Ջանեթ Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Ջեքսոն /
Janet Jackson
Janet Jackson.jpg
Ջանեթը 2006 թվականին '20 Y.O.' ալբոմի թողարկման կապակցությամբ տրված ամալո ասուլիսին
Ի ծնե անուն Janet Damita Jo Jackson
Ծնվել է մայիսի 16, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2] (51 տարեկան)
Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր փոփ երաժշտություն, սոուլ, Հաուս երաժշտություն, ժամանակակից R&B և Պարային երաժշտություն
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, պարող, երաժիշտ, գրող, պարուսույց, մոդել, թատրոնի դերասան, երաժշտական պրոդյուսեր, պրոդյուսեր և դերասան
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն 1982–այժմ
Լեյբլ Island Records, A&M Records, Virgin Records, Rhythm Nation և Mercury Records
Կապված The Jackson 5, Ջիմմի Ջիմ և Թերրի Լյուիս, Մայքլ Ջեքսոն
Ամուսին Wissam Al Mana
Կայք janetjackson.com

Ջանեթ Դամիթա Ջո Ջեքսոն (անգլ.՝ Janet Damita Jo Jackson), ամերիկյան երգչուհի, երգահան, պրոդյուսեր, պարուհի և դերասանուհի։ Ծնվել է Գերի քաղաքում, մեծացել է Լոս Անջելեսում։ Ջանեթը Ջեքսոնների ընտանիքում տարիքով ամենափոքրն է։ Առաջին անգամ հայտնվել է բեմում 7 տարեկան հասակում, 1976 թվականին նկարահանվել է «The Jacksons» սերիալում։ Մինչ 1980-ականների սկիզբը նկարահվել է սերիալներում, որոնց թվում էին «Good Times»-ը և «Diff’erent Strokes»

16 տարեկանում պայմանագիր է կնքել «A&M» ձայնագրող լեյբլ, որը և թողարկել է նույնանուն ալբոմը 1982 թվականին։ Ջանեթին քննադատում էին, իր «համեստ» ձայնային տվյալների և «աստղային ընտանիքի» համար։ Սակայն նա շարունակեց աշխատել իր թվով երրորդ՝ 'Control, ալբոմի վրա և պրոդյուսերական դուետ «Jimmy Jam and Terry Lewis»-ի հետ, որը ճանաչում բերեց իրեն և դարձրեց «MTV»-ի կուռք։ Իր հաջորդ՝ «Janet Jackson's Rhythm Nation 1814», ալբոմը դարձավ շատ հաջողակ։ Բոլոր 7 սինգները հայտնվեցին «Billboard Hot 100»-ի առաջին հնգյակում, իսկ սկավառակը դարձավ 1990 թվականին ամենավաճառվողը ԱՄՆ-ում։ Համաշխարհային վաճառքը գերազանցեց 14 միլիոն օրինակ։

1991 թ. Ջեկսոնը ստորագրում է բազմամիլիոնանոց պայմանագիր Virgin Records–ի հետ, դրանով իսկ դառնալով աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը։ Իր առաջին ալբոմը այդ լեյբլում՝ «janet.», փոխեց իր իմիջը և սևեռեց ուշադրությունը դեպի իր սեքս սիմվոլ լինելուն։[3] 1993 թ. նա նկարահանվել է «Պոետիկ Ջաստիս» ֆիլմում։ Տասնամյակի ավարտին Ջեքսոնը ճանաչվել է 190-ականների երկրորդ ամանահաջողակ երգչուհին։ «All for You»-ն դարձավ երգչուհու 5-րդ ալբոմը, որը մեկնարկեց Billboard 200–ի առաջին հորիզոնականում։ 2007 թվականին Ջանեթը թողարկեց Discipline ձայնասկավառակը։

Վաճառելով ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, Billboard ամսագրի տվյալներով Ջանեթը դասվեց ժամանակակից փոփ երաժշտության ամանավաճառվող երգիչների ցանկին։ Ամերիկյան ձայնագրող ընկերությունների ասոցիացիան ըստ վաճառված ալբոմների քանակն իրեն դասել է 11-րդ հորիզոնական

1966-1982: Մանկությունը և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթը ծնվել է ամերիկյան Գերի քաղաքում դառնալով 9-րդ երեխան Քեթրին Էսթեր և Ջոզեֆ Ուոլթեր Ջեքսոնի ընտանիքում[4]։ Երբ Ջեքսոնը նոր էր սկսում քայլել, իր եղբայրները արդեն ելույթ էին ունենում գիշերային ակումբներում և թատրոններում, անվանելով իրենց խումբը The Jackson 5։ 1969 թ. մարտին խումբը պայմանագիր ստորագրեց Motown ձայնագրման ստուդիայի հետ, և այդ տարվա վերջում նրանք թողարկեցին այն 4 սինգալներից առաջինը, որոնք հերթականությամբ զբաղեցրին 1-ին տեղը հիթ–շքերթներում։ Խմբի հաջողությունը թույլ տվեց ընտանիքին 1971 թ–ին տեղափոխվել Էնսինո (Լոս Անջելեսի արվարձան)[4], որտեղ նրանք բնակվեցին մեծ առանձնատանը։ Չնայան այն փաստին, որ Ջեքսոնը ծնվել էր պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում իր սերը դեպի ձիերը ցանկություն առաջացրեց իր մեջ դառնալ ժոկեյ։ Չնայած այդ փաստին հայրը դստեր փոխարեն ինքը որոշում կայացրեց։ Ավելի ուշ երգչուհին խոստովանեց «ոչ մեկ ինձ չէր հարցնում արդյոք ես ուզում եմ զբաղվել շոու բիզնեսով... և դա սպասելի էր»[4]։

1974 թ. 7 տարեկան հասակում Ջեքսոնը դուրս է գալիս Լաս Վեգասում բեմ իր եղբայրների հետ միասին, որոնք պարբերաբար ելույթ էին ունենում MGM կազինոյում[4]։ Ջեյն Կորնվելն Ջանեթի կենսագրությունում նշել է, որ երբ նա դարձել է 8 տարեկան հայրը ինքն իրեն նշանակել է Ջանեթի մենեջեր, պահանջելով դուստրից այլևս իրեն հայր չանվանել և դիմել իրեն անունով[4]։ Իր կարիերիան սկսել է իբրև դերասանուհի The Jacksons Times էստրադային ներկայացումում, իր եղբայր և քույրերի հետ միասին։ Շոուն ցուցադրվում էր CBS հեռուստաալիքով։ 1977 թ.–ին Ջեքսոնը պրոդյուսեր Նորման Լիրի կողմից ընտրվել է Good Times մյուզիքլում Փեննի Գորդոն Վուդսի դերակատարման համար[4]։ 1979-1980 թթ Ջեքսոնը նկարահանվել է A New Kind of Family ֆիլմում, իսկ ավելի ուշ միացել է Diff’rent Strokes սերիալի դերասանական կազմին, որտեղ խազացել է Շարլեն Դյուպրեի դերը (1981-1982 թթ)[4]։ Բացի դրանից նա կատարել է Կլեո Հյուիթի դերը «Fame» սերիալի 4-րդ սեզոնում, իսկ ավելի ուշ խոսոտովանել է, որ այդ դերը իրեն հաճույք չի պատճառել[5][6]։

1982-1985։ Վաղ ձայնագրութուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն փաստի, որ ի սկզբանե Ջանեթը դեմ էր սկսել երգչուհու կարիերա, նա համաձայնվել էր մասնակցել ընտանեկան ձայնագրությունների։ Իր առաջին փորձը դարձավ Ռենդի եղբոր հետ համատեղ ձայնագրությունը։ Արդյունքը դարձավ «Love Song for Kids» երգը, որը լույս տեսավ 1978 թվականին։ Երբ նա դարձավ 16 տարեկան, հայրը իր համար պայմագիր կապեց «A&M Records»-ի հետ։ Իր առաջին ալբոմը՝ Janet Jackson, լույս տեսավ 1982 թվականին։ Ալբոմը հասավ Billboard-ի «Hot R&B»-ի հիթ-շքերթի 6-րդ հորիզոնական, իսկ պրոդյուսերներն էին սոուլ կատարողներ Անջելա Բուշը, Ռենե Մուռը և Լեոն Սիլվերսը։

Երկրորդ՝ «Dream Street», ալբոմը լույս տեսավ երկու տարի անց։ Օգնության համար հայրը որպես պրոդյուսերն նշանակեց որդիներին։ Մարլոնը դարձավ երկու երգերի համահեղինակ, սիկ Թիթոն, Ջեկին և Մայլքը հանդես եկան որպես բեք-վոկալիստներ։ Այս ալբոմը հասավ 19-րդ հորիզոնականի առ-և-բի հիթ շքերթներում, իսկ վաճառքի թվերը ի համեմատ առաջին ալբոմի, ավելի համեստ էին։ Միակ հիթը՝ «Don’t Stand Another »-ը, հասավ ընդամենը 9-րդ հորիզոնականի Billboard ամսագրի առ-և-բի հիթ-շքերթում։ 1984 թվականի ավարտին Ջանեթը փախչեց իր մանկության ընկեր և առ-և-բի երգիչ Ջեյմս Դաբերժամի հետ և ամուսնացավ, սակայն 1985 թվականին նրանք ամուսնալուծվեցին։

1986-1988: Control[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dream Street»-ի թողարկումից հետո Ջեքսոնը որոշեց վարել իր գործերը ընտանիքից զատ։ Ավելի ուշ նա հիշում էր

Aquote1.png «Ես փորձում էի ասել հորս, որ այլևս չեմ ուզում, որ ինքը լինի իմ պրոդյուսերը։ Ավելի հեշտ էր մայրիկիս խնդրել, անել դա իմ փոխարեն, բայց դա ես պետք է անեի։ Ես ուղղակի ուզում էի հեռանալ տնից, հորս ճնշման տակից դուրս գայի, դա ամենածանր խնդիրներից էր՝ ասել, որ այլևս չեմ ցանկանում աշխատել իր հետ։» Aquote2.png

Ներ ալբոմի աշխատանքները կատարելու համար «A&M Records»-ի տնօրեն Ջոն Մաքքլեյնը վարձեց պրոդյուսերներ Ջիմմի Ջեմին և Թերի Լյուիստային։ 6 ամիսների ընթացքում նրանք և Ջեքսոնը համատեղ աշխատելով թողարկեցին երգչուհու երրորդ՝ Control ալբոմը։ Ջեքսոնը հիշում էր, որ մինչ ձայնագրվում էր ալբոմը, նրանց վախեցրել էին անծանոթ տղամարդիկ, որոնք «պտտվում» էին իր հյուրանոցի շրջանում։ Նա պատմում էր

Aquote1.png Ես տուն էի վերադառնում, երբ 2 տղա սկսեցին հետապնդել ինձ փողոցում... Փոխանակ այն բանի, որ վազեի Ջիմմիի կամ Թերիի մոտ օգնության համար, ես ընդունեցի մարտական կեցվածք և նրանք հանգիստ թողեցին ինձ, այդպես էլ ծնվեցին «Nasty» և «What Have You Done for Me Lately» երգերը, որոնց ոգեշնչումը գտել եմ ինքնապաշտպանության մեջ։»։ Aquote2.png

Ջեմի և Լյուիսի առաջնակարգ խնդիրն էր ստեղծել երգչուհու երկրպագուների հզոր «բանակ», որոնց մեծ մասը կլինեին աֆրոամերիկացիները։ Ջեմը պատմում էր, որ իրենք ցանկանում էին ստեղծել ալբոմ, որը կհչեր Ամերիկայի ցանկացած «սև տնում», մենք պատրաստում էին բոլոր ժամանակների «սև» ալբոմը։ (բացատրություն, այս նախադասությունում սև տուն և սև ալբոմ բառակապակցությունները օգտագործվում են, որպեսզի մատնանշվեն այն տները, որոնցում ապրում են աֆրո-ամերիկացիներ և աֆրո-ամերիկացիների շրջանում ամեհայտնի ալբոմ)։ 1986 թվականին թողարկված ալբոմը հասավ «Billboard 200»-ի առաջին հորիզոնական։ Newsweek ամսագրի թողարկումում, նշվեց, որ ալբոմը դարձավ «զգացմունքային բալլադների այլընտրաք»։ «Rolling Stone»-ից Ռոբ Հորբուրգերը պնդում էր «Control'-ը ավելի լավն է այն ամենից, ինչ անուր էր Դայանա Ռոսսը վերջի հինգ տարիների ընթացքում», նա նաև Ջանեթին համեմատում էր սկսնակ Դոննա Սամմերի հետ, ով չէր ցանկանում ընդունել նորար ստատուս, և անում էր ամենը, որպեսզի ստեղծելով իր ոճը առաջ ընթանա։ Ալբոմից հինգ սինգլներ՝ «What Have You Done for Me Lately», «Nasty», «When I Think of You», «Control» և «Let’s Wait Awhile» հայտնվել են «Billboard Hot 100»-ի առաջին հնգյակում։ «When I Think of You» սինգլը նաև դարձավ Ջեքսոնի առաջին սինգլը, որը զբաղեցրեց այդ հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ «The Pleasure Principle» սինգլը հասավ 14-րդ հորիզոնականի։ Տեսահոլովակների մեծ մասի խորեոգրաֆիայով զբաղվում էր այն ժամանակ դեռ անհայտ Փոլ Աբդուլը։ «Billboard» ամսագրից Ջոնաթան Քոենը նշեց, որ «ձայնային հասկանալի ընկալումով և տպավորիչ խորեոգրաֆիայով» այդ հոլովակները օգնեցին «MTV»-ին ժանրային առումով ընդլայնել իրենց հորիզոնները։ «Control»-ը հինգ անգամ սերտիֆիկացվեց իբրև ադամանդե, ունենալով ահամաշխարհային վաճառք տասը միլիոն օրինակով։ «Billboard»-ը հռչակեց այդ ալբոմը1986 թվականի ԱՄՆ-ի ամենալավ վաճառվող ալբոմ։ Այն հաղթեց «American Music Awards»-ի 12 նոմինացիաներից 4-ում, այդ ռեկորդը մինչ այժմ չի գերզանցվել, ինչպես նաև նոմինացել է 1987 թվականին «Գերմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ալբոմ» հորիզոնականում։

Ռիչարդ Ռիպանին, ով «The New Blue Music: Changes in Rhythm & Blues, 1950—1999 (2006 թ.)» գրիքի հեղինակն է, նշեց, որ այս ալբոմը այն հաջողակ թողարկումներից է, որը ունեցավ ազդեցություն «new jack swing» ժանրի վրա, համատեղելով առ-և-բի, ֆանկ, ջազզ, սոուլ և օգտագործելով տարբեր պրոդյուսերական հնարքներ, որոնք հայտնվել են 80-ականներից հետո։ Իր կարծիքով այս ալբոմը լցրեց բացը առ-և-բիի և ռեփի միջև։

1989-1992: Janet Jackson’s Rhythm Nation 1814[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի սեպտեմբերին Ջեքսոնը թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ Janet Jackson’s Rhythm Nation 1814։ Չնայած այն փաստի, որ A&M կառավարությունը ցանկանում էր, որ ալբոմը նման լինի նախորդներին, Ջանեթը չէր ցանկանում ջարդել իր ստեղծագործական ամբողջականությունը, և ցանկություն ուներ ողողել իր երաժշտությունը սոցիալական խնդիրներով, ինչը կբարելավեր իր երգերը սիրո և հարաբերությունների մասին։ Ջեքսոնը հիշում էր

Aquote1.png Ես միամիտ չեմ։ Ես գիտեմ, որ մեկ ալբոմը կամ երգը չի կարող փոխել ողջ աշխարհը։ Ես ուղղակի ուզում էի, որ իմ երաժշտությունը և պարերը գրավեին մարդկանց ուշադրությունը և պահեին այն երկար ժամանակ, որպեսզի նրանք լսեին տեքստը և այն, ինչ ես ցանկանում էի ասել։ Aquote2.png


Պրոդյուսեր Ջիմմի Ջեմը պատմեց «The Boston Globe» ամսագրին

Aquote1.png Մեզ մոտ հեռուստացույցը միշտ միացված էր, սովորաբար CNN-ը... Եվ ես մտածում եմ, որ սոցիալական ուղղվածությունը այնպիսի երգերի ինչպիսիք են Rhythm Nation, State of the World և The Knowledge, սկիզբ է առնում հենց այնտեղից։ «Rolling Stone» ամսագրի խոսնակ Վինս Ալեթթին նշեց, որ Ջեքսոնը տեղաշարժվեց «անձնական ազատության թեմայից, դեպի ավելի ունիվերսալ թեմաներ՝ անարդարություն, անգրագիտություն, հանցագործություն, թմրամոլություն։ Դրա հետ մեկտեղ չկորցրեց իր ռիթմի զգացողությունը։ Aquote2.png


Հասնելով «Billboard 200»-ի առաջին հորիզոնական, ալբոմը դարձավ վեցանգամյա պլատինե, իսկ վաճառքի թվերը ողջ աշխարհում գերազանցեցին 12 միլիոնը։ Այս ալբոմը միակն էր Billboard Hot 100 հիթ-շքերթում, որը կարողացավ երեք տարի շարունակ մնալ առաջին հորիզոնականում, շնորհիվ «Miss You Much 1989», «Escapade» և «Black Cat 1990» և «Love Will Never Do (Without You) 1991» սինգլների։ Ինչպես նաև սա միակ ալբոմն է, որից յոթ սինգլներ հայտնվեցին առաջին հնգյակում։ Billboard ամսագիրը ճանաչեց Rhythm Nation 1814 ալբոմը 1990 թվականի ամենավաճառվող ալբոմը։ Chicago Tribune-ը անվանեց Ջանեթ Ջեքսոնին «փոփ երաշժտության տիրող արքայադուստր»։ Չնայած որոշները վերագրում էին ալբոմի հաջողությունը պրոդյուսերներին, Ջիմմի Ջեմը հայտարարում էր, որ եթե ինչ որ մեկը ասում է, իբրև թե երգչուհին օգտվել է Ջիմմի Ջեմից և Թերրի Լյուիսից, ապա պետք է հիշել, որ իրենք Քուինսի Ջոնսը չեն և Ջանեթը մեծ ռիսկի էր դիմում հրավիրելով իրենց աշխատելու։

The Rhythm Nation 1814 Tour-ը Ջեքսոնի առաջին համաշխարհային շրջագայությունն էր, որը ուղղված էր ալբոմի փռոմոուշենի վրա։ Այն թիրախ ուներ, բեմում վերծանել «մրցանակներ ստացած և նորարար» տեսահոլովակներ Rhythm Nation 1814 և Control ալբոմներից։ Entertainment Weekly-ի թողարկումը անրադարձավ համերգների ներկայացումներին, ավանելով դրանք «մանրակրկիթ մշակված թատերական ներկայացումներ»։ Ունենալով ավելի քան երկու միլլոն հանդիսատես, The Rhythm Nation 1814 Tour-ը դարձավ և մինչ այժմ մնում է սկսնակ արտիստի ամենահաջողակ շրջագայութուն։

Երբ Ջեքսոնը սկսեց իր հյուրախաղերը, իր երաժշտության մշակութային ազդեցությունը կասկածի տեղիք չէր տալիս։ San Francisco Chronicle-ից Ջոել Սելվինը գրեց «23-ամյան երգչուհին հասավ անհավանական հաջողության չորս տարիների ընթացքում, դառնալով MTV-ի անբաժանելի մաս և պետության դեռահաս աղջիկների նմանակման առարկա։»

United Negro College Fund այնժամանակյա նախագահ Ուլիամ Ալլենը Los Angeles Times-ի հարցազրույցում ասեց, որ «Ջեքսոնը ողջ դեռահասության նմուշ է, որին ձգտում են նմանակել, և այն ուղերձը, որը նա փորձում է հասցնել երիտասարդությանը իր երգերի տեքստերի միջոցով, ունի դրական էֆֆեկտ»։

Ջեքսոնը, United Negro College Fund-ի հետ համատեղ հիմնադրեց «Ազգի Ռիթմը Կրթաթոշակ» և նվիրաբերեց հյուրախաղերից ստացված գումարի մի մասը այլ կրթական ծրագրերի, հատկացնելով ավելի քան կես միլիոն դոլլար այդ ծրագրերին։ 2000 թվականին լուս տեսած «Կանանց միջազգային հանրագիտարան» գրքում գրված է, որ հաջողությունը, որին հասավ Ջեքսոնը այն ժամանակ, իրեն բերեց մեկ հորիզոնական այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Մադոննան և Թինա Թյորները։

Rhythm Nation 1814 ալբոմով վերջացավ իր պայմաանագիրը A&M Records-ի հետ։ 1991 թվականին Virgin Records-ի նախագահ Ռիչարդ Բրենսոնը անձամբ հրավիրեց Ջանեթին, և արդյունքը դրա հանդիսացավ Ջեքսոնի և այդ լեյբլի բազմամիլիոնանաոց պայմանագիրը, որը գնահատվեց 30-50 միլլոն դոլլար, ինչը դարձրեց երգչուհուն ներկայիս ամենավարձատրվող արտիստ։

Նույն տարում Ջեքսոնը գաղտնի ամուսնացավ իր վաղեմի բոյֆրենդ, պարող և երգերի տեքստերի հեղինակ Ռենե Էլիզոնդո կրտսեր հետ։ 1992 թվականին Mo' Money ֆիլմի սաունդռեքի համար նա ձայնագրեց The Best Things in Life Are Free երգը Լյութեր Վանդերսսոմի հետ համատեղ։

1993-1996: janet., «Պոետիկ Ջասթիս» և Design of a Decade 1986/1996[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի Virgin Records ընկերությունը թողարկեց Ջանեթեի 5-րդ ստուդիական ալբոմը՝ janet. (որը կարելի ընթերցել որպես, Ջանեթ և վերջակետ)։ Ալբոմը մեկնարկեց Billboard 200-ի առաջին հորիզոնականից։ Երգչուհին արեց հետևյալ մեկնաբանությունը «որոշները համարում են, որ ես առաջ են գնում միայն մի ազգանունի շնորիհիվ, այդ պատճառով էլ, ես տեղադրեցի միայն անունս, և չխնդրեցի եղբայրներիս գրել երգեր կամ հանդես գալ որպես պրոդյուսեր»։ Billboard ամսագրից Լարրի Ֆրիքը նշեց, որ «ընդլայնում է իր երաժշտական հորիզոնականները այս ալբոմում, ակցենտը դնելով դիփ հաուսի, սվինգի, հիփ-հոփ-ի, ռոքի և կարիբյան տարրերի վրա, և այս ամենը հիմնելով նյու-ջեկ-սվինգ-ի վրա։

Rolling Stone ամսագրում գրեցին. «Քանզի նա ամերիկյան թագավորական սևամորթ ընտանիքի անդամ է, այդ պատճառով, այն ամենը ինչ անում է Ջանեթը կարևոր է։ Լինի դա թեկուզ ինքնահաստատում սեփական կյանքի համատեքստում, Control (1986) ալբոմի պես, կամ ռիթմային բանակի պարային շարժումների հրամանատարի դերի կատարում, սոցիալական խնդիրների պայքարի ֆոնին (Rhythm Nation 1814 1989 թ.), նա պահպանում է իր ազդեցությունը այլոց վրա։ Եվ երբ տեղեկացնում է իր սեռական հասունության մասին, որը տեղի է ունենում janet. ալբոմում, դա դա մշակութային երևույթ է»։

The New Rolling Stone Album Guide (2004) կարծիք հայտեց, որ ալբոմից համար առաջին հիթ-սինգլ «That’s the Way Love Goes», Գրեմմի մրցանակի 1994 թվականի դափնեկիր, և այլ սինգլները, որոնք մտան լավագույն տասնյակ՝ «If», «Because of Love», «You Want This» и «Any Time, Any Place», դրանք բոլորն էլ կրում են հասունացած ցանկություններ։ San Antonio Express-News-ից Ռոբերտ Ջոնսոնտ գրեց. «Ալբոմը տատանվում է «երազկոտ և զգացմունքային»-ից մինչ «բացահայտ էրոտիկ», և չնայած որ ալբոմը իդեալան չէ... այն բավական է, որ Ջանեթը դառնա փոփի թագուհի»։ Այս կարծիքին ի հակառակ Entertainment Weekly-ի տվեց ալբոմին միջին գնահատական, ասելով, որ «իր թեթև ձայնը հաճախակի է խողդվում իր երկու տղամարդ պրոդյուսերների պատճառով» և գնահատեց ալբոմը իբրև «ակումբային բիտ-ի բացահայտ գրագողություն Մադոննայի Erotica ալբոմից»։ RIAA կողմի ալբոմը ճանաչվեց վեցակի պլատինե, ունենալով համաշխարհային վաճառք 20 միլիոն օրինակով։

janet. ալբոմի թողարկման ժամանակ Սինգապուրում արգելվեց ալբոմի շապիկը, որի վրա Ջանեթի կրծքերը փակում էին տղամարդու ձեռքերը, իվերջո որպես շապիկ օգտագործվեց միայն դեմքը։ [3].

Մինչև գոտկատեղը մերկ Ջեքսոնի նկարը, որը Rolling Stone ամսագրի ամենաճանաչելի շապիկներից է

1993 թ.-ի հուլիսի Ջեքսոնը մեկնարկեց իր դերասանական կարիերան, նկարահանվելով «Պոետիկ Ջասթիս» (անգլ.՝ Poetic Justice) ֆիլմում։ Rolling Stone-ը իր մեկնարկը անվանեց «սուտմեկնարկ», չնայած երգչուհու անփորձությանը, իսկ The Washington Post համարեց ֆիլմը «էկսցենտրիկ իրական»։ Եվս մի քանի մասնագիտական գրախոսություններ բացասական էին, օրինակ Օուեն Գլիեբերմանը Entertainment Weekly-ից նշոց, որ «նա ոչ թե անփորձ է, այլ ուղղակի իր անձը չունի ավել եզրեր, քան այն պլաստիկե տիկնիկը, ում դերը նա կատարել է»։ «Again» բալլադը, որը գրել էր Ջեքսոնը, մտավ ֆիլմի սաունդթրեքի մեջ և նոմինացվեց Օսկարի լավագույն օրիգինալ երգ նոմինացիայում։ 1993 թ.-ին Ջանեթը մին գոտկատեղ մերկ վիճակում հայտնվում է Rolling Stone ամսագրի շապիկին, որտեղ իր կրծքերը փակում է իր այնժամանակյա ամուսին Ռենե Էլիզոնդոյի ձեռքերը։ Նկարի հեղինական է Պատրիկ Դեմարշելյեն, հենց այս նկարի փոքրացված տարբերակն էր օգտագործվել որպես janet. ալբոմի շապիկ։ The Vancouver Sun-ից Սոնյա Մյուռռեյը ավելի ու գրեց, որ «27-ամյա Ջեքսոնը մնում է ամրագրված երկու դերում. որպես նմանակման կերպար և սեքս սիմվոլ, Ռոլլինգ Սթունում նկարը...тդարձավ ամենաճաչելի և ամենածաղրալի պատկերը ամսագրի ողջ տարվա թողարկումներում»

Ջեքսոնը հայտաևաևեց, որ «…սեքսը իմ կյանքի մասն էր մի քանի տարիների ընթացքում։ Ուղղակի մինչ այս, այդ փաստը չէր դարձել հանրության սեփականություն»։ Դեվիդ Ռիտցը համեմատեց այդ փոփոխությունը Մերվին Գեյի հետ, պնդելով, «որ ինչպես և Գեյը What’s Going On к Let’s Get It On-ից, անցավ էսկետիկից դեպի էքստատիկ, այպես էլ Ջանեթը Rhythm Nation-ից դեպի janet.։ Որում janet.-ը հանդես է գալիս իբրև սեքսուալ բացազատում»։

Երգչուհու երկրորդ համաշխարհային շրջագայությունը՝ janet. Tour-ը, ստացավ գրախոսնակների բարձր գնահատականների։ San Francisco Chronicle-ից Մայքլ Սնայդերը Ջանեթի երլույթը անվանեց «մարզահամրգային փոփ համերգների և լիամասշտաբ թաթերական ներկայացումների սահմանը ջնջող»։

Նույն ժամանակահատվածում Մայքլ Ջեքսոնը հայտնվել է մանկապղծության սկանդալում ներգրավված։ Ջանեթը հանդես եկավ եղբոր օգտին և հերքեց իրենց մեծ քույր Լա Տոյա Ջեքսոնի հայտարարությունը, որը նա արել էր իր գրքում Ebony մասագրին տված հարցազրույցում Ջանեթը բացատրեց Լա Տոյայի պահվածքը հետևյալ կերպ, որ իբրև թե, Ջեք Գորդոնը այնպես է լվացել իր քրոջ ուղեղը, որ վերջինս սկսել է հեռու մնալ իր ընտանիքից։ Նորմենտը janet.-ի ստեղծման ժամանակ պատմեց, որ «Լա Տոյան հանկարծակի հայտնվեց և տեսարան սարքեց Մինեապոլոսի ձայնագրման ստուդիայում», և չնայած այն, որ Ջանեթը չէր պատասխանում նրա զանգերին 4 տարի շարունակ, մինչ այդ պահը»։ Բացի այդ, Ջանեթը մեղդրում էր իր եղբայր Ջեևեմայնին, ով իր 1991 թ.-ին լույս տեսած «Word To The Badd» երգում «հարձակվում է Մայքլի վրա»։ 1994 թ.-ին Ջանեթն ու Մայքլը աշխում էին վերջինիս HIStory ալբոմի գլխավոր սինգլի՝ «Scream»-ի վրա։ Այդ երգը հանդիսանում էր յուրօրինակ պատասխան ԶԼՄ-ներին, որոնց ուշադրությունը սրվել էր Մայքլի վրա, վերջին սկանդալների լույսի ներքո։ Նրանց զուգերգը միանգամից գլխավորեց Hot 100 հիթ-շքերթը, դառնալով աշխարհում միակ երգը, որը մեկնարկեց լավագույն հնգյակում։ Սինգլը նաև իր տեղը գրավվեց Գինեսի ռեկորդների գրքում, իբրև ամենաթանկ տեսահոլովակ ունեցող երգ։ Տեսահոլովակը նկարահանվել էր 1995 թ.-ին, նկարահանման սախսվեց 7 մլն. դոլլար։ Այդ հոլովակի շներհիվ Ջանեթ և Մայքլ Ջեքսոնները 1995 թ.-ին արժանացան Գրեմիի։ 1995 թ.-ին A&M Records-ը թողարկեց Ջեքսոնի առաջին լավագույն հիթերի հավաքածուն, որը կոչվեց Design of a Decade 1986/1996 և մեկնարկեց Billboard 200-ի 3-րդ հորիզոնականից։ Հավաքածուի գլխավոր սինգլը՝ «Runaway»-ը, նույնպես հասավ 3-րդ հորիզոնականի Hot 100 հիթ-շքերթում։ RIAA-ն շնորհեց հավաքածուին կրկնակի պլատինե կոչում, իսկ վաճառքի թիվը աշխարհում հասավ 4 մլն. օրինակի։ 1996 թ.-ին երգչուհին վերսկսեց իր պայմանագիրը Virgin Records-ի հետ, պայնագիրը արժեցավ 80 մլն. դոլլար։ Այդ պայմանագրով նա դարձավ իր ժամանակի ամենաթանկ արտիստը, անցնելով նույնիսկ իրենց հավասարը չունեցող Մադոննայի և Մայքլ Ջեքսոնին, իրենց 60 մլն.-անոնց պայմագրերով։

1997—1999: The Velvet Rope[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր 6-րդ ստուդիական ալբոմի՝ The Velvet Rope-ի, թողարկամնը նախորդող երկու տարիների ընթացքում Ջանեթը տառապում էր ընկճախտով։ «The Boston Globe»-ից Մայքլ Սոնդերսը համարում էր ալբոմը յուրահատուկ պայքարի ձև, և բնութագրում էր այն իբրև «իքնահասկացողության և կանացի ձայնաօրագրի տարբերակ, որը բերում է ինքնաբացահայտման»։ Ինչպես ասում էր հենց Ջանեթը «մենք մշտապես լինում էինք գիշերային ակումբներում և տեսնում էինք այդտեղ թել, որը թողնում էր մեկին ներս, իսկ մյուսին՝ ոչ։ Ինչևէ, այդպիսի թել ունենք մենք մեզնում, որը թույլ չի տալիս օտարներին հասկանալ մեր զգացմունքները։ Ալբոմում ես փորձում եմ հասկանալ և ցույց տալ այդ զգանցմունքները…Կյանքի ընթացում ես գտնվել եմ այդ թելի երկու կողմերում։ Երբեմն, հատկապես մանկության տարիներին, ես ինձ զգում էի միայնակ և լքված։ Երբեմն էլ զգում էի անհասկացողություն իմ նկատմամբ»։ Այս ալբոմը նաև բերեց Ջանեթի երաժշտացանկ ԲԴՍՄ տարրեր։ Slant-ից Էրիկ Հեդերսոնը գրում էր. «ալբոմը հանդսիանում էր մթոտ կերպարի խտացում, որը ցույց է տալիս, որ կապանքների մեջ չկա ավելի սեքսուլ բան, քան էմոցիոնալ մերությունը»։ Լարրի Ֆլիկը Billboard-ից անվանեց ալբոմը «տարվա լավագույն ամերիկյան ալբոմ և ամենաուժեղը Ջանեթի երգացանկում ամենաուժեղը՝ վերջին 5 տարիների ընթացքում»։ 1997 թ.-ին թողարկված The Velvet Rope-ը միանգամից գրավեց բարձրագույն հորիզոնականը Billboard 200-ում։ Նույնտ տարվա օգոստոսին ալբոի առաջին սինգլը՝ «Got 'Til It’s Gone»-ը, թողարկվեց ռադիոեթեր և զբաղեցրեց Billboard Hot 100 Airplay հիթ-շքերթի 36-րդ հորիզոնականը։ Սինգլը պարունակում է Ջոնի Միթչելի «Big Yellow Taxi»-ի երգից հատված և փոքրիկ հատված ռեփեր Քյու-Թիփից։ Այս սինգլը ստագավ Գրեմմի որպես լավագույն տեսահոլովակ։

Երկրորդ սինգլը ՝ «Together Again»-ը, դարձավ Ջանեթի թվով 8-րդ համար առաջինը Billboard Hot 100 singles հիթ-շքերթում։ Այն անցկացրեց հիթ-շքերթում ռեկորդային 46 շաբաթ Hot 100-ում և 19 շաբաթ բրիտանական հիթ-շքերթում։

«I Get Lonely»-ն Hot 100-ում հասավ 3-րդ հորիզոնական և վաճառվեց ավելի քան 10 մլն. օրինակով ողջ աշխարհում և ստացավ եռակի պլատինե կարգավիճակ։

«Together Again» սինգլի վաճառքի մի մասը Ջանեթը փոխանցեց «ՁԻԱՀ-ի բուժման Ամերիկյան Ֆոնդ»։ 1988 թ.-ին Ջեքսոնը մեկնեց իր համաշխարհային շրջագայությանը՝ The Velvet Rope Tour։ Համերգները տեղի ուեցան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ Համրեգի տեռուստատեսային տարբերակը ցուցադրցեց HBO հեռուսատաալիքով, այն դիտեցի 15 մլն. հանդիսատես։ Հաջորդ տարվա ընթացքում Ջանեթը ամուսնալուծվեց Էլիզոնդո կրտսերի հետ։ Շրջագայության վերջում՝ 1999 թ.-ին, World Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, նա և Շերը ստացան «Legend Award» մրցանակը։ Այն տրվեց որպես «ցմահ ներդրում երաժշտական ասպարեզում և փոփ աշխարհում»։ Նույն տարում Billboard ամսագիրը կցեց Ջանեթին տասնամյաի երկրորդ ամենհաջողակ երգչուհի կոչումը։ Առաջինը Մարայա Քերին էր։

2000—2003: «Nutty Professor II: The Klumps» և All for You[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ.-ին Ջանեթը հայտնվում է իր երկրորդ ֆիլմում՝ Nutty Professor II: The Klumps, որում խաղահրապարակի ընկեր է հանդես գալիս Էդդի Մերֆին։ Այս ֆիլմը երկրորդն էր երգչուհու համար, որը գրավեց առաջին հորիզոնակաը ըստ վաստակած գումարի, առաջին իսկ հանգստյան օրերին այն վաստակեց 42,7 մլն. դոլլար։ «Doesn’t Really Matter» երգը, որը հանդես եկավ ֆիլմի երգացանկում դարձավ Billboard Hot 100 single հիթ-շքերթի իր 9-րդ առաջին հորիզոնական զբաղեցրած սինգլը։ Նույն տարում Ջանեթը ամուսնալուծության հայտ ներկայացրեց։ Նախկին ամուսինը նրան տարբեր տեղեկություններով 10-25 մլն. դոլլարի հայտ ներկայացրեց, այդ իսկ հարցը չլուծվեծ մինչ 2003 թ.-ը։

2001 թ.-ի մարտին Ջեքսոնը ստացավ American Music Awards-ի բարձրագույն մրցանակը ՝ «Ունեցած վաստակի համար»։ Երգչուհին նույնպես դարձավ mtvICON վերականգնված մրցանակաշխության հավակնորդ։ Իր 7-րդ ալբոմը՝ All for You թողարկվեց 2001 թ.-ին, մեկնարկելով Billboard 200-ի առաջին հորիզոնականից։ Վաճառվոլով 605000 օրինակով միայն առաջին շաբաթվա ընթացքում, այն դարձավ երգչուհու լավագույն նվաճումը իր իսկ կարիերայի ընթացքում։

Գլխավոր երգը՝ «All for You»-ն, մեկնակրկեց Hot 100 հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականից, ինչը իսկ դարձավ երգի համար, որը սինգ հանդիսանալով չթողարկվեց վաճառքի, լավագույն նվաճում։ MTV-ից Թերի Վանհորնը շնորհեց նրան «Ռադիոյի թագուհի» կոչումը, քանզի այդ երգը դարձավ մտավ բոլոր հանրաճանաչ, րիթմիկ և ուրբանիստական ռադիոեթերներ։

2004—2005: Սուպերբոուլ XXXVIII և Damita Jo[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ.-ի փետրվարին Սուպերբոուլ-ի չեմպիոնատի թայմերի միջև ընկած ժամանակահտվածում Ջանեթը ելույթ էր ունենում պոպուրիով, որը բաղկացած էր «All for You» և «Rhythm Nation» երգերից, ելույթից հետո նրան միացավ Ջասթին Թիմբերլեյքը իր «Rock Your Body» երգով, «gonna have you naked by the end of this song» (հայ․՝ «որպեսզի դու մերկ լինես այս երգի ավարտին») տողը երգելուց հետո, Ջասթինը քաշեց Ջանեթի կոստյումի վերևի հատվածից, դրանով իսկ մերկացնելով Ջանեթի կուրծքը։

Ելույթից հետո երգչուհին խոստովանեց, որ դա ուղղակի դժբախտ պատահար էր, և բացատրեց, որ Թիմբերլեյքը ուղղակի պիտի մերկացներ նրան մինչ կրծքալ և ավելացրեց «ես շատ եմ զղջում, եթե ինչ որ մեկին վիրավորել եմ, դա իրոք տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ... MTV, CBS, NFL-ը ոչինչ չգիտեին, և ցավոք, ամենը սխալ գնաց ամենավերջում»։ Թիմբերլեյքը նույնպես ներողություն հայցեց, անվանելով դա «սխալ»՝ (անգլ.՝ «wardrobe malfunction»

Time ամսագրում գրեց, որ այդ պատահարը դարձավ TiVo-ով ամենաշատ վերանայված պահը, իսկ Forbes ամսագրի տվյալներով այդ պատահարը ստիպեց 35,000 մարդու բաժանորդագրվել TiVo ծառայությանը։

Ավելի ուշ Ջանեթը մտավ Գինեսի ռեկորդների գիրք իբրև «Ամենացանկալին համացանցի ողջ պատմության ընթացքում» և «Ամենացանկալի նորություն»: CBS, NFL և MTV ալիքները, որոնք էլ հանդիասանում էին ընդմիջումների պրոդյուսերները հայտնեցին իրենց անտեղեկության մասին և հրաժարվեցին որևէ պատասխանատվություն կրել։ Սակայն հանրային կապի հանձնաժողովը շարունակեց հետաքննումը և վերւնական արդյունքում այդպես էլ չկարողացավ տույժի ենթարկել CBS ալիքին։

Արդյունքում CBS դրեց պայման, որի կատարման արդյունքում միայն Ջեքսոնը և Թիմբերլեյքը կարող էին ելույթ ունենալ Գրեմմիին, այն է, որ արտիստները հանրային կերպով ներողություն խնդրեին ալիքից, և չփորձեին որևէ պատրվակ առաջ բերել՝ հագուստի անսարքություն։ Թիմբերլեյքը պայմանը կատարեց, սակայն Ջեքսոնը հրաժարվեց։ Արդյունքում Ջերմեն Դյուպրին հրաժարվեց Գրեմմիի իր հանձնաժողովի աթոռից, բացի այդ, այս դրվակը խափանեց Ջանեթի պլանները նկարահանվելու երգչուհի Լինո Հորնի ինքնակեսագրական ֆիլմում ABC-TV ալիքի համար, Հորնը դժգոհ էր Սուպեր Բոուլի դեպքից և պահանջում էր որպեսզի ալիքը ազատի Ջանեթին, սակայն երգչուհու ներկայացուցիչները մատնանշեցին, որ նա իմ կամքով է հեռացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. SNAC
  3. 3,0 3,1 «ДЖАНЕТ ДЖЕКСОН: Быть и называться секс-символом приятно» - Газета ««МузОБОЗ»» № 26 от 1.09.1995
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Cornwell, Jane (2002), Janet Jackson, Carlton Books, pp. 2, 10, 24, ISBN 1-84222-464-6 
  5. Fox, Norman, Indian Summer, tv.com, http://www.tv.com/fame/indian-summer/episode/77620/summary.html, վերցված է 2008-09-03 
  6. Saunders, Michael (1996-10-03), «The 3 Divas Janet Jackson turns her focus inward», The Boston Globe: D13