Ինդի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդի
Indie
Ծագման երկիրԱՄն
«The Wedding Present» բրիտանական ինդի խումբ

Անկախ երաժշտությունը (հաճախ անվանում են նաև ինդի երաժշտություն) այն երաժշտությունն է, որն արտադրվում է անկախ առևտրային ձայնագրման ընկերություններից կամ դրանց դուստր ձեռնարկություններից։ Ինդի տերմինը երբեմն օգտագործվում է ժանրի նկարագրության համար (օրինակ, ինդի ռոք և ինդի փոփ), և որպես «ինդի» ժանրային տերմին կարող է ներառել երաժշտություն, որը ինքնուրույն չի արտադրվում, և շատ անկախ երաժշտական կատարողներ չեն ընտրում մեկ, որոշակի երաժշտական ոճ կամ ժանր և ստեղծում են ինքնուրույն հրապարակված երաժշտություն, որը կարող է դասակարգվել տարբեր ժանրերի վրա[1][2]

Ձայնագրմոն լեյբլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ լեյբլները երկար պատմություն ունեն հայտնի երաժշտության զարգացման խթանման համար, սկսած Միացյալ Նահանգներում հետպատերազմյան ժամանակաշրջանից, Sun Records-ի, King Records-ի և Stax-ի նման լեյբլներով[3]։

Միացյալ Թագավորությունում 1950-ականներին և 1960-ականներին խոշորագույն ձայնագրման ընկերություններն այնպիսի հզորություն ունեին, որ անկախ լեյբլները պայքարում էին իրենց գոյության համար մինչև Virgin Records-ի նման նոր հասկացությունների ի հայտ գալը։ Մի քանի բրիտանացի պրոդյուսերներ և արվեստագետներ սկսել են անկախ լեյբլները օգտագործել, որպես իրենց աշխատանքների համար վաճառակետեր[3]։

Միացյալ Նահանգներում, անկախ լեյբլները և դիստրիբյուտորները հաճախ միավորվել են կազմակերպությունում՝ առևտրի և հավասարության խթանման համար։ Ձայնագրման ակադեմիան, որը հայտնի է որպես Գրեմմիի մրցանակների հետևում կանգնած կազմակերպություն, սկսվել է 1950-ականներին որպես 25 անկախ ձայնագրման ընկերությունների կազմակերպություն, ներառյալ Herald-ը, Ember-ը և Atlantic Records[4]։ 1970-ական թվականներին հիմնադրվել է ձայնագրման անկախ դիստրիբյուտորների ազգային ասոցիացիան (NAIRD), որը 2004 թվականին դարձել է A2IM-ը[5]։  Գոյություն ունեին նաև ավելի փոքր կազմակերպություններ, այդ թվում՝ անկախ երաժշտական ասոցիացիա (IMA), որը հիմնադրվել է 1980-ականների վերջին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Indie" vs. Independent – What's the Difference? : Vigilante Detective». www.vigilantedetective.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  2. Record Label Pursuit: Mistakes made by Upcoming Artistes Արխիվացված 2018-10-08 Wayback Machine, Featnews.com, October 08, 2018.
  3. 3,0 3,1 Rogan, Johnny (1992) "Introduction" in The Guinness Who's Who of Indie and New Wave Music, Guinness Publishing, 0-85112-579-4
  4. «Subscribe to read». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Jeffrey, Don (June 10, 1995) "Retailer Sues Majors for CD Price Fixing" in Billboard Magazine, Billboard Publishing
  7. Barclay, Michael. «King Cobb Steelie Simply Rational». Exclaim.ca. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.