Ստուդիական ալբոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստուդիական ալբոմ (անգլ.՝ Studio album), աուդիո ձայնագրություններ պարունակող երաժշտական ալբոմ, որը ձայնագրվում է ձայնագրման ստուդիայում։ Ստուդիական ալբոմը պարունակում է նոր գրված և ձայնագրված կամ նախկինում չլսված երգեր և ռեմիքս տարբերակներ։ Այս տեսակի ալբոմների թողարկման նախապատրաստումը կարող է օրերից մինչև տարիներ տևել, սակայն սովորաբար թողարկումից որոշակի ժամանակ առաջ հայտարարվում է թողարկման օրը։

Չնայած ոչ բոլոր ստուդիական ալբոմները են սինգլներ ներառում, սակայն տվյալ կատարողը կամ նրա գործընկերները ալբոմի երգացանկից նախապես ընտրում են երգեր, որոնք պետք է որպես սինգլ թողարկվեն։ Սինգլները սովորաբար ալբոմի վաճառքին ավելի մեծ քանակ ապահովելու համար են թողարկվում։