Խաղաղօվկիանոսային սահմանագիծ
«Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» (անգլ.՝ Pacific Rim), ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի 2013 թվականի ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը ստեղծվել է Թրևիս Բիչեմի և դել Տոռոյի գրած սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Չարլի Հանեմը, Ռինկո Կիկուտին և Իդրիս Էլբան։ Ֆիլմի սյուժեի համաձայն Խաղաղ օվկիանոսում առաջացած հսկայական ճեղքի պատճառով Երկիր մոլորակ կայձյու անունով հսկայական հրեշներ են ներխուժում։ Նրանց դեմ պայքարելու համար աշխարհի տարբեր երկրներ մարտական զինված մեքենաներ՝ «եգերներ» (գերմ.՝ Jäger՝ որսորդ) են ստեղծում, յուրաքանչյուր մեքենա կառավարում են երկու օդաչու, որոնք Եգերների հետ կապված են նեյրոհամակարգչային ինտերֆեյսի շնորհիվ։ Մինչև 2025 թվականը՝ ֆիլմի գործողությունների կատարման ժամանակը, «եգերները» պարտություն են կրում կատարելագործված «կայձյուների» կողմից, նրանց կառուցման ծրագիրը դադարեցվում է։ Նախկինում «եգերներից» մեկի օդաչու Ռայլի Բեկկետը, ով «կայձյուներից» մեկի դեմ պայքարում կորցրել էր իր եղբորը և նորեկ Մակո Մորին (Ռինկո Կիկուտի), ով վերականգնման մասնագետ է, միանում են խելահեղ գործողությանը, որը պետք է վերջ դնի պատերազմին։
Ըստ դել Տոռոյի հայտարարության՝ այս ֆիլմը «հիանալի պոեմ է հսկայական հրեշների մասին»։ Ֆիլմի կարգախոսներն են․ «Այսօր մենք չեղարկում ենք Ապոկալիպսիսը» և «Հրեշների դեմ պայքարելու համար մենք հրեշներ ենք ստեղծել» («To fight monsters we created monsters»)[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվական։ Այն բանից հետո, երբ օվկիանոսի խորջրյա հատվածներում մեկ այլ աշխարհից պորտալ է բացվում, որտեղից հսկայական հրեշներ են հայտնվում, որոնք ստացել են «կայձյու» անվանումը, պատերազմ է սկսվում, որը մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ մարդկային կյանքեր է խլում և սպառում մարդկանց ռեսուրսները։ Միավորվելով` Երկրի պետությունները ծրագիր են կազմում, որն ստացել է «Եգեր» գաղտնի անվանումը։ Հրեշների դեմ կռվելու համար մարդիկ ստեղծել են հսկայական ռոբոտներ, որոնց «եգերներ» են անվանում, և որոնք կառավարվում են նեյրոհամակարգչային ինտերֆեյսի միջոցով․ օդաչուի ուղեղը ուղիղ ձևով կապված է ռոբոտի մարտական համակարգին, ինչի շնորհիվ հսկայական մեքենան կրկնում է այն բոլոր շարժումները, որոնք կատարում է օդաչուն։ Փորձերի ժամանակ հայտնի դարձավ, որ ռոբոտի հսկայական չափերի պատճառով մեկ մարդու ուղեղը չի կարող կառավարել այդ գերհզոր ճնշումը, այդ պատճառով երկու օդաչուների համակարգ ստեղծվեց, որը ստեղծվեց եգերների նոր տեխնոլոգիաների հիման վրա, որը կոչվում էր «Դրիֆտ»։ «Դրիֆտում» օդաչուների մտքերը կապվում են նրանց հիշողությունների շնորհիվ, ինչը թույլ է տալիս նրանց հսկայական ռոբոտի կառավարումը հավասարապես կիսել միմյանց միջև՝ ամեն մի կիսագունդը մեկին։
2020 թվական։ Երրորդ սերունդի եգերները, որոնց ազդակոչային անվանումն էր «Թափառաշրջիկ», և որոնք պաշտպանում են Ալյասկայի ափամերձ շրջանները, կառավարում են Ռայլի (Չարլի Հանեմ) և Յենսի Բեկկետի (Դիեգո Կլատտենհոֆֆ) եղբայրները, որոնք օրերից մի օր ստանում են գտնել և ոչնչացնել Ալյասկայի մոտ գտնվող, երրորդ սերնդի կայձյուին, որին «Սրագլուխ» էին անվանում։ Կռվի արդյունքում «Թափառաշրջիկը» ծանր վնասվածքներ է ստանում, իսկ Յենսին մահանում է։ Ռեյլին միայնակ հաղթում է «Սրագլուխ» անունով կայձյուին և վիրավորված եգերին ափ է հանում։ Եղբոր կորստից հետո այլևս ուժ չունենալով միանալ նեյրոնական կամրջին, նա հեռանում է աշխատանքից և որպես շինարար աշխատում է Պատի մոտ, որը օգտագործվում էր կայձյուներից պաշտպանվելու համար։
5 տարի անց (2025 թվական), կայձյուների հետ կռիվների ժամանակ Եգերների մեծ մասի կորստի հետ կապված, պետությունների կոալիցիան որոշում է կայացնում փոխել ռազմավարությունը. փակել «Եգեր» ծրագիրը և կառուցել հսկայական պաշտպանիչ պատ, որը ստացել է «Ափամերձ Պատ» անվանումը։ Խաղաղօվկիանոսյան պաշտպանիչ զորամիավորման (ԽՊԶ) հրամանատարությունը մարշալ Պենտեկոստի (Իդրիս Էլբա) ղեկավարությամբ վերջին ուժերը մոբիլիզացնում է վերջին ռազմական դիրքում` Հոնկոնգում, այդ թվում նաև արդեն հնացած «Թափառաշրջիկին»։ Ռայլին միակն է, ով կարող է կառավարել այն, և Պենտեկոստի պահանջով վերադառնում է զորակարգ։ Նրան են միացնում Մակո (Ռինկո Կիկուտի) անունով հուսադրող մի ստաժյորի, ով նաև երազում է օդաչու դառնալ։ Մարշալը Ռայլիին ծանոթացնում է նաև մյուս «եգերների» օդաչուների հետ։
Այդ ժամանակ ԽՊԶ-ի հետախուզական խմբի ողջ մնացած երկու անդամներից մեկը` գիտնական-կենսաբան Նյուտոն Գեյզլերը (Չարլի Դեյ), վտանգավոր փորձ է կատարում, նեյրոնական կամրջով միացնելով իրեն և այն «սրագլխի» ուղեղի մի մասը, որին Ռայլին սպանել էր 5 տարի առաջ։ Մաթեմատիկոս Հերման Հոտտլիբի (Բյորն Հյորման) հետ միասին նա գալիս է մի սարսափելի եզրակացության. կայձյուները` արհեստականորեն աճեցված կլոններ են, ստեղծված այն արարածների ռասայի կողմից, որոնք ցանկանում են գաղութացնել Երկիրը։ Իսկ մարդիկ նրանց համար ընդամենը վնասարարներ են։ Եվ նույնիսկ չորրորդ կատեգորիայի հսկայական կայձյուները ընդամենը «որսկան շներ» են, որոնցից հետո շուտով կգան դեզինսկեցիստները։
Ռայլին և Մակոն անց են կացնում «Թափառաշրջիկի» փորձարկումը։ Պարապմունքների արդյունքում Ռայլին մեկ վայրկյանով շեղվում է, հիշելով եղբորը, ինչի պատճառով Մակոն նրան իր սեփական հիշողությությունների մեջ է քաշում։ Այդպիսով ռայլին պարզում է, որ Մակոի ընտանիքին կայձյուներն են սպանել։ Փորձարկումը խափանվում է և հիմա Ռայլիին և Մակոին բոլորը իրավազուրկներ են համարում։
Այդ ժամանակ միանգամից հայտնվում են չորրորդ կատեգորիայի երկու կայձյու՝ «Օտաչի» և «Գռոմիլա»։ Նրանց դեմ կռվի ժամանակ մահանում են Վայ Տեն զույգ եղբայրները և Կայդանովսկիներ ամուսինները։ Հանսենների ռոբոտը շարքից դուրս եկավ այն ժամանակ, երբ Գռոմիլան հարվածեց նրանց էլեկտրոմագնիսական իմպուլսով, ինչի պատճառով հիմնականում ամբողջ տեխնիկան դուրս է գալիս շարքից։ Մարշալ Ստեկերը հասկանում է, որ այլ տարբերակ չկա, և կռվի է ուղարկում «Թափառաշրջիկ» կայձյուին, որին ղեկավարում էին Մակոն և Ռայլին։ Այս «եգերի» վրա հարվածը չազդեց, քանի որ նա աշխատում էր անալոգային տեխնոլոգիաներով։
Քանի դեռ նրանք կռվում են, Գեյզլերը ուղևորվում է գտնելու ինչ որ Գաննիբալ Չոուի (Ռոն Պեռլման), ով կայձյուների օրգանների վաճառման սև շուկայի սեփականատերն է, ում մոտ կարող է հրեշի թարմ ուղեղ լինել։ Այն պետք է Գեյզլերին իր փորձը կրկին կատարելու համար, որպեսզի ավելի շատ բան իմանա մարդկանց և կայձյուների աշխարհների միջև գտնվող պորտալի մասին։
«Թափառաշրջիկը» հաջողությամբ սպանում ոչնչացնում է «Գռոմիլային» և թռչող կայձյու «Օտաչիին»։ Գեյզլերը, ով թաքստոցում էր, հասկանում է, որ «Օտաչին» հենց իրեն էր փնտրում, քանի որ փորձի ժամանակ նա մտել էր հրեշի գիտակցության մեջ, որոնց մոտ, ինչպես նա է պարզել, կոլեկտիվային գիտակցություն է, իսկ նեյրոնական կամուրջը երկկողմանի է աշխատում։ Երբ Հաննիբալի մարդիկ սկսում են մասնատել «Թափառաշրջիկի» կողմից սպանված կայձյուի մասնատումը, պարզվում է, որ նա իգական սեռի ներկայացուցիչ է, և որ նա հղի է։ Սաղմը դուրս է գալիս և կուլ է տալսի Հաննիբալին։
Հեյզլերը և Գոտտլիբը կրկին մտնում են կայձյուի գիտակցության մեջ, օգտագործելով մահացած սաղմի գիտակցությունը, և պարզում են, որ պորտալը անցնելու համար կայձյու է հարկավոր, քանի որ պորտալը կարդում է կայձյուի ԴՆԹ-ն։ Եվ այդ ժամանակ միջուկային ռումբը, որը Մարշալը ցանկանում էր գցել պորտալի մեջ, ուղղակի դուրս կշպրտվի։
Այդ ժամանակ սկսում է վերջին առաջադրանքը։ Հերկուլես Հանսենը չի կարող մասնակցել դրան, քանի որ վնասել է ձեռքը, և նրա որդու հետ «Սթրայքերը» կառավարելու կամավորություն է հայտնում մարշալ Պենտեկոստը, ով հասկանում է, որ դա նրան վերջին թռիչքը կլինի։ Մարշալը «եգերների» առաջին կառավարողներից է եղել, սակայն այդ ժամանակ նեյրոնական կամուրջների տեխնոլոգիան դեռ զարգացած չէին (մեծ ճնշման պատճառով վերացել էին ուղեղի անոթները), իսկ ռեակտորներով աշխատող «եգերները» վնասվածքների ժամանակ (որոնք անխուսափելի էին) ճառագայթահարում էին օդաչուներին։ Պենտեկոստը արտասանում է իր հրաժեշտի խոսքերը, և ռոբոտները հարձակվում են։ Առաջադրանքի ժամանակ նրանց հետ են կապվում Հեյզլերը և Հոտտլիբը, ովքեր պատմում են իրենց հայտնագործության մասին։
Կռվելով երկրորդ կատեգորիայի երկու կայձյուների՝ «Ռոկալլիի» և «Ռայդզյուի» դեմ, ովքեր ջրի տակ պաշտպանում էին ճեղքը, «Թափառաշրջիկը» սպանում է «Ռայդզյուին» և շատ ծանր վնասվածքներ է ստանում։ Ճեղքից հայտնված հինգերորդ աստիճանի կայձյուի («Սլեյտեռնի», ով մինչ այդ հայտնված ամենահզոր և ամենամեծ կայձյուն էր պատմության մեջ) դեմ կռվի ժամանակ վնասվածքներ է ստանում նաև «Սթրայքերը», որոնցից ամենալուրջը այն էր, որ համակարգը հրաժարվում էր գցել ատոմային ռումբը։ Մարշալը և Չակը հասկանում են, որ հաճախ այլ ճանապարհ չկա, և պայթեցնում են ռւմբը, իրենց հետ տանելով «Ռոկալլիին» և «Թափառաշրջիկի» համար ճանապարհ բացելով։ «Թափառաշրջիկը», օգտագործելով սպանված «Ռայդզյուին», փորձում է մտնել պորտալի մեջ, սակայն նրա ճանապարհը փակում է կռվից փրկված «Սլեյտեռնը»։ Հուսահատ նետում կատարելով, «Թափառաշրջիկը» կպչում է վիրավոր կայձյուին, ավելի ծանր վնասվածքներ ստանալով։ Ներքև ընկնելու արդյունքում «Սլեյտեռնը» մահանում է։ Նրանք երկուսով Պորտալի մեջ են ընկնում։ Մեկ այլ աշխարհ ընկնելով Ռայլին և Մակոն նայում են իրենց շուրջը և նկատում են են իրենց հետևող բանական արարածների։
Մակոի թթվածինը հատնում է։ Այդ ժամանակ Ռայլին իրենը նրան է տալիս, իսկ դրանից հետո նրան վերև է ուղարկում, նրա կապսուլան արձակելով։ Բեկկետը միացնում է «Թափառաշրջիկի» ատոմային ռեակտորի ինքնաոչնչացումը և ինքը նույնպես կատապուլտվում է։ Այդ կերպով Ռայլին և մակոն փրկվում են, իսկ աշխարհւ ամբողջովին փրկված է այլ աշխարհի կայձյուների հարձակումից։
Վերջնական տիտրերից հետո մահացած նորածին կայձյուի մեջից դուրս է գալսի Հաննիբալ Շոուն և փնտրում է կորած կոշիկը։
Մարտական ռոբոտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սև Ալֆա»` առաջին սերունդի վերջին ռոբոտը, ամենահինը և ամենածանրը։ Ստեղծվել է Ռուսաստանում։ Մյուս եգերներին գերազանցում է իր զրահապատության և անձնակազմի պաշտպանության աստիճանով։ Չունի «գլուխ», որը եգերների հիմնական թույլ կողմն է։ Չնայած սխեմայի այն առավելությանը, որ օդաչուների խցիկը գտնվում է կրծքավանդակի մասում, միևնույն է, դիզայներները պետք է զոհաբերեին այնպիսի կարևոր տարր, ինչպիսին է օդաչուների կատապուլտացման սխեման։ Զինված է այսպես կոչված «Տեսլայի բռունցքներով» և ուսերի վրա տեղակայված հրանետներով, սակայն զենքերի երկու տեսակն էլ ֆիլմում չի օգտագործվում։ Կառավարվում է ռուսաստանից եկած Կայդանովսկիներ (Ալեքսեյ և Սաշա) ամուսիններ կողմից։ Ոչնչացվել է այն ժամանակ, երբ կռվում էր Հոնկոնգի Վիկտորիա ծովածոցում։ Հասակը 42 մետր, կշիռը 2412 տոննա։
- «Թափառաշրջիկ»` երրորդ սերունդի ռոբոտ, երկրորդը ըստ տարիքի (նրանից մեծ է միայն «Սև Ալֆա»-ն), ստեղծվել է ԱՄՆ-ում։ 3-րդ սերնդի ողջ մնացած միակ եգերը (ըստ մարշալի խոսքերի՝ այդ կարգի բոլոր ռոբոտները ոչնչացվել են կռիվների ժամանակ)։ Ալյասկայում տեղի ունեցած կռվից հետո նրան է կցվել ևս մեկ ատոմային ռեակտոր։ Սկզբից այն կառավարում էին Ռայլի և Յենսի եղբայրները (Յենսին մահացել է Ալյասկայի մոտ տեղի ունեցած կռվի ժամանակ)։ Ավելի ուշ մահացած Յենսիի տեղը զբաղեցրել է Մակո Մորին։ Այն զինված է երկու պլազմային գնդացիրներով և երկու շարժական թրերով, որոնք թաքցված էին ռոբոտի ձեռքերի մեջ։ Պայթեցվել է Ռայլի Բակկետի կողմից ռեակտորի հալեցման ժամանակ ճեղքում գոյացած անցումը վերացնելու համար։ Հասակը 39 մետր, կշիռը 2250 տոննա։
- «Բոսոր տայֆուն»` 4-րդ սերունդի ռոբոտ, հավաքվել է Չինաստանում։ Առանձնահատուկ է այն բանով, որ նրա զրահապատումը ամբողջովին տիտանից է (առանց որևէ խառնուրդի), և ունի երեք ձեռք, որոնց դաստակները ձևափոխվում են այսպես կոչված շրջաբերական սղոցների (կռվի տեխնիկական «Ամպրոպաբեր ամպ»)։ Այնպես ինչպես «Թափառաշրջիկ»ը զինված է պլազմային գնդացիրերով (չի օգտագործվում ֆիլմում), որը թաքնված է ձախ ձեռքի մեջ։ Կառավրվում է Վայ Տեն եռյակ եղբայրների կողմից։ Ոչնչացվել է Օտաչիի կողմից։ Հասակը 39,8 մետր, կշիռը 1990 տոննա։
- «Սթրայքեր Էվրիկա»` 5-րդ կատեգորիայի միակ ռոբոտը։ Հավաքվել է Ավստրալիայում ռեկորդայաին 100 մլրդ. դոլլարով։ Պաշտպանել է Սիդնեյը 4-րդ աստիճանի կայձյուի հարձակումից, որը հեշտությամբ ջարդել է «Ափամերձ պատը»։ Կառավարվում է հայր և որդի Հանսենների (Գերկուլես և Չակ) կողմից։ Այն բանից հետո, երբ ավագ Հանսենը վիրավորվում է, նրա տեղն է զբաղեցնում մարշալ Ստեկեր Պենտեկոստը։ Հանդիսանում է բոլոր եգերներից ամենաարագը։ Զինված է ձեռքերի վրայի զույգ շեղբերով և գործարկման հրթիռային հրանոթներով, որոնք թաքցված են կրծքավանդակում։ Հասակը 38 մետր, կշիռը 1920 տոննա։
- «Կապույտ Ռոմեո»` 1-ին կատեգորիայի ռոբոտ, ամենածեր եգերերից մեկը, քանի որ ստեղծվել էր ամենասկզբում։ Հայտնի եգերներից ամենադանդաղը։ Ի սկզբանե եռոտանի էր նախատեսված։ Զինված է Հատլինգի խոշոր տրամաչափի հրանոթներով, որոնք գտնվում են ռոբոտի կրծքավանդակի մասում։ Հայտնվում է որպես կամեո կայձյու Հարդշիփի հետ։ Ոչնչացվել է, ինչպես շատերը, 4-րդ կատեգորիայի կայձյուի կողմից։ Հասակը 35 մետր, կշիռը 1520 տոննա։
- «Խիզախ Հորիզոն», «Լռակյաց Ռոնին», «Կոյոտո Տանգո», «Էխո Սաբել», «Հրաբուխի լուսապատկեր», «Երջանիկ Յոթնյակ»` եգերներ, որոնք ֆիլմում կարևոր դեր չունեն, կամ էլ հայտնվել են կոմիքսներում։
Կայձյուների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ Օտաչի` ծնվել է պայքարի ժամանակ մահացած Օտաչիից, սակայն շնչահեղձ է եղել ծնվելուց մի քանի րոպե անց։ Հասակը 8 մետր է, կշիռը՝ 1 տոննա։
- Կացնագլուխ` ամենաառաջին կայձյուն, որը դուրս է եկել Սան Ֆրանցիսկոյի ափի մոտ գոյացած ճեղքից և ոչնչացրել է «Ոսկե Դարպասները»։ Նրան է տրվել առաջին կատեգորիան։ Ունի շատ զանգվածային կազմվածք։ Էրեկտուս, ունի մեծ ժանիքներով 4 ձեռք, ինչպես նաև կացնաձև ոսկորե ուռուցք գլխի վրա (այդտեղից է եկել նրա անունը)։ Ֆիլմում ասվում էր, որ հրեշը ոչնչացվել էր տանկերի և կործանիչների մասսայական հարձակման ժամանակ, սակայն կոմիքսում նա սպանվել էր միջուկային զենքով։ Հասակը 32 մետր է, կշիռը՝ 2700 տոննա։
- Հունդուն` 1-ին կատեգորիայի կայձյու, որը հայտնվել է առաջին հրեշի հարձակումից մեկ տարի անց։ Կրծքի վրա ուռուցք ունի, մեծ և սուր ժանիքներ, ինչպես նաև թևեր։ Նա իր հաշվին է ավելացրել Մանիլայի ոչնչացումը։ Սպանվել է տակտիկական միջուկային հարվածով։ Նրա արյունը տոքսիկական էֆեկտ է առաջ բերել, որը ավելի ուշ անվանվել է «կայձյու Բլյու»։ Հասակը 38 մետր, կշիռը 1700 տոննա։
- Կառլոֆֆ` 1-ին կատեգորիայի էրեկտուս կայձյու։ Հարձակվել է Կանադայի վրա (համաձայն կոմիքսի)։ Ոչնչացվել է ամենաառաջին եգերի` «Բռաուլեռ Յուկոնի» կողմից։ Հասակը` 37 մետր, կշիռը` 2950 տոննա։
- Հարդշիփ` կայձյու, որը մի քանի ակնթարթով հայտնվել է եգեր «Կապույտ Ռոմեոյի» հետ, և որպես խաղալիք։
- Օնիբաբա` 2-րդ կատեգորիայի կայձյու, որը հարձակվել է Տոկիոյի վրա և սպանել է Մակոյի ծնողներին։ Սպանվել է առաջին աստիճանի եգերի` «Կոյոտ Տանգոի» պլազմայի հրաձիգից։ Արտաքինից ծովախեցգետնի է նման, շարժվում է չորս վերջույթներով։ Ունի շատ ամուր չանչ և խեցի։ Հասակը 37 մետր է, կշիռը՝ 4400 տոննա։
- Ռայտե` կայձյու, որը հարձակվել է Օխոտսկի վրա, սպանվել է «Սև Ալֆայի» կողմից։ Նրա մասին այլևս ոչինչ հայտնի չի։
- Սրագլուխ` 3-րդ կատեգորիայի կայձյու (հանդիսանում է այդ կատեգորիայի ամենամեծ կայձյուն)։ Ունի շատ ամուր խեցի և սրացած երկար ուռուցք գլխի վրա, որը հեշտությամբ ճեղքում է եգերների պաշտպանիչ շերտը։ Սպանել է Յենսի Բեկկետին։ Ոչնչացվել է Ռայլի Բակկետի կողմից, ով դա արել է միայնակ եղբոր սպանությունից հետո)։ Հասակը՝ 40 մետր, կշիռը՝ 2500 տոննա։
- Շեղբագլուխ` 4-րդ կատեգորիայի կայձյու, որը հարձակվել է Սիդնեյի վրա և քանդել է ափամերձ պատը։ Վերացվել է «Սթրայքեր Էվրիկայի» կողմից։ Հասակը 45,5 մետր, կշիռը 2630 տոննա։
- Օտաչի` 4-րդ կատեգորիայի կայձյու, որը Գռոմիլայի հետ միասին հարձակվել է Հոնկոնգի վրա։ Կռվի ժամանակ թթու է արտազատում, որը հալեցնում է եգերների պաշտպանիչ շերտը, ինչպես հասարակ թուղթ, ինչպես նաև կռվի մեջ օգտագործում է պոչը, որի ծայրը չանչաձև է։ Ունի թևեր և կարողանում է թռչել։ Ոչնչացվել է Ռայլի Բակկետի և Մակո Մորիի կողմից։ Հասակը 52,4 մետր, կշիռը 2690 տոննա։
- Գռոմիլա` 4-րդ կատեգորիայի կայձյու, որը Օտաչիի հետ հարձակվել է Հոնկոնգի վրա։ Շատ նման գորիլայի։ Ունի մեծ ֆիզիկական ուժ, այդ պատճառով կարող է բարձրացնել եգերին և նրան մեծ հեռավորության չափով շպրտել։ Մեջքի վրա հատուկ օրգան ունի, որը արհեստական էլեկտրամագնիսական իմպուլս է ստեղծում։ Ոչնչացվել է Ռայլի Բակկետի և Մակո Մորիի կողմից։ Հասակը 56 մետր, 3250 2690 տոննա։
- Ռայդզյու` 4-րդ կատեգորիայի կայձյու, որը Սկաների հետ միասին պաշտպանել է ճեղքը։ Հնարավոր է ամենաարագ կայձյուն, որին երբևէ տեսել են մարդիկ։ Զինված է հզոր ծնոտով, որը կարող է հեշտորեն կծել եգերի գլուխը։ Ոչնչացվել է Ռայլի Բակկետի և Մակո Մորիի կողմից։ Հասակը 45 մետր, կշիռը 3300 տոննա։
- Սկաններ` 4-րդ կատեգորիայի կայձյու, որը Ռայդզյուի հետ միասին պաշտպանել է ճեղքը։ Զանգվածային և ամուր, զինված է պոզերով, որոնցով խոյահարում է թշնամիներին։ Սպանվել է ատոմային ռումբի պատճառով, որը պայթեցրել էր «Սթրայքեր Էվրիկան»։ Հասակը 60 մետր, կշիռը 3300 տոննա։
- Սլեյտտերն` 4-րդ կատեգորիայի կայձյու։ Ունի երկատված պոչ, որով նա կարող է գերհզոր հարվածներ կատարել։ Կարող է մյուս կայձյուներին օգնության կանչել։ Ոչնչացվել է Ռայլի Բակկետի և Մակո Մորիի կողմից։ հասակը 85,5 մետր, կշիռը 7500 տոննա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Չարլի Հաննեմ[6] | Ռայլի Բեկկետ |
Իդրիս Էլբա[7][8] | մարշալ Ստեկեր Պենտեկոստ |
Ռինկո Կիկուտի | Մակո Մորի |
Չառլի Դեյ | բժիշկ Նյուտոն Հեյզլեր |
Բյորն Հորման | բժիշկ Հերմանն Հոտտլիբ |
Ռոբերտ Կազինսկի[9] | Չակ Հենսեն |
Մաքս Մարտինի | Հերկուլես Հենսեն |
Ռոն Պեռլման[10][11] | Հաննիբալ Չաու |
Կլիֆտոն Քոլլինզ | Տենդո չոի |
Դիեգո Կլատտենհոֆֆ | Յենսի Բեկկետ |
Էլլեն Մաքլեյն[12] | Եգերի արհեստական բանականությունը |
Ռոբեր Մայե[13] | Ալեքսեյ Կայդանովսկիյ |
Հեյզեր Դորկսեն | Սաշա Կայդանովսկայա |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Legendary Pictures-ը ամերիկացի սցենարիստ Թրևիս Բիչեմից գնել է նրա 25 թերթանոց «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» թրիթմենթը[14]։ Որոշ ժամանակ անց Գիլերմո դել Տորոն հանդիպեց Legendary Pictures-ի ներկակացուցիչների հետ, որպեսզի ֆիլմի աշխատանքներին մասնակցելու հնարավորության հարցը քննարկեն, քանի որ նա ոգևորված էր Բիչեմի թրիթմենթով[15]։ Դել Տորոն մտադրություն ուներ ընդամենը պրոդյուսերություն անել ֆիլմին, այլ ոչ թե նկարահանել այն։
2011 թվականի հունիսին դել Տորոն պետք է սկսեր Հովարդ Լավկրաֆթի «Խելագարության Լեռնաշղթաները» վեպի նկարահանումները, որում Թոմ Քրուզը գլխավոր դերում էր, իսկ Ջեյմս Քեմերոնը պրոդյուսեր[16]։ Սակայն Universal Pictures փակեց նախագիծը, քանի որ չէր ցանկանում 150 միլիոն դոլլար գումար տալ այն ֆիլմին, որի վարկանիշը R է։ Դրանից հետո դել Տորոն իր ուշադրությունը տեղափոխեց «Խաղաղօվկիանոսային սահմանագծի» վրա՝ համաձայնելով նկարահանել ֆիլմը։ Չարլի Հանեմը և Ռինկո Կիկուտին ստացան գլխավոր դերերը։ Ստեքեր Պենտեկոստի դերը, որի համար նախադիտվում էր Թոմ Քրուզը, ստացավ Իդրիս Էլբան[7][8]։ 2011 թվականի նոյեմբերի 17-ին դերասանական կազմին միացավ Ռոն Պեռլմանը, ով մի քանի անգամ աշխատել էր Դել Տորոյի հետ[10][11]։
Հիմնական նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսել են 2011 թվականի նոյեմբերի 15-ին Տորոնտոյում (Կանադա) և շարունակվել են մինչև 2012 թվականի ապրիլը[17][18][19]։ Ֆիլմը նկարահանվել է RED Epic ընկերության տեսախցիկներով[20]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 2012 թվականի դեկտեմբերին Գիլերմո դել Տորոյի մոտ մի շարք սցենարիստների հայտեր եկան ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու առաջարկով։ Դել Տորոյի կարծիքով, դա վատ միտք չէ, քանի որ մտածածի մեծ մասը հնարավոր չի եղել արտածել առաջին ֆիլմում։ Այդպես, կայձյուների 40 տարբերակներից ընտրվել էին ընդամենը 9-ը։ Սիքվելում ռեժիսորը մտադրություն ունի որքան հնարավոր է շատ բան պատմել կայձյուների ռասայի մասին։ Ինչպես նաև, դել Տորոյի խոսքերով պլանավորվում է ցույց տալ կայձյուների և Եգերների միաձուլման արդյունքը։ Դել Տորոյի հետ միասին սյուժեի վրա աշխատում է սցենարիստ Թրևիս Բիչեմը։ 2016 թվականի հունվարի 8-ին հայտնի դարձավ, որ Universal ընկերությունը անհայտ ժամանակով հետաձգել է ֆիլմի սիքվելի նկարահանումները[21]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Film.ru-ի տեսաբան Բորիս Իվանովը ֆիլմի հիմնական արժեք է համարել հզոր կռիվները, «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմը բնութագրել է «Գերհզոր էքշն, թույլ է մնացածը» խոսքերով։ Նրա տեսանկյունից, սյուժետային կողմից ֆիլմը շատ նման է «Հանդամ» անիմեի թեմատիկային, դել Տորոյի դժվար դիցաբանությունը ճմռթված է, ինչը ցույց է տրվում այն բանում, որ պատկերները շատ խառնված են, քանի որ կերպարները իրենց որպես մարդ ցույց տալու ժամանակ չունեն[22]։ Ընդգծված է ճապոնական անիմեի «մեխա» ժանրի «Ռա Զեֆոն»-ի և «Եվանգելիոն»-ի հետ նմանությունը։
Անտոն Դոլին, ով «Վեդոմոստիի» լրագրող է, դել Տորոյին անվանել է ժամանակակից Հոլիվուդի ամենահնարամիտ ռեժիսոր, ով հիմնական սցենարի մեջ դրել է իր ամբողջ ստեղծագործական փոշին։ Ֆիլմի միակ բացասական կողմը Դոլինը տեսել է այն բանում, որ կարծես թե հեղինակի համար միևնույն են մարդկային ռասայի ներկայացուցիչները, ըստ տեսաբանի. «հրեշները ռեժիսորին մարդկանցից շատ են դուր գալիս, և յուրաքանչյուր կայձյուի մահը ֆիլմը ավելի ողբերգական է դարձնում, այն դարձնելով ավելին քան հասարակ բլոկբաստեր` հրեշներով ռեքվիեմ»[23]։
Մարինա Լատիշևան РБК daily-ից նշել է, որ ֆիլմը ամբողջովին հորինված կերպարներով մի ամբողջական աշխարհ է` «Ոչ միայն ստորջրյա տրանսֆորմերներ, այլ նաև բանաստեղծական ֆիլմ, որը գոյություն ունի և իր ձևով է շնչում»։ Լատիշևան ուղեկցել է գրախոսությանը շուրջքաղաքականական մեկնաբանություն է թողել այն մասին, որ աշխարհը վտանգի դեպքում կփրկեն ոչ թե ԱՄՆ-ի նախագահը կամ այլ պետություններ, այլ այլատեսակ ստորգետնյա խումբ, որի անդամները լքել են կառավարությունը, որպեսզի ինչ-որ նշանակալից բան անեն[24]։
Սերգեյ Օբոլոնկովը Lenta.ru-ը ֆիլմը բնութագրել է որպես «12 տարեկան հանդիսատեսի իդեալական ֆիլմ»՝ նշելով, որ ի տարբերություն Մայքլ Բեյի, դել Տորոն՝ որպես ռեժիսոր, ոչ միայն փորձում է խլացնել հանդիսատեսին` նա իսկապես տարված է իր ֆիլմով[25]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013` Հոլիվուդյան կինոփառատոնի մրցանակ լավագույն տեսողական էֆեկտների համար (Ջոն Նոլլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=pacificrim.htm
- ↑ «Pacific Rim (2013) — Taglines» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Charlie Hunnam Lands Lead Role in Guillermo del Toro's 'Pacific Rim'
- ↑ 7,0 7,1 «Legendary Circling Idris Elba for Guillermo del Toro's 'Pacific Rim'». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 8,0 8,1 «Idris Elba to Star in Guillermo del Toro's 'Pacific Rim' | The Wrap Movies». Thewrap.com. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Kazinsky sails to 'Pacific Rim'
- ↑ 10,0 10,1 Guillermo Del Toro Talks Vampires, Giant Monsters and the ‘Arrogance of Science’
- ↑ 11,0 11,1 «Production Begins on 'Pacific Rim' As Ron Perlman Joins». Thefilmstage.com. 2011 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Narcisse, Evan (2012 թ․ հոկտեմբերի 11). «Guillermo Del Toro's Next Movie Has a Little GlaDOS in It». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Oliver, Greg (2012 թ․ հունվարի 16). «When a giant came for dinner». slam.canoe.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Fleming, Mike (2010 թ․ մայիսի 28). «Legendary Pictures Re-Teams With 'Clash Of The Titans' Scribe On 'Pacific Rim'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Scheidt, Dave (2012 թ․ հուլիսի 12). «Exclusive Sneak Peak of the Costumes From Guillermo del Toro's Pacific Rim and Interview». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Lyttelton, Oliver (2010 թ․ դեկտեմբերի 3). «Guillermo Del Toro Updates On 'At the Mountains of Madness,' Aiming For A June 2011 Start Date». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Guillermo del Toro gives Update on PACIFIC RIM - Production has Begun». geektyrant. 2011 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Productions currently filming in Toronto» (PDF). Toronto: Toronto Film and Television Office. 2012 թ․ հունվարի 26. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Turek, Ryan (2011 թ․ նոյեմբերի 29). «Guillermo Del Toro Offers Pacific Rim Update». Shock Till You Drop. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Guillermo del Toro Talks PACIFIC RIM, Why They Used the RED EPIC & Didn't Do 3D; Reveals Blu-ray Will Have 30 Minutes of Deleted Scenes». Collider. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Գիլերմո դել Տորոն իր ձեռքն է վերցրել «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2» ֆիլմի սցենարը
- ↑ Иванов, Борис (2013 թ․ հուլիսի 7). «Тихоокеанский рубеж» (ռուսերեն). Film.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Долин, Антон (2013 թ․ հուլիսի 5). «Реквием по монстрам» (ռուսերեն). Ведомости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Латышева, Марина (2013 թ․ հուլիսի 11). «Трансформеры с секретом» (ռուսերեն). РБК daily. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Оболонков, Сергей (2013 թ․ հուլիսի 10). «Ты за роботов или за монстров?» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմի
- «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմի
- Вступить в Т.О.К. «Тихоокеанский рубеж»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի օրվա հոդված: |
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Legendary Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Գիլյերմո դել Տորոյի ֆիլմեր
- Հակաուտոպիական ֆիլմեր
- Ֆանտաստիկ մարտաֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալյասկայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2025 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2020 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2013 թվականին