iTunes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iTunes
ITunes 12.2 logo.png
Screenshot of iTunes.png
Տեսակ media player
Հեղինակ Apple Inc
Նախագծումը՝ Էփլ
Գրված է՝ C++
ՕՀ macOS, Windows,
Լույս տեսավ՝ 2001 թվականի փետրվարի 9
Վերջին կայուն տարբերակ 12.7.4 (մարտի 29, 2018)
Կարդագող ֆայլերի ֆորմատ iTunes Music Library, binary variant և iTunes Music Library, XML variant
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ iTunes Music Library, binary variant և iTunes Music Library, XML variant
Արտոնագիր վկայագրված ծրագրային ապահովում
Կայք apple.com/itunes/
ITunes Վիքիպահեստում

iTunes, մեդիա նվագարկիչ, մեդիա գրադարան, ինտերնետային ռադիո հեռարձակող և բջջային սարքերի կառավարման ծրագիր, որը ստեղծվել է Apple Incի կողմից[1]: Այն առաջին անգամ գործի է դրվել 2001 թվականի հունվարի 9-ին: Այն օգտագործվում է թվային մեդիայում՝ երաժշտության, հոլովակների ներբեռման, դիտման և ունկնդրման համար: Այն հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերի համար:

«iTunes»-ի հիմնական ուղղվածությունը երաժշտությունն է՝ երաժշտական գրադարանով և երաժշտական հավաքաշուներով: Այն կարող է օգտագործվել CD սկավառակների ձայնագրման և երգերի հավաքածուներ ձայնագրելու համար: Հնարավաորություն կա նաև կիսվել անձնական երաժշտական հավաքածուներով: 2005 թվականին Apple ընկերությունը ավելացրերց նոր պարամետրեր, որի օգնությամբ հնարավոր եղավ դիտել տեսանյութեր, ինչպես նաև ավելացան էլեկտրոնային գրքերից օգտվելու հնարավարություններ: Սակայն համակարգը հասանելի է միայն IOS համակարգերում:

Պլատֆորմային հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«iTunes» ծրագիրը հասանելի է macOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչներում[2]: 2017 թվականի մայիսին Microsoft և Apple ընկերությունները հայտարարեցին, որ ծրագիրը կավելանանա Microsoft Storeի ծրագրերին մինչ 2017 թվականի ավարտը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին, թողարկված SoundJam MP-ը, որը հիմնվել էր «Casady & Greene»-ի կողմից, ժամանակի ընթացքում անվանափոխվեց «iTunes»-ի, երբ Apple ընկերությունը գնեց այն[4]: Apple ընկերությունը «SoundJam» ծրագրում կատարեց մի քանի փոփոխություներ[5]։ «iTunes»-ի առաջին տարբերակը թողարկվել է 2001 թվականի հունվարի 9-ին, ճանաչվել է «տարվա լավագույն և հարմարավետ Jukebox հավելված»։ «iTunes»-ի հետագա թողարկումները հաճախ համընկնում էին նոր ապարատային սարքերի հետ և աստիճանաբար ներառում էին նոր հնարավորություններ, ներառյալ «smart playlists», «iTunes Store» և նոր աուդիո ձևաչափեր[6]։

Մեդիա Մենեջմենթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետատվյալներ և ներբեռնում «iTunes»-ը իր մեջ ներառում է նաև երաժշտական գրադարան։ Յուրանքանչյուր թրեք ունի իր հատկությունները, որոնք կոչվուն են մետատվյալներ[7][8]։ Մետատվյալները կարող են խմբագրվել յուրանքանչյուր օգտատիրոջ կողմից, փոփոխելով թրեէի անվանումը կամ արտիստի անվանումը և նաև ուրիշ պարամետրեր[9]։ Ծրագիրը ապահովում է թվային, աուդիո ձայնագրությունների ներմուծում, որոնք կարող են փոխանցվել IOS ծրագրով սարքերին, ինչպես նաեւ աջակցելով ձայնասկավառակների բովանդակությանը: «iTunes» -ն աջակցվում է WAV, AIFF, Apple Lossless, AAC եւ MP3 աուդիո ձևաչափերով։ Այն օգտագործում է «Gracenote» երաժշտական տվյալների բազան `աուդիո ձայնասկավառակների անվանումների տրամադրման համար։

Ֆայկերի հիմանական դասավովածությունը սյունակաձև է և իր մեջ ներառում է ալբոմները, երաժշտական հավաքաշուները և այլ տվյալներ: Օգտատերերը նույնպես կարո ղ են ձևափոխել այս սյունակների դասավորվածությունը:

Հատուկ երաժշտական հավաքածուներ

2004 թվականին ներկայացվեց «Party Shuffle» հավաքածուն, որը տեղ էր գտել երաժշտական գրադարնում: Օգտատերերը կարող են սեղմակի օգնությամբ հեշտորեն անցնելհաջորդ հավաքածուին: Հետագայում այն անվանվեց «iTunes DJ»-ի, որն էլ փոփոխվեց «Up Next»-ի:

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական մայիսին, «iTunes»-ում ներկայացվեց տեսահոլովակների բաժինը, որը թողարկեվ iTunes 4.8 տարբերակի հետ միասին: Սակայն այն ուներ որոշակի լիմիտներ և հնրավոր չէր երկարաժամկետ օգտագործել[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd տպ.), Longman, p. 427, ISBN 9781405881180 
  2. «Apple Launches iTunes for Windows»։ Apple Newsroom։ Apple Inc.։ October 16, 2003։ Վերցված է December 16, 2017 
  3. Warren Tom (May 11, 2017)։ «Apple is bringing iTunes to the Windows Store»։ The Verge։ Vox Media։ Վերցված է December 16, 2017 
  4. Seff Jonathan (May 1, 2001)։ «The Song Is Over for SoundJam»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017 
  5. Cheng Jacqui (November 23, 2012)։ «iTunes through the ages»։ Ars Technica։ Condé Nast։ Վերցված է December 16, 2017 
  6. McElhearn Kirk (January 9, 2016)։ «15 years of iTunes: A look at Apple’s media app and its influence on an industry»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017 
  7. Elliott Matt (April 30, 2014)։ «Clean up and organize your iTunes music library»։ CNET։ CBS Interactive։ Վերցված է December 16, 2017 
  8. Miller Dan (February 13, 2014)։ «How I edit track metadata in iTunes»։ Macworld։ International Data Group։ Վերցված է December 16, 2017 
  9. Costello Sam (October 4, 2017)։ «How to Import Downloaded Music to iTunes»։ Lifewire։ Dotdash։ Վերցված է December 16, 2017 
  10. «iTunes 4.8 adds video support, Yorkdale store photos, more»։ AppleInsider։ May 9, 2005։ Վերցված է December 16, 2017