Սքուլբոյ Քյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սքուլբոյ Քյու
SchoolboyQAugust2012.jpg
Սքուլբոյ Քյուն 2012 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSchoolboy Q
Ի ծնե անունՔուինսի Մեթյու Հենլի
Ծնվել էհոկտեմբերի 26, 1986 (32 տարեկան)
Վիսբադեն, Գերմանիա Գերմանիա
ԵրկիրԼոս Անջելես շրջան, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment, Interscope Records (ներկա)
G.E.D. Inc. (նախկին)
ՇրջանավարտLos Angeles Southwest College, Glendale Community College, Լոս Անջելես քաղաքի քոլեջ, Crenshaw High School և West Los Angeles College
ԿապվածBlack Hippy, ASAP Rocky, Դենի Բրաուն, BJ The Chicago Kid, Ջենեյ Այկո, Մակ Միլեր
Կայքtopdawgmusic.com

Քուինսի Մեթյու Հենլի (անգլ.՝ Quincy Matthew Hanley, հոկտեմբերի 26, 1986, Վիսբադեն, Գերմանիա), ավելի հայտնի է որպես Սքուլբոյ Քյու (Schoolboy Q), ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում 2009 թվականին ձևավորված Black Hippy հիփ հոփ խմբի անդամ։ 2011 թվականի հունվարի 11-ին Top Dawg Entertainment լեյբլի միջոցով թողարկել է իր անհատական դեբյուտային «Setbacks» կոչվող ստուդիական ալբոմը, իսկ հաջորդ տարվա հունվարի 14-ին թողարկել է երկրորդ ալբոմը, որը կրում է «Habits & Contradictions» անվանումը։ 2014 թվականի փետրվարի 25-ին թողարկել է իր «Oxymoron» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմը, որը իր թողարկման առաջին շաբաթում գրանցել է 139,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում և գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչող կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հարցազրույցներում Սքուլբոյ Քյուն նշել է, որ ամերիկացի ռեփերներ Նեսը, Ջեյ Զին, Ֆիֆթի սենթը, The Notorious B.I.G.-ը, Շոն «Դիդդի» Քոմբսը, Կարապտը և Թուփաքը իրեն ոգեշնչող և իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն թողած կատարողներն են[1][2][3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքուլբոյ Քյուն ունի մեկ դուստր՝ Ջոյ Հենլին, ով ծնվել է 2010 թվականին, և ում մասին նա նշել է իր երգերից մի քանիսում։ Նրա դուստրը նաև նկարահանվել է իր տեսահոլովակներից մի քանիսում[4], և հայտնվել է «Oxymoron» ալբոմի շապիկին[5]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Setbacks»
«Habits & Contradictions»
  • Թողարկված։ Հունվարի 14, 2012
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Oxymoron»
  • Թողարկված։ Փետրվարի 25, 2014
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Blank Face LP»
  • Թողարկված։ Հուլիսի 8, 2016
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«ScHoolboy Turned Hustla»
«Gangsta & Soul»
  • Թողարկված։ Մայիսի 14, 2009
  • Լեյբլ։ G.E.D. Inc, Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Insanu Ahmed (փետրվարի 3, 2012)։ «Who Is Schoolboy Q? – Influences»։ Complex։ Վերցված է փետրվարի 6, 2012 
  2. «ScHoolboy Q On Not Wanting To Work w/ Nas, Reveals New Project for 2012 (Video)»։ 2DopeBoyz։ նոյեմբերի 3, 2012։ Վերցված է նոյեմբերի 3, 2012 
  3. INTERVIEW: ScHoolBoy Q x Music Talks
  4. Insanu Ahmed (փետրվարի 3, 2012)։ «Who Is ScHoolboy Q? – His previous independent album, Setbacks»։ Complex։ Վերցված է փետրվարի 6, 2012 
  5. Vasquez Andres (2013-06-17)։ «ScHoolboy Q Says Kendrick Lamar Inspires Him, Talks Parenting & "Oxymoron" | Rappers Talk Hip Hop Beef & Old School Hip Hop»։ HipHopDX։ Cheri Media Group։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]