Ռամին Ջավադի
Ռամին Ջավադի գերմ.՝ Ramin Djawadi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կայք | ramindjawadi.com |
Ռամին Ջավադի (պարսկերեն՝ رامین جوادی, գերմ.՝ Ramin Djawadi, հուլիսի 19, 1974, Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ազգությամբ պարսիկ գերմանացի ֆիլմերի և հեռուստատեսության համար նվագախմբային երաժշտության երգահան։ Հայտնի է դարձել «Երկաթե մարդը», «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմերի, ինչպես նաև «Փախուստ բանտից», «Գահերի խաղ» և «Տեսադաշտի մեջ սերիալների երաժշտության համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Դույսբուրգում, Գերմանիա։ Ջավադիի հայրը արտագաղթել է Պարսկաստանից, բժշկություն է ուսանել Մյունխենում և աշխատել է որպես վիրաբույժ կրթությունը աշխատելու հետո։
Ջավադին երկար ժամանակ աշխատել է որպես Հանս Ցիմերի ընթերակայող երագահան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են. «Բեթմեն։ Սկիզբը» և «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը»։ Իսկ Ռամինի սեփական աշխատանքներն են «Բլեյդ։ Եռյակ» (RZA-ի հետ համատեղ), «Հարցրու փոշուն», «Ճակատագրին հակառակ», «Որսի սեզոն», «Ո՞վ եք դուք, միստեր Բրուքս», «Կոնտակտների ցանկ», «Տիտանների մարտը» և «Երկաթե մարդը» ֆիլմերի սաունդթրեքները։
Նաև Ջավադին գրել է 2008 թվականի մայիսին էկրաններին հայտնված «Երկաթե մարդը» ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմի վրա իր աշխատանքի համար «Ֆիլմի, հեռուստասերիալի կամ այլ նախագծի լավագույն սաունդթրեք» նոմինացիայում Ջավադին Գրեմմի մրցանակի է արժանացել[1]։
2010 թվականին գրել է «Medal of Honor» համակարգչային խաղի սաունդթրեքը և հետագայում թողարկել է համանուն սկավառակը։ Նույն թվականին գրել է «Շարժիր լաստերդ» մուլտֆիլմի երաժշտությունը։
2011 թվականին գրել HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալի համար երաժշտությունը[2]։
2013 թվականին գրել է «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմի երաժշտությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The 51st Annual Grammy Awards Winners List»։ grammy.com (անգլերեն) (Գրեմմի)։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 8
- ↑ «‘Game of Thrones’ Soundtrack Details» (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|