Տրանսիլվանիա հյուրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տրանսիլվանիա հյուրանոց
անգլ.՝ Hotel Transylvania
Տրանսիլվանիա հյուրանոց.jpg
Hotel-Transylvania logo.PNG
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, ֆիլմ հրեշների մասին, վամպիրների մասին ֆիլմ և զոմբիների մասին ֆիլմ
Գործողության վայրՏրանսիլվանիա
Հորինված երկիրHotel Transylvania universe?
Շարքի մասն էHotel Transylvania?
ՌեժիսորGenndy Tartakovsky?
ՍցենարիստՊիտեր Բայնհեմ և Ռոբերտ Սմայջել
ՀնչյունավորումԱդամ Սենդլեր[1], Էնդի Սեմբերգ[1], Սելենա Գոմես[1], Քևին Ջեյմս[1], Ֆրեն Դրեշեր[1], Սթիվ Բուշեմի[1], Մոլի Շենոն[1], Դեյվիդ Սփեյդ[1], Սի Լո Գրին[1], Ջոն Լովիտց[1], Լունել Քեմփբել, Քրիս Փարնել, Jim Wise?[1], Ջեքի Սենդլեր[1], Սեդի Սենդլեր[1], Ալլեն Կովերտ[1] և Թոմաս Քեննի
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր
Գործադիր պրոդյուսերԱդամ Սենդլեր
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունSony Pictures Animation
ԴիստրիբյուտորInterCom[2], Կոլումբիա Փիքչերս և Microsoft Store
Տևողություն91 րոպե
ՇարքHotel Transylvania?
ՍիկվելՏրանսիլվանիա հյուրանոց 2
Թվականսեպտեմբերի 28, 2012, հոկտեմբերի 25, 2012[3] և հոկտեմբերի 4, 2012[2]
MPAA վարկանիշPG
Շահույթ358 400 000 $[4]
welcometohotelt.com(անգլ.)

«Տրանսիլվանիա հյուրանոց» (անգլ.՝ Hotel Transylvania), ռեժիսոր Գենդիյ Տարտակովսկիի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Ադամ Սենդլերը, Էնդի Սեմբերգը, Սելենա Գոմեսը, Քևին Ջեյմսը, Ֆրեն Դրեշերը, Սթիվ Բուշեմին, Մոլի Շեննոնը, Դևիդ Սպեյդը, Սի-Լոն, Ջոն Լովիցը։

Կոմս Դրակուլան իր և իր սիրելի աղջկա համար կողմնակի անձանցից լավ թաքցրած մի հոթել, որտեղ գալիս են հանգստանալու ընտանեկան հոգսերից հոգնած բոլոր հրեշները։ Բայց հրեշների հանգիստը խանգարվում է, երբ Դրակուլայի դստեր Մեյվիսի ծննդյան օրը հրեշների անառիկ ամրոցում հայտնվում է Ջոնաթանը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կնոջ՝ Մարթայի (Ջեքի Սենդլեր) մահվանից հետո, ամբոխի կողմից բարկացած, Դրակուլան (Ադամ Սենդլեր) նախագծում և կառուցում է զանգվածային 5 աստղանի հյուրանոց Տրանսիլվանիայում, որտեղ պլանավորում է մեծացնել իր դստերը՝ Մեվիսին (Սելենա Գոմես)։ Հյուրանոցը ծառայելու էր հանգստի վայր աշխարհի բոլոր հրեշների համար։ Հայտնի հրեշներ ինչպիսիք են Ֆրենկն (Քևին Ջեյմս) ու նրա կինը՝ Յունիսը (Ֆրեն Դրեշեր), Ուեյնն ու մարդագայլ Վանդան (Սթիվ Բուշեմի և Մոլլի Շենոն) և նրանց ընտանիքը, Անտեսանելի Գրիֆինը (Դեյվիդ Սփեյդ) և Մյուրեյ Մամմին հաճախ մնում էին հյուրանոցում, որը ամբողջովին անվտանգ էր և ազատ էր հրեշների համար։ Մեյվիսի 118-րդ ծննդյան տարեդարձին Դրակուլան թույլ է տալիս նրան լքել ամրոցը՝ մարդկանց աշխարհը տեսնելու համար։ Սակայն հայրը մշակում է մի ծրագիր, որով իր զոմբիները կերպարանափոխվում են մարդկանց՝ աղջկան վախեցնելու նպատակով, որպեսզի նա կարողանա անվտանգ տուն վերադառնալ։ Պլանն աշխատում է, բայց զոմբիները անմտածված կերպով հյուրանոց են բերում քսանմեկամյա Ջոնաթանին (Էնդի Սեմբերգ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]