«Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (անգլ.՝ Princess Protection Program), 2009 թվականի ամերիկյան կատակերգական ֆիլմ, արտադրված Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից «Դիսնեյ Ալիքի օրիգինալ ֆիլմեր» խորագրի շրջանակներում։ Ռեժիսորը Էլիսոն Լիդի-Բրաունն է։ Գլխավոր դերերում Դեմի Լովատոն և Սելենա Գոմեսն են։ ԱՄՆ-ում շնորհանդեսը կայացել է 2009 թվականի հունիսի 26-ին։
Կարտեր Մեյսոնը ապրում է իր հոր հետ Լուիզիանայի փոքրիկ գյուղերից մեկում։ Նրա հայրը աշխատում է արքայադուստրերի պաշտպանության գաղտնի ծրագրում, զբաղվում է վտանգի տակ գտնվող արքայադուստրերին փրկելով և թաքցնելով։ Մի անգամ նա փրկում է արքայադուստր Ռոզալինդային և բերում է իր տուն։ Բայց այնքան էլ հեշտ չէ հասարակ ամերիկացի աղջկան և արքայադստերը ապրել միասին։