ASAP Rocky

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ASAP Rocky
A$AP Rocky 2013 August 2.jpg
Ռոքին 2013 թվականի օգոստոսի 10-ին Տորոնտոյում, Կանադա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌակիմ Մայերս
Նաև հայտնի է որպեսԼորդ Ֆլակո (Lord Flacko)
Ծնվել էհոկտեմբերի 3, 1988(1988-10-03)[1] (30 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
Մասնագիտությունռեփեր, մոդել, դերասան, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր և հեղինակ-կոմպոզիտոր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2007-ներկա
ԼեյբլA$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records, Sony Music Entertainment
ԱնդամակցությունASAP Mob
ԿապվածASAP Mob, Սքուլբոյ Քյու, Ռիհաննա, Դենի Բրաուն, Tyler, the Creator
Կայքasapmob.com

Ռակիմ Մայերս (անգլ.՝ Rakim Mayers, հոկտեմբերի 3, 1988(1988-10-03)[1], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի ASAP Rocky (ոճավորված՝ A$AP Rocky, արտասանվում է «Էյսափ Ռոքի») կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է «ASAP Mob» հիփ հոփ խմբի անդամ, որտեղից էլ վերցրել է իր բեմական անունը։ 2011 թվականին նոյեմբերին թողարկել է դեբյուտային՝ «Peso» սինգլը, որն ընդգրկվել է նրա «Live. Love. ASAP» միքսթեյպում։ 2013 թվականի հունվարին թողարկել է դեբյուտային՝ «Long. Live. ASAP» ստուդիական ալբոմը, որը գլխավորել է «Billboard 200» հիթ շքերթը։ 2015 մայիսին թողարկված նրա երկրորդ՝ «At. Long. Last. ASAP» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքիի ծննդավայր Նյու Յորք քաղաքը։

Ռակիմ Մայերսը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում[2]։ Նրան տվել են Ռակիմ անունը ի պատիվ 1980-ականների հայտնի ռեփերի[3]։ Նրա հայրը, ով Բարբադոսից է եղել[4], մահացել է 2012 թվականին[5]։ Ռոքին ունի իրենից փոքր մեկ քույր[6]։

Ռոքին սկսել է ռեփ կարդալ 8 տարեկանից[7]։ Երբ Ռոքին 12 տարեկան էր, նրա հորը բանտարկել են թմրանյութեր վաճառելու համար[8]։ Երբ նա 13 տարեկան էր, նա եղբորը սպանեցին Հառլեմում[9]։ Եղբոր մահը նրան ստիպեց ավելի լուրջ վերաբերվել հիփ հոփ երաժշտությանը[10]։ Վաղ տարիքում նա հիմնականում նախընտրում էր լսել The Diplomats խմբի երգերը, սակայն նաև ոգեշնչվում էր այնպիսի խմբերի երաժշտությամբ, ինչպիսիք են Three 6 Mafia, UGK, Mobb Deep, Wu-Tang Clan, Run DMC և Bone Thugs-n-Harmony[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2011: ASAP Mob և անհատական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ռոքին միանում է ASAP Mob հիփ հոփ խմբի, որը կազմված է տարբեր ռեփերներից, երաժշտական պրոդյուսերներից, տեսահոլովակների ռեժիսորներից և նորաձևության դիզայներներից, ովքեր կիսում են նույն հետաքրքրությունը երաժշտության, նորաձևության, ոճի և մշակույթի բնագավառներում[12]։ Խմբին միանալուց հետո, նա սկսում է հանդես գալ ASAP Rocky կեղծանվան տակ, քանի որ խմբի անդամների բեմական կեղծանունները սկսվում է «ASAP»-ով, որը «Միշտ ձգտիր և բարգավաճիր» (Always Strive And Prosper) արտահայտության հապավումն է[12]։

Լինելով ASAP Mob խմբի կազմում, նա սկսում է հանդես գալ որպես անհատ կատարող և աստիճանաբար դառնում է խմբի ամենաճանաչված և հաջողակ անդամը[12]։ 2011 թվականի օգոստոսին կայանում է նրա դեբյուտային «Peso» սինգլի պրեմիերան[13], իսկ նույն տարվա հոկտեմբերի 31-ին թողարկվում է նրա «Live. Love. ASAP» անվանումը կրող դեբյուտային միքսթեյպը, որը նախատեսված է օնլայն անվճար ներբեռնման համար[14]։ 2011-ի դեկտեմբերին նա նաև եղել է BBC-ի կողմից կազմակերպված «2012-ի ձայնը» հարցման թեկնածուներից մեկը[15]։

2012-2014: «Long. Live. ASAP»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքին 2012 թվականի ապրիլին։

2012 թվականի փետրվարին Ռոքին և ռեփեր Քենդրիկ Լամարը ելույթներ էին ունենում կանադացի ռեփեր Դրեյքի Club Paradise շրջագայության համերգների բացման արարողությունների ժամանակ[16]։ 2012 թվականի հուլիսի 20-ին նա պատրաստվում էր ելույթ ունենալ Late Night with Jimmy Fallon հեռուստածրագրի շրջանակներում, սակայն այդ ելույթից ժամեր առաջ նա ներգրավվում է մի ծեծկռտուքի մեջ և ելույթը հետաձգվում է[17]։ Մեկ ամիս անց՝ օգոստոսի 21-ին, նրա ելույթը ցուցադրվում է[18]։ Սեպտեմբերի 6-ին Ռոքին և երգչուհի Ռիհաննան ելույթ են ունենում MTV Video Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ կատարում են «Cockiness (Love It)» երգի ռեմիքսը[19]։ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկում է իր «Fuckin' Problems» համագործակցությամբ ռեփերներ Դրեյքի, Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ[20]։ Այդ երգը միջազգային տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ և վաճառվում է ավելի քան 2 միլիոն օրինակով։

Ռոքին 2013 թվականի հոկտեմբերին։

2013 թվականի հունվարի 15-ին Ռոքին թողարկում է իր «Long. Live. ASAP» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[21], որի ձայնագրման աշխատանքները նա կատարել էր 2012-ին։ Ալբոմը միանգամից գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը և իր թողարկման առաջին շաբաթում գրանցում է 139,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[22]։

Ամբողջ 2013-ի ընթացքում տարբեր մրցանակաբաշխություններում մրցանակների առաջադրվելուց հետո, 2014 թվականի հունվարին նա առաջին անգամ առաջադրվում է Գրեմմի մրցանակի[23]։ Նրա «Fuckin' Problems» երգը առաջադրվում է այդ մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթում։

2014 թվականի մարտին նա հայտարարում է, որ աշխատում է իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա[24]։ Նույն տարվա հոկտեմբերին թողարկվում է «Multiply» սինգլը համագործակցությամբ ռեփեր Ջուսի Ջեյի հետ[25], ով նաև հանդիսանում է Ռոքիի երկրորդ ալբոմի պրոդյուսերը[26]։ 2014-ին Ռոքին նաև նկարահանվում է ռեժիսոր Ռիք Ֆեմույիվայի «Թմրանյութ» (անգլ.՝ Dope) կատակերգական դրամա ֆիլմում[27], որի պրեմիերան կայանում է 2015 թվականին։

2015-ներկա։ «At. Long. Last. ASAP»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ Ռոքիի երկրորդ ալբոմը կոչվելու է «At. Long. Last. ASAP»[28]։ Ալբոմը թողարկվում է 2015 թվականի մայիսի 26–ին[29]։ Այն թողարկման առաջին շաբաթում վաճառվում է 139,000 օրինակով և գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը՝ դառնալով նրա երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[30]։ Ալբոմի «LSD» սինգլը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում, իսկ «Everyday» (Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ) սինգլը նույն հիթ շքերթում 92-րդ հորիզոնականն է զբաղեցրել[31]։ 2015 թվականի հունիսին ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը թողարկում է իր «Revival» անվանումը կրող երկրորդ անհատական ալբոմի առաջին սինգլը՝ «Good for You» երգը, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[32]։ Օգոստոսի 30-ին Ռոքին և ամերիկյան Twenty One Pilots դուետը միասին ելույթ են ունեցել MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում։ Նույն տարվա սեպտեմբերին մեկնարկեց Ռոքիի և ռեփեր Tyler, the Creator-ի համատեղ համերգային շրջագայությունը[33]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքին 2013 թվականի դեկտեմբերին։

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ռոքին սկսել է հանդիպել ավստրալացի ռեփեր Իգի Ազալիայի հետ, ում հետ նա ծանոթացել է մի ընդհանուր ծանոթի միջոցով։ Իգին իր և Ռոքիի հարաբերությունների մասին շշուկները հաստատել է Vibe ամսագրի հետ հարցազրույցում։ Իրենց հարաբերությունների ավարտի մասին Ռոքին հայտարարել է 2012 թվականի հուլիսին։ Իրենց հարաբերությունների ժամանակահատվածում Իգին իր մատների վրա դաջել է Ռոքիի «Live.Love.A$AP» միքսթեյպի անվանումը[34], սակայն 2013 թվականի մարտին նա հայտարարել է, որ ջնջել է դաջվածքի «A$AP» հատվածը[35]։

2013 թվականի ապրիլից նա սկսել է հանդիպել ամերիկացի մոդել Շանել Իմանի հետ[36], սակայն 2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ նրանք բաժանվել են[37]։

Իրավական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Ռոքին ձերբակալվել է Նյու Յորքի հագուստի խանութներից մեկում մարդ ծեծելու համար, և ևս երկու լուսանկարիչների հարվածելու համար, ովքեր դրսից նկարահանել են վիճաբանությունը։ Այն մարդը, ում հետ նա սկսել էր վեճը, հետագայում նրան դատի է տալիս հարձակման համար։ Նրանց վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ այդ մարդը ականատես է լինում, թե ինչպես է Ռոքին անօրինական թմրանյութ օգտագործում խանութի ներսում։ Նա այնուհետև հարձակվել է երկու սիրողական լուսանկարիչների վրա, ովքեր նկարահանել են միջադեպը։ Ռոքին ի վերջո նաև մեղադրվում է երկու լուսանկարիչներին հարվածելու և նրանց տեսախցիկները խլելու փորձի մեջ[38]։

Հագուստի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքիի հագուստի ոճը բազմիցս բարձր գնահատականի է արժանացել մի շարք հայտնի հրատարակչությունների կողմից։ Complex ամսագիրը նրան անվանել է Նյու Յորքի ամենաոճային ռեփերը[39], իսկ GQ ամսագիրը նրան ընդգրկել է 2012 թվականի 25 ամենաոճային տղամարդկանց ցանկում[40]։ Cosmopolitan կանացի ամսագրի կազմած 2014 թվականի 10 ամենաոճային տղամարդկանց ցանկում, նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[41]։ Ռոքիի ոճաբան Մեթյու Հենսոնը, նրա ոճը անվանել է «բազմատեսակ», նկատելով, որ նա առհասարակ չունի կոնկրետ մի տեսք, քանի որ նրա կերպարը ստեղծվում է ճիշտ համադրությունների արդյունքում[42]։ 2015 թվականի հունիսին GQ ամսագիրը Ռոքիին ընդգրկել է իր աշխարհի 20 ամենաոճային տղամարդկանց ցանկում[43]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Long. Live. ASAP»
«At. Long. Last. ASAP»
  • Թողարկված։ Մայիսի 26, 2015
  • Լեյբլ։ A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Testing»
  • Թողարկված։ Մայիսի 25, 2018
  • Լեյբլ։ A$AP Worldwide, Polo Grounds Music, RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Live. Love. ASAP»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 31, 2011
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2011 «Peso» «Live. Love. ASAP»
«Purple Swag»
2012 «Goldie» «Long. Live. ASAP»
«Fuckin' Problems»
(Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի մասնակցությամբ)
2013 «Wild for the Night»
(Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի մասնակցությամբ)
«Fashion Killa»
2014 «Multiply»
(Ջուսի Ջեյի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
2015 «Lord Pretty Flacko Jodye 2 (LPFJ2)» «At. Long. Last. ASAP»
«Everyday»
(Ռոդ Ստյուարտի, Միգելի և Մարկ Ռոնսոնի մասնակցությամբ)
«LSD»
2018 «Cocky»
(Գուչի Մենի և 21 Savage-ի հետ)
«The Uncle Drew Motion Picture Soundtrack»
«ASAP Forever»
(Մոբիի մասնակցությամբ)
«Testing»

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2011 «4 Loko»
(Smoke DZA-ի սինգլը)
«Rolling Stoned»
«Yao Ming»
(Դևիդ Բեների սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
2012 «Street Knock»
(Swizz Beatz-ի սինգլը)
«Hands on the Wheel»
(Սքուլբոյ Քյուի սինգլը)
«Habits & Contradictions»
«Cockiness (Love It)» Ռեմիքս
(Ռիհաննայի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Yellow Tape»
(Fat Joe-ի սինգլը)
2013 «Work» (Ռեմիքս)
(ASAP Ferg-ի սինգլը)
«Trap Lord»
«Shabba»
(ASAP Ferg-ի սինգլը)
«Choppa»
(Ջոի Ֆեթսի սինգլը)
«Chipper Jones Vol. 2»
2014 «We Them»
(Փի Ռեյնի սինգլը)
«Dear America»
«Pretend»
(Թինաշեի սինգլը)
«Aquarius»
2015 «Good for You»
(Սելենա Գոմեսի սինգլը)
«Revival»
2016 «Said N Done»
(Ֆրենչ Մոնտանայի սինգլը)
«MC4»
«Lovesick»
(Մուրա Մասայի սինգլը)
«Mura Masa»
«R.I.P. Yams»
(SpaceGhostPurrp-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Blended Family (What You Do for Love)»
(Ալիշա Քիզի սինգլը)
«Here»
2017 «Gilligan»
(DRAM-ի սինգլը)
«Big Baby DRAM»
«Who Dat Boy»
(Tyler, The Creator-ի սինգլը)
«Flower Boy»
«Summer Bummer»
(Լանա Դել Ռեյի սինգլը)
«Lust for Life»
«Groupie Love»
(Լանա Դել Ռեյի սինգլը)
«No Limit»
(G-Eazy-ի սինգլը)
«The Beautiful & Damned»
«Pick It Up»
(Famous Dex-ի սինգլը)
«Dex Meets Dexter»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2011 BBC[15] 2012-ի ձայն - Առաջադրված
2012 BET Awards[44] Լավագույն նոր արտիստ Առաջադրված
MTV Video Music Awards[45] Լավագույն մոնտաժ «Goldie» Առաջադրված
MTV Europe Music Awards[46] Ամերիկացի արտիստ, ով համաշխարհային դառնալուն մոտ է - Առաջադրված
Լավագույն տեսք Առաջադրված
2013 BET Hip Hop Awards[47] Տեսահոլովակների տարվա ռեժիսոր - Առաջադրված
Լավագույն հիփ հոփ ոճ Հաղթանակ
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն «Fuckin' Problems»
(Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ)
Հաղթանակ
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
Մարդկանց չեմպիոն Առաջադրված
Լավագույն ակումբային երգ Առաջադրված
BET Awards[48] Տարվա տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն Հաղթանակ
Հեռուստադիտողների ընտրություն Առաջադրված
Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ - Առաջադրված
Տեսահոլովակների տարվա ռեժիսոր Առաջադրված
MTV Video Music Awards Japan[49] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ «Fuckin' Problems»
(Դրեյքի, Թու Չեյնսի և Քենդրիկ Լամարի հետ)
Հաղթանակ
MTV Video Music Awards[50] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
2014 Grammy Awards[51] Լավագույն ռեփ երգ Առաջադրված
mtvU Woddie Awards[52] Լավագույն համագործակցություն «Wild for the Night»
(Սկրիլեքսի և Birdy Nam Nam-ի հետ)
Հաղթանակ
Much Music Video Awards[53] Տարվա հիփ հոփ տեսահոլովակ «We Them»
(Փի Ռեյնի հետ)
Առաջադրված
BET Hip Hop Awards[54] Լավագույն հիփ հոփ ոճ - Առաջադրված
2015 Teen Choice Awards[55] Լավագույն ամառային երգ «Good for You»
(Սելենա Գոմեսի հետ)
Առաջադրված
MTV Video Music Awards[56] Լավագույն մոնտաժ «LSD» Առաջադրված
BET Hip Hop Awards[57] Լավագույն հիփ հոփ ոճ - Առաջադրված
2016 Grammy Awards[58] Լավագույն տեսահոլովակ «LSD» Առաջադրված
Kids' Choice Awards[59] Լավագույն համագործակցություն «Good for You»
(Սելենա Գոմեսի հետ)
Առաջադրված
BET Hip Hop Awards[60] Լավագույն հիփ հոփ ոճ - Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. «ASAP Rocky»։ BBC։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  3. Battan Carrie (Հոկտեմբերի 28, 2011)։ «A$AP Rocky Talks $3 Million Record Deal, Mainstream Acceptance»։ Pitchfork Media։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015 
  4. Cooper Wilbert L.։ «A$AP Rocky and Jeremy Scott Schooled Me on How to Be a Pretty Motherfucker»։ Vice։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  5. «A$AP Rocky mourns the loss of his father; celebs who lost relatives in 2012»։ Rolling Out։ Դեկտեմբերի 27, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015 
  6. Caramanica Jon (Հոկտեմբերի 12, 2011)։ «Thinking Globally, Rapping Locally»։ The New York Times։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  7. Markman Rob (Հոկտեմբերի 20, 2011)։ «Drake Has 'Good Taste,' A$AP Rocky Says After Co-Sign»։ MTV։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  8. «A$AP Rocky on Grieving for A$AP Yams, Police Brutality and Why Drugs Help Him 'Cope With Life'»։ Billboard։ Մայիսի 1, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015 
  9. Sundermann Eric (Հունվարի 23, 2013)։ «A$AP Rocky Lights Up The City»։ Village Voice։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  10. Zeichner Naomi (Հոկտեմբերի 14, 2011)։ «Gen F: ASAP Rocky»։ The Fader։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  11. Murphy K. (Նոյեմբերի 2, 2011)։ «A$AP Rocky Talks Debut Album, Musical Influences, and Accepting Gay Fans»։ Vibe։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014 
  12. 12,0 12,1 12,2 Huynh Davis։ «A$AP Rocky – Always $trive and Prosper»։ Hypetrak։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014 
  13. Caramanica Jon (Հոկտեմբերի 13, 2011)։ «Thinking Globally, Rapping Locally»։ Նյու Յորք Թայմս (New York: The New York Times Company)։ էջ C1։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014 
  14. Martin Andrew (Հոկտեմբերի 31, 2011)։ «ASAP Rocky: 'LiveLoveASAP' (Mixtape)»։ Prefix։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014 
  15. 15,0 15,1 «Sound of - 2012 - ASAP Rocky»։ BBC։ Վերցված է Հոկտեմբերի 13, 2014 
  16. Vena Jocelyn (Դեկտեմբերի 13, 2011)։ «Drake Announces 2012 Club Paradise Tour Dates»։ MTV News. MTV։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  17. Lipshutz Jason (Հուլիսի 14, 2012)։ «A$AP Rocky Talks 'LongLiveA$AP' Album, Discovers The Dirty Projectors»։ Billboard (Chicago: Prometheus Global Media)։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  18. Meara Paul (Օգոստոսի 22, 2012)։ «Video։ A$AP Rocky Performs "Goldie" Live On Jimmy Fallon»։ Complex (Complex Media)։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  19. Alexis Nadeska (Սեպտեմբերի 6, 2012)։ «Rihanna And ASAP Rocky Perform 'Cockiness (Remix)' At MTV VMAs»։ MTV News. MTV։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  20. A$AP Rocky Teams With Drake, 2 Chainz & Kendrick Lamar on 'F--kin' Problem'
  21. «Video: A$AP Rocky f/ Drake, 2 Chainz, & Kendrick Lamar – ‘F**kin’ Problems’»։ Rap-Up.com։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  22. «Hip Hop Album Sales: The Week Ending 1/20/2013»։ HipHopDX։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  23. «"The GRAMMY Nominations Concert Live!!" To Be Held In L.A. On Dec. 6»։ GRAMMY.com։ Սեպտեմբերի 18, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  24. «ASAP Rocky Announces Sophomore Album Coming Soon - Rap Basement»։ Rap Basment։ Մարտի 25, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  25. «Multiply (feat. Juicy J) - Single by A$AP Rocky»։ iTunes Store։ Apple Inc.։ Վերցված է Մարտի 23, 2015 
  26. «JUICY J TO EXECUTIVE PRODUCE A$AP ROCKY’S ALBUM»։ Rap-Up։ Վերցված է Մարտի 23, 2015 
  27. «A$AP Rocky Is Making His Movie Debut In ‘Dope’ - Watch The Trailer»։ MTV։ Հունվարի 21, 2015։ Վերցված է Ապրիլի 10, 2015 
  28. «Exclusive: ASAP Rocky Reveals New Album Features FKA Twigs & Lykke Li»։ Billboard։ Մարտի 20, 2015։ Վերցված է Մարտի 23, 2015 
  29. «iTunes - Music - AT.LONG.LAST.A$AP - Album by A$AP Rocky»։ Itunes.apple.com։ 2015, մայիսի 26։ Վերցված է 2015, մայիսի 28 
  30. «A$AP ROCKY’S ‘A.L.L.A.’ DEBUTS AT NO. 1»։ Rap-Up։ Հունիսի 3, 2015։ Վերցված է Հունիսի 3, 2015 
  31. «A$AP Rocky - Chart history»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 12, 2015 
  32. «Selena Gomez - Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2015 
  33. «A$AP Rocky and Tyler, the Creator are touring together»։ Entertainment Weekly։ Օգոստոսի 4, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 7, 2015 
  34. «V Exclusive! Iggy Azalea Confirms Romantic Relationship with A$AP Rocky»։ Vibe։ Հունվարի 13, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  35. «Iggy Azalea Crosses Out ASAP Rocky Tattoo»։ Vibe։ Մարտի 3, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  36. Brown Nicole (Մայիսի 1, 2013)։ «Chanel Iman Confirms Relationship with A$AP Rocky»։ Vibe Vixen։ Spin Entertainment։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014 
  37. Vulpo Mike (Հոկտեմբերի 28, 2014)։ «A$AP Rocky and Chanel Iman Break Up»։ E! News։ E! News։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2014 
  38. Roman Wolfe (@AllHipHopcom) (Դեկտեմբերի 31, 2012)։ «A$AP Rocky Sued For Assaulting Man While High On Drugs»։ AllHipHop.com։ Վերցված է Դեկտեմբերի 1, 2014 
  39. «A$AP Rocky - The 25 Most Stylish Rappers From NYC Right Now»։ Complex։ Ապրիլի 24, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014 
  40. «A$AP Rocky on GQ’s 25 Most Stylish Men of 2012»։ Asapmob.com։ Հունվարի 3, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014 
  41. «10 Most Stylish Men of 2014»։ Cosmopolitan։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014 
  42. «Fashion Beat: Meet A$AP Rocky’s stylist, Matthew Henson»։ Vogue։ Ապրիլի 17, 2014։ Վերցված է Դեկտեմբերի 22, 2014 
  43. «Who Made GQ's List of the 20 Most Stylish Men Alive?»։ GQ։ Հունիսի 22, 2014։ Վերցված է Հունիսի 22, 2014 
  44. «106 & Park: A$AP Rocky – Best New Artist Nomination»։ BET։ Արխիվացված օրիգինալից-ից Փետրվարի 7, 2015-ին։ Վերցված է Հուլիսի 27 27, 2012 
  45. «Best Editing 2012 MTV Video Music Awards»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից Փետրվարի 7, 2015-ին։ Վերցված է Օգոստոսի 3, 2012 
  46. http://www.digitalspy.co.uk/music/news/a406300/mtv-europe-music-awards-2012-the-nominees-in-full.html
  47. http://www.rap-up.com/2013/08/22/kendrick-lamar-leads-bet-hip-hop-awards-nominations/
  48. «Beyoncé and Kanye West Lead BET Awards' 12 Nominations»։ Rap-Up։ Devin Lazerine։ Մայիսի 22, 2012։ Վերցված է Փետրվարի 7, 2015 
  49. «Bruno Mars, FUN., One Direction, Taylor Swift and Kana Nishino lead with three nominations each»։ MTV 
  50. Montgomery James (Հուլիսի 17, 2012)։ «2013 MTV Video Music Awards: The Nominations Are In!»։ MTV։ Viacom։ Վերցված է Փետրվարի 7, 2015 
  51. «Jay Z Tops 56th GRAMMY Nominations With Nine»։ GRAMMY.com։ Նոյեմբերի 7, 2013 
  52. http://www.hiphopdx.com/index/news/id.27478/title.kendrick-lamar-jay-z-among-2014-mtvu-woodie-awards-nominees-
  53. «MuchMusic Video Awards 2014 nods led by Drake, Hedley: See the full list of nominees here»։ Մայիսի 21, 2014։ Վերցված է Հունիսի 30, 2015 
  54. http://www.complex.com/music/2014/09/2014-bet-hip-hop-award-nominees
  55. «Wave 2 Nominees!»։ Teen Choice Awards։ Արխիվացված օրիգինալից-ից Հուլիսի 9, 2015-ին 
  56. «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 21, 2015 
  57. «Drake Leads BET Hip-Hop Awards 2015 Nominations»։ Rap-Up։ Սեպտեմբերի 15, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2015 
  58. «Who should win Best Music Video at the Grammys?»։ Enertainment Weekly։ Դեկտեմբերի 7, 2015։ Վերցված է Փետրվարի 16, 2016 
  59. «Here Are The Nominees For The 2016 Kids' Choice Awards»։ MTV։ Փետրվարի 2, 2016։ Վերցված է Մարտի 14, 2016 
  60. «Here Are the Nominees for BET's 2016 Hip-Hop Awards»։ Complex։ Օգոստոսի 18, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]