Jump to content

Ջեյմի Չանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Չանգ
Հասակը173 սմ
Ծնվել էապրիլի 10, 1983(1983-04-10) (43 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՌիվերսայդի Կալիֆորնիայի համալսարան և Լոուելի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԿորեա-ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1994–այժմ
Ամուսին(ներ)Բրայան Գրինբերգ
Երեխա(ներ)Թոմաս Գրինբերգ և Ջեյմս Գրինբերգ
whatthechung.com

Ջեյմի Ջիլին Չանգ, (անգլ.՝ Jamie Jilynn Chung, ապրիլի 10, 1983(1983-04-10), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Մի անգամ հեքիաթում» սերիալից և «Վիշապի մարգարիտը. Էվոլյուցիա», «Խումարաթող 2. Վեգասից Բանկոկ», «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» ֆիլմերից։

Նա առաջին անգամ ճանաչում ստացավ 2004 թ.-ին՝ MTV սերիալների շնորհիվ՝ Իրական աշխարհը. Սան Դիեգո և նրա սպին-օֆ շոում, որը կոչվում էր Իրական աշխարհը. Ճանապարհային կանոնների խնդիրը. Դժոխք II։ Նա շատերի կողմից դիտարկվում է որպես «Իրական աշխարհի» շրջանավարտներից ամենահաջողակ մեդիա կարիերիա ունեցողը[1][2]։

Ջեյմի Չանգը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսի Կալիֆորնիա նահանգում[3][4]։ 2004 թվականին MTV-ի տեղեկություններով, նա՝ կորեական ծագումով ամերիկացիների երկրորդ սերնդից է, ով դաստիարակվել և մեծացել է ավանդական ընտանիքում[3][5]։ Չանգը սովորել է Ռայվերսայդի կալիֆորնիական համալսարանում, որտեղ ընդգրկված էր Kappa Kappa Gamma՝ կանանց ուսանողական հասարակության մեջ[6]։

Մասնակցությունը ռեալիթի շոուում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգը եղել է «Իրական աշխարհ» հաղորդման 14-րդ սեզոնի մասնակիցը, որը ցուցադրվել է MTV 2004 թվականին։ Այդ շոուում նրան բնութագրում էին որպես աշխատասեր ուսանողուհու, ով երկու տեղ աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը, միևնույն ժամանակ նա հասցնում էր մասնակցել և փայլել խնջույքներին։ Ընկերները նրան բնութագրում էին որպես մի աղջկա, ով սիրված էր տղամարդկանց կողմից։ Այդ սեզոնի փակումից 6 ամիս անց, ռեալիթիի մասնակիցները հավաքվեցին և կիսվեցին իրենց փորձով ու տպավորություններով։

Ավելի ուշ Ջեյմի Չանգը մասնկակցեց «Անկուշտ էքստրեմալներ» 10-րդ սեզոնին, ընդգրկված էր «Լավ տղաներ» խմբում։

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV «Իրական աշխարհ» ծրագրի մասնակցությունից հետո նա սկսել է հայտնվել և կինոյում և հեռուստատեսությունում՝ խաղալով բազմաթիվ դերեր՝ Կորդի Հանը «Մեր կյանքի օրերը» սերիալի 10 էպիզոդներում, Hooters ռեստորանային ցանցերից աղջկա՝ «Չակ և Լորի. Թեժ հարսանիք» կատակերգությունում, ինչպես նաև «C.S.I.. Նյու Յորքի հանցագործության վայրը» և «Վերոնիկա Մարս» սերիալի տարբեր դրվագներում։ 2008 թվականին նա նկարահանվել է մինի-սերիալում՝ «Աղջիկ-սամուրայ». ABC Family կաբելային հեռուստատեսության արտադրության[7]։ 2009 թվականին Ջեյմին նկարահանվել է «Ճիչ հանրակացարանում» և «Վիշապե մարգարիտը; էվոլյուցիա», գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև Քրիստոֆեր Լենդոնի «Այրվող արմավենիներ» կատակերգական ֆիլմում։ Նույն թվականին Չանգը խաղացել է Չելսի Բարնսի Disney ալիքի հեռուստաֆիլմում՝ «Արքայադստրերի պաշտպանության ծրագիր», իսկ 2010 թվականին՝ Էմբեր Հիլլիարդի դերում «Համադասարանցիներ» ֆիլմում։ 2012 թվականին Չանգն էկրաններին հայտնվեց Նիմի դերում Ռեժիսոր Դևիդ Կեպպի «Գերազանց հետապնդում» մարտաֆիլմում[8]։ 2014 թվականին դուրս է եկել «Մեղքերի քաղաք 2; Կին, որի պատճառով արժե սպանել», 2005 թվականին ֆիլմի շարունակությունը, որում Ջեյմին փոխարինել է Դևոն Աոկին՝ խաղալով Միխոյի դերը։ Հայտնվել է դիսնեյան հերոսուհու Մուլանի դերում՝ «Մի անգամ հեքիաթում» սերիալում։

Մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Չանգը և իր հետ միասին «Ճիչ հանրակացարանում» երիտասարդական սարսափ ֆիլմում նկարահանված դերասանները, «ShoWest»֊ի ֆիլմ֊ցուցահանդեսի կողմից ստացել են «Վաղվա օրվա աստղեր» մրցանակը[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սկզբին Ջեմին սկսեց հանդիպել ամերիկացի դերասան Բրայն Գրինբերգի հետ, ով հայտնի էր «Ինչպես հաջողության հասնել Ամերիկայում» ֆիլմից։ 2013 թվականի դեկտեմբերին զույգը նշանվեց Կարիբյան Թերքս և Քայքոս կղզիներում։ 2015 թվականի հոկտեմբերի 31֊ին նրանք ամուսնացան[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվԱնվանումԴերՆշումներ
2007ԿատրինաԷլլաՀեռուստաֆիլմ
2007Հայտարարում եմ ձեզ Չակ և ԼարիԱղջիկ Hooters ռեստորանիցԿամեո
2009Արքայադուստրերի պաշտպանության ծրագիրՉելսի ԲարնսՀեռուստաֆիլմ․գլխավոր չարագործ
2009Վիշապի մարգարիտ։ ԷվոլյուցիաՉի Չի Գլխավոր դեր
2009Ճիչ հանրակացարանումԿլեռ ՈւենԵրկրորդ պլանի դեր
2009Այրվող արմավենիներՋինի ԲեյԵրկրորդ պլանի դեր
2010ՀանադասարանցիներԷմբեր ՀիլիարդԵրկրորդ պլանի դեր
2011Արգելված հնարքԷմբերԳլխավոր դեր
2011Տղաները 2։ Վեգասից ԲանգկոկԼորենԵրկրորդ պլանի դեր
2012Շտապ առաքումՆիմաԳլխավոր դեր
2012Երկաթյա բռունցք Լեդի ՍիլկԵրկրորդ պլանի դեր
20127500Սյուզի Լի
2012ԷդենԷդեն
2012ՄիխոԿերստին
2013Տղաները Վեգասում 3Լորեն
2014ՉկառավարվողներԼիզա Մարտին
2014Վերջի համար պատասխան ես տալուՋեյմի
2014Flock of DudesKatherine
2014Մեղքերի քաղաք 2։ Կին, որի համար արժե սպանելՄիխոԳլխավոր դեր
2014Հերոսների քաղաքԳոգո ՏոմագոՀնչունավորում
2015Փոփոխությունների տարիՊէմ
2015It’s Already Tomorrow in Hong KongՐուբի
2016Ամանորյա կորպորատիվՄեգանԵրկրորդ պլանի դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lee, Amber. "2. Jamie Chung" Արխիվացված 2011-11-26 Wayback Machine. Bleacher Report. Նեյեմբերի 17, 2011
  2. Beard, Lanford (Մայիսի 21, 2012). "'The Real World': 20 years later, seven strangers who made their mark" Արխիվացված 2014-11-17 Wayback Machine. Entertainment Weekly.
  3. 1 2 Биография Джейми Чон Արխիվացված 2010-11-06 Wayback Machine, MTV.com, 2004, доступ был произведен 28 марта, 2011.
  4. «Горячая Джейми Чон» Արխիվացված 2012-07-27 Wayback Machine, RipeTV, доступ был произведен 31 марта, 2011.
  5. "Джейми Чон: Сражаться и петь в «Запрещенном приеме», Reel Movie News, 3 сентября, 2009
  6. Фред Топел. «Ремейк „Крика в общаге“ пугает свою собственную кинозвезду» Արխիվացված 2009-04-05 Wayback Machine, SciFi Wire, 3 апреля, 2009
  7. «Девушка легкого поведения реалити-шоу „Реальный мир“ является мастером боевых искусств Արխիվացված 2008-09-11 Wayback Machine». AsianWeek. проверено 2008-09-10.
  8. Кит, Борис (2010 թ․ հունիսի 20). «Еще два актера войдут в актерский состав триллера Джозефа Гордона-Левитта». The Hollywood Reporter. e5 Global Media. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Корейцы — самые ценные люди будущих из азиато-американских кинозвезд» Արխիվացված 2011-03-08 Wayback Machine, Korean Beacon, 8 октября, 2009
  10. Ehrich Dowd, Kathy (2014 թ․ հունվարի 3). «Jamie Chung Engaged to Bryan Greenberg». People. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Չանգ» հոդվածին։