Glamour (ամսագիր)
| Glamour GLAMOUR և գերմ.՝ Glamour[1] | |
|---|---|
| Տեսակ | հանդես և առցանց ամսագիր |
| Ժանր | կանանց ամսագիր |
| Լեզու | անգլերեն |
| Հիմնադրվել է | 1939[2] |
| Հրատարակիչ | Condé Nast |
| Երկիր | ԱՄՆ |
| Հրատարակության պատմություն | 1939 թվականից |
| Լուծարվել է | 2019 |
| Հաճախականություն | ամեն ամիս |
| ISSN | 1617-3929 և 0017-0747 |
| Կայք | glamour.com |
Glamour–ը կանացի նորաձևության ամսագիր է, որը հրատարակում է Condé Nast Publications–ը։ Հիմնադրվել է 1939 թվականին և առաջին համարը ներկայացվել է ապրիլ ամսին, իր բնօրինակի անունով՝ «Glamour of Hollywood»[3]։
Հրապարակվում է ԱՄՆ–ում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Հարավային Աֆրիկայում, Բրազիլիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Նիդեռլանդներում, Մեքսիկայում և այլ երկրներում։
Ամսագիրը ԱՄՆ–ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին ամսագիրը փոխեց իր անունը՝ Glamour of Hollywood, դարձնելով ներկայիս անունը՝ Glamour։ Ամսագիրը հրատարակվում է սովորականից մեծ ֆորմատներով։ Ներկայիս գլխավոր խմբագիրն է Սինթիա Լեիվը։ Ամսագիրը կարդացողները հիմնականում 18–ից 49 տարեկան կանայք են, իսկ ընդհանուր կարդացողների թիվը հասնում է 1,411,061 (ԱՄՆ–ում միայն)։
2009 թվականի ապրիլին ամսագիրը ստեղծեց իր Գուգլ վիդջեթը[4][5]։
ԱՄՆ–ի խմբագիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագիրը մնացած երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի ապրիլին Միացյալ Թագավորությունում
- 2005 թվականի մարտին Գերմանիայում
- 2004 թվականին Ռուսաստանում
- 1976 թվականի դեկտեմբերին Իտալիայում
- 2004 թվականի ապրիլին Հարավային Աֆրիկայում
«Տարվա գլամուրային կինը» մրցանակաբաշխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարվա աշնանը ամսագիրը կազմակերպում է «Տարվա գլամուրային կինը» մրցանակաբաշխությունը։ 2007 թվականին մրցանակի արժանացավ Լորենա Օչոան, 2008 թվականին՝ Նուջուդ Ալին, ով Եմենից է և տասը տարեկան է։ 2010 թվականին հաղթեց երգչուհի Շերը։ Հաղթողներից են նաև հայտնի երգչուհիներ Բրիթնի Սփիրսը (2003), Քրիստինա Ագիլերան (2004) և Լեդի Գագան (2013)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1617-3929
- ↑ MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ Katie Heimer (2009 թ․ ապրիլի 14). «The Early Years of Glamour Magazine: Changing Constructions of Glamour, Fame and Femininity» (PDF). Katie Heimer Academic Works. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Kaplan, David (2009 թ․ ապրիլի 1), Glamour.com Gets Traffic Touch-up Courtesy Of Google, paidContent.org, Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին(չաշխատող հղում)
- ↑ Adams, Russell (2009 թ․ ապրիլի 1), «A Glamour-ous New Gadget», Wall Street Journal, Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին