Սելենա Գոմես
Սելենա Գոմես | |
---|---|
![]() Գոմեսը 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Selena Gomez |
Ի ծնե անուն | Սելենա Մարի Գոմես |
Ծնվել է | հուլիսի 22, 1992[1][2][3] (28 տարեկան) Գրանդ-Պրեյրի, Տեխաս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Դանս փոփ |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2002-ներկա |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Լեյբլ |
|
Անդամակցություն | Selena Gomez & the Scene? |
Կապված | Selena Gomez & the Scene |
Պարգևներ | 2009 Teen Choice Awards?, 2010 Teen Choice Awards?, 2011 Մանկական ընտրության մրցանակներ, 2012 Teen Choice Awards?, 2013 Teen Choice Awards? և 2014 Teen Choice Awards? |
Կայք | selenagomez.com |
Ստորագրություն | |
Selena Gomez Վիքիպահեստում |
Սելենա Մարի Գոմես (հուլիսի 22, 1992[1][2][3], Grand Prairie), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ հանդես է եկել Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող։ Հետագայում նկարահանվել է նաև այլ ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա եղել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերակատարը: Դա նրա առաջնելույթն էր թատերական ֆիլմում։
Գոմեսը լայն գործունեություն է ծավալել նաև երաժշտության ասպարեզում։ Նա «Selena Gomes and the Scene» փոփ խմբի հիմնադիրն ու երգիչն է, որը թողարկել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ոսկե արտոնագրի արժանացած երկու ալբոմ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։ Նրանց թողարկած "Naturally" և "Who Says" երգերն վերոնշյալ ասոցիացիայի կողմից արժանացել են պլատին արտոնագրի։ 2011 թվականին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» ("Tinker Bell"), «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և "Shake it up" սաունդթրեքների ստեղծմանը։ 2008 թվականին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
2010 սեպտեմբերի 17-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է նրա «A Year Without Rain» ալբոմը, որը հետագայում՝ 2011 թվականի հունիսին ստացել է ոսկե արտոնագիր։ Ալբոմը մի շաբաթում վաճառվել է 66 հազար օրինակով։
2011 հունիս 21-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «When the Sun Goes Down» ալբոմը, մի շաբաթում վաճառվել է 78 հազար օրինակ։ 2013 հուլիսի 23-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է հաջորդ՝ «Stars dance» ալբոմը, առաջին շաբաթում վաճառվել է 97 հազար օրինակ։
2014 նոյեմբեր 24-ին դարձյալ՝ «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «For You» ալբոմը։ 2015 թվականի հոկտեմբերին երգչուհին թողարկել է «Revival» կոչվող ալբոմը[4], որն ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում առաջին իսկ շաբաթից զբաղեցրել է առաջին հորիզոնականը[5]։ Այդ ալբոմի «Good for You» և «Same Old Love» սինգլները դարձել էն հիթեր։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելենա Գոմեսը ծնվել է 1992 թ. հուլիսի 22-ին Գրանդ-Փրեյրիում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)՝ Մենդի Կորնետի և Ռիկարդո Գոմեսի ընտանիքում։ Սելենայի հայրը մեքսիկացի է, իսկ մայրն ունի իտալո-անգլիական ծագում։ Նրան Սելենա են կոչել ի պատիվ այդ ժամանակներում հայտնի երգչուհի Սելենայի։ Ծնողները բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր: Մայրը միայնակ դաստիարակել է Սելենային և թատերական դերասանուհի լինելով՝ ոգեշնչել է աղջկան՝ դերասանական գործունեությամբ զբաղվելու:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոմեսն իր դերասանական կարիերան սկսել է 10 տարեկանում՝ խաղալով «Բարնին և ընկերները» մանկական հեռուստաշոուում, որտեղ խաղացել է այժմ հայտնի և տաղանդավոր երգչուհի-դերասանուհի Դեմի Լովատոյի հետ։
2007-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Սելենան պայմանագիր է կնքել Hollywood Records լեյբլի հետ և իր երաժշտական ներդրումն ունեցել «Փերիներ» մուլտֆիլմի, «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին», «Արքայադուստրներին պաշտպանելու ծրագիրը» ֆիլմերի և «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալում:
2009—2011 թվականներ. Selena Gomez & the Scene և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի սեպտեմբերին Սելենան իր խմբի հետ թողարկել է Kiss & Tell դեբյուտային ալբոմը: 2009 թվականին «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալի մասին նկարահանվել է «Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում» լիամետրաժ ֆիլմը: Սելենա Գոմեսի երգերը փոփ ռոք, դանս-փոփ և սինթետիկ փոփ ոճերին են պատկանում: 2010 թվականին Սելենան գլխավոր դերեր է խաղացել «Ռամոնա և Բիզուս» և «Մոնտե Կառլո» ֆիլմերում[6][6][7][7]: 2010 թվականին Լյուկ Բեսոնի «Արթուրը և երկու աշխարհների պատերազմը» ֆիլմում հնչյունավորել է արքայադուստր Սելենային: Նույն տարում իր խմբի հետ թողարկել է երկրորդ ալբոմը՝ A Year Without Rain: «Տվեք Սանիին հնարավորություն» սերիալի առաջին սեզոնի 13-րդ սերիայում հրավիրված աստղ է եղել: 2011 թվականին թողարկվել է When the Sun Goes Down, թվով երրորդ ալբոմը: Այնուհետև Գոմեսը հայտարարել է, որ ուզում է միառժամանակ թողնել երաժշտությունը և նկարահանվել ֆիլմերում:
2012—2014 թվականներ. Ֆիլմեր և «Stars Dance»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին նա մասնակցել է «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլտֆիլմի հնչյունավորմանը, ինչպես նաև նկարահանվել է «[[Գարնանային արձակուրդներ ]]» ֆիլմում: 2013 թվականին Սելենա Գոմեսը գլխավոր դեր է խաղացել «Get Away» ֆիլմում: Այդ դերի համար նա արժանացել է «34th Golden Raspberry» անտիմրցանակին՝ կնոջ վատագույն դեր անվանակարգում: 2012 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Սելենան վերադարձել է ստուդիա՝ նոր ալբոմ ձայնագրելու համար: 2013 թվականի ապրիլին թողարկվել է առաջին՝ «Come & Get It» սինգլը, որն ԱՄՆ-ում երկու անգամ պլատինի է արժանացել: Երկրորդ սինգլը՝ «Slow Down», թողարկվել է հունիսին, իսկ հենց ալբոմը՝ «Stars Dance» լույս է տեսել 2013 թվականի հուլիսին: 2014 թվականի սկզբին Սելենան դադար է վերցրել երաժշտական գործունեությունում և շարունակել է նկարահանվել ֆիլմերում: Ամռանը կայացել է «Behaving Badly» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը Սելենա Գոմեսն էր: Սեպտեմբերին եղել է Adidas NEO-ի համար աշնանային հավաքածուի ցուցադրությունը: 2014 թվականի նոյեմբերին թողարկվել է Սելենայի հիթերի առաջին հավաքածուն՝ «For You», որը վերջինն էր «Hollywood Records» լեյբլի ներքո:
2015—2016 թվականներ: Revival[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սելենան սկսել է համագործակցել Interscope Records լեյբլի հետ: Փետրվարին ռուս-գերմանացի դիջեյ Zedd-ի հետ թողարկվել է «I Want You To Know» սինգլը: Նույն տարում մասնակցել է «Տրանսիլվանիա հյուրանոցի» երկրորդ մասի հնչյունավորմանը, որը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին: Ինչպես նաև նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ կատարել է Թեյլորի գլխավոր հակառակորդի դերը[8]: Հնչյունավորել է նաև «Unity» ֆիլմը[9]: Հունիսի 22-ին թողարկվել է ալբոմի գլխավոր «Good for You» սինգլը, որը ձայնագրվել է ռեպ երգիչ ASAP Rocky-ի հետ[10]: Ընդամենը մի քանի ժամում երգը գլխավորել է ITunes-ը 36 երկրներում: Հունիսի 26-ին նկարահանվել է երգի տեսահոլովակը, բայց առանց ASAP Rocky-ի մասնակցության[11][12]: Օգոստոսի 5-ին հայտարարվել է Սելենայի հաջորդ սինգլի անունը՝ «Same Old Love»[13]: Օգոստոսի 18-ին ներկայացվել է «Good For You» սինգլի նոր տեսահոլովակ՝ այս անգամ արդեն ASAP Rocky-ի մասնակցությամբ[14]: Օգոստոսի 26-ին Գոմեսը «Good For You» երգն առաջին անգամ կատարել է Թեյլոր Սվիֆթի «The 1989 World» շրջագայության շրջանակներում[15]: Սեպտեմբերի սկզբին Սելենան մասնակցել է «Հարևանները» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին[16]: Սեպտեմբերի 4-ին ներկայացվել է նրա նոր ալմոբի երգացանկը, սեպտեմբերի 10-ին թողարկվել է «Same Old Love» սինգլը, իսկ սեպտեմբերի 23-ին հանրության դատին է հանձնվել այս երգի տեսահոլովակը [17][18][19]: Հոկտեմբերի 2-ին թողարկվել է «Me & The Rhythm» պրոմոսինգլը[20], ինչպես նաև հովանավորվել է «Revival» ալբոմի աջակցման համար կազմակերպվող շրջագայությունը[21][22]: Հոկտեմբերի 30-ին Գոմեսը դարձել է «13 պատճառ ինչու» հաղորման գործադիր պրոդյուսերը[23]: Նոյեմբերին թողարկվել է ալբոմի երրորդ սինգլը՝ «Hands To Myself», իսկ դեկտեմբերի 9-ին ներկայացվել է երգի տեսահոլովակը[24]: Դեկտեմբերի 22-ին երգը տեղադրվել է «Apple Music» հավելվածում[25]: Հունվարի 22-ին կայացել է Չարլի Փութի հետ համատեղ «We Don’t Talk Anymore» սինգլի պրեմիերան: Երգը զետեղվել է Չարլի Փութի առաջին ալբոմում՝«Nine Track Mind»[26]: Հունվարի 23-ին Սելենան ալբոմի նոր երգերով ելույթ է ունեցել «Saturday Night Live» հեռուստաշոուում, և նրա մասնակցությամբ հատվածը հավաքել է 5 միլիոն դիտում[27]: Հունիսի մեկին թողարկվել է «Բարության հիմնական սկզբունքները» ֆիլմի թրեյլերը, իսկ հենց ֆիլմը ներկայացվել է 2016 թվականի հունիսի 24-ին «Netflix» ծրագրով[28]: 2016 թվականի հունիսի 6-ին Սելենան ներկայացրել է «Kill Em' With Kindness» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն էր Էմիլ Նավան: Տեսահոլովակը հրապարակվել էր նրա YouTube-յան էջում: Այն հաշված օրերի ընթացքում հավաքել է 2,5 միլիոն դիտում[29]: Հունիսի 27-ին երգչուհին հայտարարել է, որ երկրորդ ստուդիական ալբոմը համարյա պատրաստ է[30]: Հուլիսի 6-ին կայացել է Բրիթնի Սփիրսի և Ջենիֆեր Լոպեսի և «Interscope Records» լեյբլի այլ արտիստների հետ «Hands» երգի պրեմիերան, որը նվիրված է եղել Օռլանդոյում կատարված զանգվածային սպանություններին[31][32]: Հուլիսի 18-ին նկարահանվել է «We Don’t Talk Anymore» երգի տեսահոլովակը: Այս երգը Սելենայի և Չարլի Փութի հետ համահեղինակել էր Ջեյկոբ Կեշերը[33]: Օգոստոսի 1-ին ներկայացվել է Ջասթին Բիբերի «Let Me Love You» երգի քովեր-տարբերակը[34]: Օգոստոսի 29-ին ներկայացվել է «Եվ տանուլ տվեցին ճակատամարտը» ֆիլմի թրեյլերը, որտեղ Սելենան գլխավոր դերակատարներից մեկն էր[35]: Օգոստոսի 30-ին Գոմեսը հայտարարել է իր գործունեության մեջ դադար վերցնելու մասին, քանզի ուներ գայլախտի ախտանիշներ[36]: Սեպտեմբերի 30-ին թողարկվել է Cashmere Cat «Trust Nobody» երգը, իսկ նոյեմբերի 16-ին՝ այդ երգի տեսահոլովակը[37][38]: Նոյեմբերի 20-ին Սելենան Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն փոփ ռոք երգչուհի» անվանակարգին[39]:
2017 թվականից մինչ օրս. «13 պատճառ ինչու» և նոր ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի փետրվարի 4-ին Սելենան իր Instagram-յան էջում տեղադրել է անհայտ ստեղծագործությունից մի հատված: Հինգ օր անց նորվեգացի դիջեյ Kygo-ն նույնպես կիսվել է իր և Սելենայի համագործակցության կադրերով[40]: Փետրվարի 16-ին կայացել է նրանց համատեղ «It Ain’t Me» սինգլի պրեմիրան[41]: Երգը Billboard Hot 100-ում հասել է թոփ 10 չարտի[42]: Մարտի 31-ին կայացել է 13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի պրեմիերան, որի գործադիր պրոդյուսերներն էին Սելենան և նրա մայրը՝ Մենդին[43]: Մայիսի 18-ին թողարկվել է «Bad Liar» երգը[44]: Սկզբնապես երգը հասանելի էր Spotify հարթակում: Պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է մեկ ամիս անց: Հուլիսի 13-ին թողարկվել է «Fetish» երգը[45]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
12 տարեկանում Սելենան «անպղծության մատանի» է դրել, ինչպես այդ ժամանակ ընդունված էր ԱՄՆ-ում, ինչը նշանակում էր, որ նա մինչև ամուսնանալը կույս էր մնալու[46][47]: Ըստ 2011 թվականի գարնան տվյալների՝ Գոմեսը հանել է մատանին[48]: 2008 թվականին հանդիպում էր Նիք Ջոնասի հետ, բայց 2010 թվականի սկզբին զույգը բաժանվել է[49]: Այնուհետև հանդիպել է Նիք Ջոնասի հետ, բայց քիչ անց բաժանվել են և մնացել լավ ընկերներ[50]: 2011 թվականի հունվարին Սելենայի և Ջասթինի համբուրվելու նկարները տեսնելով՝ Բիբերի երկրպագուհիները Գոմեսին Թվիթթերով սպառնացել են սպանել[51]: 2012 թվականի նոյեմբերին նրանք պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանման մասին, բայց մեկ շաբաթ անց նորից միասին են հայտնվել հանրության աչքում[52][53][54]: 2013 թվականի հունվարին նրանք հայտարարել են, որ ուզում են մնալ ուղղակի ընկերներ[55]: 2017 թվականից հանդիպել է երգիչ The Weekndի հետ[56]: 2017 թվականի նոյեմբերին զույգը պաշտոնապես բաժանվել է[57]: Մի քանի օր անց ԶԼՄ-ն հայտնել է նրա և Ջասթինի հարաբերությունների վերականգնման մասին [58][59]:
Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի 10-ին Սելենան «The Tonight Show» հաղորդմանը մասնակցելուց հետո հոսպիտալացվել է սրտխառնոցի և ուժեղ գլխացավերի պատճառով[60]: Հունիսի 13-ին հայտարարվել է, որ պատճառը գերհոգնածությունն ու սննդային թունավորումն է եղել[61]: 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ Սելենան արդեն մի քանի տարի տառապում է համակարգային կարմիր գայլախտ հիվանդությամբ[62][63]: 2015 թվականի հոկտեմբերի 7-ին Գոմեսը հաստատել է իր ախտորոշումը և հայտնել, որ քիմիաթերապիա է անցել, որը ուշ է ազդեցություն թողել՝ նրան համարյա կաթվածի հասցնելով[64]:
2016 թվականի օգոստոսին գայլախտի սրացման պատճառով Գոմեսը ստիպված է եղել դադարեցնել իր «Revival» շրջագայությունը: Շրջագայության ամենաթեժ շրջանում նրա մոտ խուճապային գրոհներ ու դեպրեսիա է եղել[65]: Հայտարարելով իր վիճակի վատթարացման և շրջագայության չեղարկման մասին՝ Սելենան կորավ ԶԼՄ-ների և երկրպագուների տեսադաշտից: Նա բուժում է ստացել հատուկ քրիստոնեական հիվանդանոցում, որը գտնվում էր խուլ անտառում[66][67]: 2017 թվականին նա երիկամի փոխպատվաստում է անցել, նրա դոնորն է եղել իր ընկերուհի Ռայսա Ֆրանսիյան[68]: Փոխպատվաստումը երկուսի համար էլ բարդույթներով է անցել, քանի որ փոխպատվաստման ժամանակ Գոմեսի զարկերակը պայթել է, որի փոխարեն նրա ոտքի զարկերակն են տեղադրել[69][70][71]: 2018 թվականի սեպտեմբերի վերջին Սելենան մի քանի օր հոսպիտալացվել է լեյկոպենիայի պատճառով, իսկ հաջորդ ամիս էլի հայտնվել է հոգեբուժարանում[72]:
Դիզայներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի նոյեմբերին Սելենա Գոմեսը «Glamour» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա կին[73]: «Adidas»-ի ապրանքանիշ «NEO»-ն Սելենային բրենդի դեմք է ընտրել, դերասանուհին դարձել է նաև նրա դիզայները: Պայմանագիրը կնքվել է երեք տարով[74]: Բացի այդ Սելենան ունի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն՝ «Dream Out Loud by Selena Gomez» անվամբ, որը նախատեսված է եղել դեռահասների համար: Հագուստների հավաքածուն թողարկվել է 2009 թվականին[75][76]: Հագուստը պատրաստվել է մշակված և էկոլոգիապես մաքուր նյութերից[77]: 2016 թվականի հունիսին Սելենան դարձել է աշխարհահռչակ «Louis Vuitton» ապրանքանիշի դեմքը[78]: 2016 թվականին Սելենան դարձել է «Coach» ամերիկյան բրենդի դեմքը, ստեղծել է աքսեսուարների հավաքածու՝ ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ստյուարտ Վեվերսի հետ[79]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածու ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «For You» (2014)
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Another Cinderella Story» (2009)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1992 | Բարնին և ընկերները | Barney & Friends | Gianna | սերիալ, Երաժշտական, Կատակերգություն, Ընտանեկան |
Սթիվ Ֆելդման և այլք |
|
2003 | Լրտեսների երեխաները 3: Խաղն ավարտված է | Spy Kids 3-D։ Game Over | Ջրային այգու աղջիկը | Ֆանտաստիկ, Ընտանեկան |
Ռոբերտ Ռոդրիգես | Անտոնիո Բանդերաս, Կարլա Գուջինո, Ալեքսա Վեգա, Դերիլ Սաբարա, Սիլվեսթր Ստալոնե, Չիչ Մարին, Դենի Տրեհո, Սթիվ Բուշեմի, Ջորջ Քլունի, Էլայջա Վուդ, Սալմա Հայեկ |
2005 - 2008 | Ամեն ինչ հոյակապ է, կամ Զաքի և Կլոդի կյանքը | The Suite Life of Zack and Cody | Գվեն | սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան |
Ռիչարդ Կորել և այլք |
|
2005 | Տեխասյան ռենջեր Ուոքերը. Փորձություն կրակով | Walker, Texas Ranger։ Trial by Fire | Ջուլի | Մարտական | Աարոն Նորիս | Չակ Նորիս |
2006 | Բրայան Զափեդ | Brain Zapped | Էմիլի Գրեյս Գարսիա | Կարճամետրաժ, Ընտանեկան |
Ֆլուեդ Ջորջ Գարսիա | |
2006 - 2011 | Հանա Մոնթանա | Hannah Montana | Միխայիլա | սերիալ, Կատակերգություն, Ընտանեկան, Երաժշտական |
Ռոջեր Քրիստիանսեն և այլք |
|
2007 | Արվին | Arwin! | Ալեքսա | Կատակերգություն, Ընտանեկան |
Ռիչարդ Կորել | |
2007 - 2012 | Ուեյվերլի փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | Ալեքս Ռուսսո | սերիալ, Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան |
Վիկտոր Գոնզալեզ և այլք |
|
2007 | Ինչի՞ մասին է մտածում Սթիվին | What's Stevie Thinking? | Սթիվի Սանչես | Մուլտֆիլմ | ||
2008 | Հորթոն | Horton Hears a Who! | Հելգա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Ջիմի Հեյրուորդ, Սթիվ Մարտինո |
Ջիմ Քերրի, Սթիվ Կարել |
2008 | Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին | Another Cinderella Story | Մերի Սանթյագո | Երաժշտական, Մելոդրամա, Կատակերգություն |
Դեյմոն Սանստեֆանո | |
2008 | Ամեն ինչ հոյակապ է, կամ կյանքը տախտակամածի վրա | The Suite Life on Deck | Ալեքս Ռուսո | սերիալ, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Ռիչարդ Կորել, ... | |
2009 | Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր | Princess Protection Program | Քարթեր Մարսոն | Կատակերգություն, Ընտանեկան |
Էլիսոն Լիդի | |
2009 | Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում | Wizards of Waverly Place։ The Movie | Ալեքս Ռուսո | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան |
Լև Լ. Սպիրո | |
2009 | Կախարդները Հաննա Մոնթանայի հետ տախտակամածի վրա | Wizards on Deck with Hannah Montana | Ալեքս Ռուսո | Կատակերգություն, Ընտանեկան |
||
2009 | Արթուրը և Ուրդալակի վրեժը | Arthur et la vengeance de Maltazard | Սելենիա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Ընտանեկան |
Լյուկ Բեսոն | |
2010 | Ռամոնա և Բիզուս | Ramona and Beezus | Բիզուս Քուիմբի | Կատակերգություն, Ընտանեկան |
Էլիզաբեթ Ալեն | Ջոշ Դյուամել |
2010 | Արթուրը և երկու աշխարհների պատերազմը | Arthur et la guerre des deux mondes | Սելենիա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Ընտանեկան |
Լյուկ Բեսոն | |
2011 | Մոնտե Կառլո | Monte Carlo | Գրեյս Բենեթ / Քորդելիա Ուինթրոփ Սքոթ | Մելոդրամա, Կատակերգություն |
Թոմաս Բեզուչա | |
2012 | Կապույտի հիսուն երանգներ | Fifty Shades of Blue | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Լորին Կան, Լաուրեն Պալմիքիանո |
||
2012 | Բարնի. Ամեն ինչ ընդդիմադիրների մասին | Barney։ All About Opposites | Ջիաննա | Ընտանեկան | Ֆրեդ Հոլմս | |
2012 | Գարնանային արձակուրդներ | Spring Breakers | Ֆեիթ | Կատակերգություն, Արկածային |
Հարմոնի Կորին | |
2012 | Տրանսիլվանիա հյուրանոց | Hotel Transylvania | Մևիս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Ընտանեկան |
Ջենիդի Տարտակովսկի | Ադամ Սենդլեր, Սթիվ Բուշեմի |
2012 | Երկրաշարժ | Aftershock | Սարսափ | Նիկոլաս Լոպեզ | ||
2013 | Կերակրեք շանը | Feed the Dog | Նինա Փենինգթոն | Կատակերգություն | Թիմ Գարիկ | Հեզեր Գրեմ |
2013 | Փախուստ | Getaway | Երեխա | Մարտական, Կատակերգություն |
Ջոն Վոյթ |
Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում |
---|---|---|
2008 | Դեմիի և Սելենայի շուուն (սերիալ) | The Demi and Selena Show |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ «Selena Gomez Reveals New Album Title & Release Date»։ Billboard։ Հուլիսի 21, 2015։ Վերցված է Նոյեմբերի 27, 2015
- ↑ «Selena Gomez Scores Her Second No. 1 Album on Billboard 200 Chart»։ Billboard։ Հոկտեմբերի 18, 2015։ Վերցված է Նոյեմբերի 27, 2015
- ↑ 6,0 6,1 Vena, Jocelyn (2009-02-06)։ «Selena Gomez To Star In 'Ramona and Beezus' Movie»։ MTV.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-10-21
- ↑ 7,0 7,1 Kilday, Gregg (2009-02-05)։ «Young actresses cast for 'Beezus and Ramona'»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-10-21
- ↑ Ryan Seacrest — Taylor Swift Gets Betrayed By Selena Gomez in ‘Bad Blood’ Music Video
- ↑ Adam Levine, Selena Gomez And Among 100 Celebrities Narrators In «Unity» Documentary
- ↑ Selena Gomez «Good For You»
- ↑ «Селена Гомес представила тизер нового клипа»։ glavpost.com։ 2015-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2015-06-26
- ↑ «Good For You: Селена Гомес выпустила новый клип»։ ru.hellomagazine.com։ 2015-06-27
- ↑ «Same Old Love» Eyed As Selena Gomez’s Next Single
- ↑ Selena Gomez ft. A$AP Rocky — Good For You
- ↑ Justin Timberlake And Selena Gomez On Stage With Taylor Swift
- ↑ Selena Gomez Joins «Neighbors 2»
- ↑ Selena Gomez Edit Track List For «Revival»
- ↑ Selena Gomez Drops «Same Old Love»
- ↑ Selena Gomez «Same Old Love» Music Video
- ↑ Selena Gomez Drops New Single «Me & The Rhythm»
- ↑ Selena Gomez Announces New World Tour
- ↑ «Selena Gomez Announces ‘Revival’ Tour — Find Out When She’s Coming To Your Town»։ hollywoodlife.com։ 2015-10-01։ Վերցված է 2015-10-02
- ↑ Selena Gomez Gets Netflix Miniseries 13 Reasons Why
- ↑ Selena Gomez Strips Down to Black Lingerie for «Hands to Myself» Music Video Sneak Peek
- ↑ Watch Selena Gomez’s Sexy AF «Hands to Myself» Video Featuring More of Her Hot Instagram Crush
- ↑ Selena Gomez & Charlie Puth Duet Released(չաշխատող հղում)
- ↑ Selena Gomez Takes Over The «Saturday Night Live» Stage
- ↑ «Trailer : The Fundamentals of Caring»։ Moviehole.net։ 2016-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2016-06-06
- ↑ «Вышел клип Селены Гомес Kill Em With Kindness. Видео»։ gordonua.com։ Վերցված է 2016-06-07
- ↑ «Selena Gomez New Album: Singer Reveals '#SG2' Production Almost Ready For Fans»։ Latin Times։ Վերցված է 2016-06-30
- ↑ «Britney Spears, Pink, Selena Gomez Join 'Hands' for Orlando: How the All-Star Song Came to Life»։ Billboard։ Վերցված է 2016-07-06
- ↑ «Britney, Pink, Adam Lambert, Selena Gomez and more team up for powerful tribute single for Orlando shooting victims»։ Digital Spy։ Վերցված է 2016-07-06
- ↑ «Чарли Пут и Селена Гомес выпустили клип на песню «We Don’t Talk Anymore»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին։ Վերցված է 2016-08-09
- ↑ «Selena Gomez Covers Justin Bieber’s “Let Me Love You” on Snapchat»։ Teen Vogue
- ↑ «‘In Dubious Battle’ Trailer: James Franco Takes On John Steinbeck – Venice»։ Deadline.com։ Վերցված է 2016-08-30
- ↑ Селена Гомес прервет карьеру из-за волчанки и панических атак
- ↑ «Selena Gomez Just Dropped a Surprise New Single Even Though She's on a Break»։ Seventeen Magazine։ Վերցված է 2016-10-01
- ↑ «Cashmere Cat – “Trust Nobody” (Feat. Selena Gomez & Tory Lanez) Video»։ Stereogum։ 2016-11-16։ Վերցված է 2016-11-18
- ↑ «Selena Gomez Breaks Her Silence at the AMAs»։ Vogue։ Վերցված է 2016-11-21
- ↑ «Here's Your First Clip of Selena Gomez's "It Ain't Me" Music Video With Kygo»։ Seventeen։ Վերցված է 2017-07-23
- ↑ «Kygo & Selena Gomez’ “It Ain’t Me” Premieres Tonight (Update)»։ Headline Planet։ Վերցված է 2017-07-23
- ↑ «Billboard Hot 100 (May 20, 2017)»։ Billboard։ Վերցված է 2017-07-23
- ↑ «’13 Reasons Why’ Gets Netflix Premiere Date»։ Deadline։ Վերցված է 201որ7-07-23
- ↑ «She’s Coming! Selena Gomez Announces New Single “Bad Liar”»։ Idolator։ Վերցված է 2017-07-23
- ↑ «Selena Gomez Reveals 'Fetish' Release Date & Gucci Mane Feature»։ Billboard։ Վերցված է 2017-07-23
- ↑ «Purity for Selena Gomez A Personal Promise to God, Not A Trend»։ The Insider։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-08-06
- ↑ «BFFs Selena Gomez & Demi Lovato Show Off Their Furry Best Pals»։ PeoplePets.com։ 2009-06-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2009-08-06
- ↑ Селене Гомес надоел Джастин Бибер
- ↑ «Selena Gomez And Nick Jonas Split - Again»։ People.com։ Վերցված է 2010-04-01
- ↑ «Селена Гомес ушла от Тейлора Лотнера»։ cosmo.ru։ Վերցված է 2015-08-30
- ↑ Jessica Derschowitz (2011-01-04)։ «Selena Gomez Receives Death Threats Over Justin Bieber Photos»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2011-01-05
- ↑ «Джастин Бибер расстался с Селеной Гомес» (ռուսերեն)։ cosmo.ru։ 2012-11-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-17
- ↑ Diana Falzone. (2012-11-14)։ «Selena Gomez sitting pretty post-Justin Bieber split?» (անգլերեն)։ FoxNews.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-17
- ↑ Бибер и Гомес снова вместе
- ↑ «Джастин Бибер расстался с Селеной Гомес… снова»
- ↑ Սելենա Գոմեսին ու The Weeknd–ին տեսել են Լոս Անջելեսում
- ↑ «Почему Селена Гомес и певец The Weeknd расстались после 10 месяцев отношений»։ POPCAKE
- ↑ «Неожиданно: Селена Гомес и Джастин Бибер снова вместе»։ Космополитан
- ↑ «Началось! Селена Гомес и Джастин Бибер всё-таки вместе»։ POPCAKE
- ↑ Селена Гомес беременна?
- ↑ Selena Gomez «In and Out» of Hospital Over the Weekend, but «Feeling Stronger»
- ↑ Selena Gomez Cancels Tour Because She’s Battling Lupus — Report
- ↑ «Is Selena Gomez secretly suffering from Lupus? New claims singer cancelled tour because of autoimmune disease» (անգլերեն)։ Daily Mail Reporter։ 2013-12-27։ Վերցված է 2014-02-08
- ↑ Scary! Selena Gomez reveals she underwent chemotherapy for lupus, and «could’ve had a stroke»
- ↑ «Селена Гомес лечится в рехабе»։ Рамблер/новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-01-27
- ↑ «Селена Гомес лечится в христианском рехабе» (ռուսերեն)։ tvcenter.ru։ Վերցված է 2017-01-27
- ↑ «Без паники: Селена Гомес лечится в рехабе | Новости на www.elle.ru» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-01-27
- ↑ Rachel McRady։ «Selena Gomez Reveals Actress Pal Francia Raisa Donated Her Kidney to Her, Shares Photos of Transplant Surgery»։ Entertainment Tonight։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-14-ին։ Վերցված է 2017-09-14
- ↑ Katie Scott (2018-03-09)։ «Selena Gomez’s kidney transplant almost killed her, says donor friend»։ Global News
- ↑ Katie O’Malley (2018-03-09)։ «Selena Gomez ‘Could Have Died’ Following Kidney Transplant, Says BFF Francia Raisa»։ Elle
- ↑ Karen Mizoguchi (2018-03-14)։ «Selena Gomez’s BFF Francia Raisa Says They ‘Went Through a Depression’ After Kidney Transplant»։ People
- ↑ Selena Gomez Has 'Emotional Breakdown' and Now Receiving Mental Health Treatment
- ↑ «Селену Гомес назвали женщиной года» (ռուսերեն)։ cosmo.ru։ 2012-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-14
- ↑ adidas NEO Label провозгласил Селену Гомес своей новой иконой стиля.
- ↑ Lauren Joskowitz. (2009-10-15)։ «Selena Gomez Introduces 'Dream Out Loud,' Her Own Line Of Eco-Friendly, Bohemian Clothes» (անգլերեն)։ MYV.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-19-ին։ Վերցված է 2013-09-17
- ↑ Ella Ngo. (2009-10-15)։ «Selena Gomez Gets Her Own Fashion Line» (անգլերեն)։ E!Online.com։ Վերցված է 2013-09-17
- ↑ «Selena Gomez to Launch Clothing Line» (անգլերեն)։ TransWorldNews.com։ 10.15.2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-11-ին։ Վերցված է 2013-09-17
- ↑ «Селена Гомес станет новым лицом бренда "Louis Vuitton"»։ Govoru.com։ Վերցված է 2017-01-27
- ↑ «Селена Гомес стала дизайнером аксессуаров»։ Վերցված է 2016-12-19
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սելենա Գոմես կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Էլեկտրոփոփ երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Interscope Records-ի արտիստներ