Թինաշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թինաշե
Tinashe-Kachingwe 2010-04 photo-by-Adam-Bielawski.jpg
Թինաշեն 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTinashe
Ի ծնե անունԹինաշե Յորգենսեն Քաչինգվե
Ծնվել էփետրվարի 6, 1993 (26 տարեկան)
Լեքսինգտոն, Կենտուկի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի, պարուհի
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլRCA Records
Կայքtinashenow.com
Tinashe Kachingwe Վիքիպահեստում

Թինաշե Յորգենսեն Քաչինգվե (անգլ.՝ Tinashe Jørgensen Kachingwe, ծնվ. 1993 թ. փետրվարի 6, Լեքսինգտոն, Կենտուկի), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և պարուհի։ 2007 թվականից հանդիսացել է The Stunners խմբի անդամ, որը 2011 թվականին դադարեցրել է իր գործունեությունը։ 2012-2013 թվականներին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, նա 2014 թվականի հոկտեմբերի 3-ին թողարկում է իր դեբյուտային՝ «Aquarius» ստուդիական ալբոմը[1][2], որի «2 On» (համագործակցությամբ Սքուլբոյ Քյուի հետ) և «Pretend» (համագործակցությամբ ASAP Rocky-ի հետ) սինգլները զբաղեցրել են հորիզոնականներ միջազգային բազմաթիվ հիթ շքերթներում։

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինաշեն իր երգերի մեծ մասը գրում է իրենց տան ստուդիայում։ Նա իր երաժշտական ոճը նկարագրել է «ժամանակակից, ռիթմիկ և փոփ», որը նաև ներառում է տարրեր ինդի, ալտերնատիվ և հիփ հոփ ժանրերից։

Ոգեշնչող կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող կատարողն է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան[3]: Նա իրեն ոգեշնչող կատարողների թվին է դասում նաև Մայքլ Ջեքսոնին, Ջանեթ Ջեքսոնին և Sade խմբին[3]: Հարցազրույցներից մեկում նա ասել է․ «Ես կարծում եմ, որ նրանք բոլորն էլ ինչ-որ ձևով խորհրդանշական են: Նրանք բոլորն էլ զարմանահրաշ երգիչներ, վոկալիստներ [և] կատարողներ են»[4][5]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Aquarius» (2014)
  • «Joyride» (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haithcoat Rebecca (հոկտեմբերի 6, 2014)։ «Former Bullying Victim Tinashe Gets Her Shot at R&B Stardom»։ billboard.com։ Վերցված է հոկտեմբերի 14, 2014 
  2. Cinquemani Sal (հոկտեմբերի 5, 2014)։ «Tinashe: Aquarius - Album Review - Slant Magazine»։ slantmagazine.com։ Վերցված է հոկտեմբերի 14, 2014 
  3. 3,0 3,1 «Interview: Tinashe – Meet the New Princess of Pop/R&B – New R&B ...»։ մարտի 25, 2013։ Վերցված է մարտի 25, 2013 
  4. «The Look: Tinashe - OPENING CEREMONY»։ openingceremony.us։ Վերցված է նոյեմբերի 10, 2014 
  5. «Tinashe | Just Another Day In The Life Of DreIzMe»։ dreizme.com։ Վերցված է նոյեմբերի 10, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]