a good match with a digital duo»։ London: The Independent։ Վերցված է 2008-04-29 
  6. Rushe Dominic (2007-07-08)։ «Private equity targets Virgin Media»։ London: Times Online։ Վերցված է 2007-07-08 
  7. «Alan Sugar»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 4 Jan 2010 
  8. «Top soaps compete for Spy's awards»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 9 January 2008 
  9. «The Bill - DS Soap Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 9 January 2008 
  10. «BBC - Eastenders - Digital Spy Soap Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 9 January 2008 
  11. BBC News Article http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7308450.stm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]