Ջեյմս Քեմերոն
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
անգլ.՝ James Francis Cameron | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 16, 1954[1][2][3][…] (71 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Կրթություն | Fullerton College? (1974), Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան, Brea Olinda High School? և Sonora High School? |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | կանադացի |
| Կրոն | աթեիզմ |
| Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գյուտարար, ռեժիսոր, բարեգործ, ճարտարագետ, դերասան, ճանապարհորդ հետազոտող, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, կինոսցենարիստ և պրոդյուսեր |
| Ոճ(եր) | մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, science fiction horror film?, սարսափ ֆիլմ, էպիկական ֆիլմ, դրամա, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
| Ամուսին | Շերոն Ուիլյամս (1978-1984) Գեյլ Էնն Հերդ (1985-1989) Քեթրին Բիգելոու (1989-1991) Լինդա Հեմիլթոն (1997-1999) Սյուզի Էյմիս (2000-մինչև այսօր) |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0000116 |
Ջեյմս Ֆրենսիս Քեմերոն (անգլ.՝ James Francis Cameron, օգոստոսի 16, 1954[1][2][3][…], Kapuskasing, Կոքրան, Northeastern Ontario, Օնտարիո, Կանադա[1][3][7][…]), կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, խմբագիր և գյուտարար։
Ամենահաջողված ռեժիսորներից է ֆիլմերի պատմության մեջ։ Նրա ամենաճանաչված 8 կինոնկարներից շահել է 5․5 միլիարդ դոլար։ Նա ստեղծել է ամենաբյուջետային ֆիլմերը կինոֆիլմերի պատմության մեջ, այդ թվում՝ «Տիտանիկ»-ը, որը նկարահանվել է 1997 թվականին և ստացել է 11 Oսկար և «Ավատար» ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձացրել 2010 թվականի սկզբներին։ Քեմերոնը ստեղծել է Տերմինատորի մասին պատմող ֆիլմեր և եղել է ռեժիսոր երկու սերիաների ընթացքում՝ «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Դատաստանի օր»։ Նա հայտնի է ոչ միայն կինոյի ասպարեզում, այլև բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ ծրագրերի մասնակցությամբ[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կապուսկասինգում (Կանադա) ինժեներների և նկարչի ընտանիքում։ 5 երեխաներից ամենամեծը Ջեյմսն էր։ Նա Չիպյու քաղաքում հաճախել է դպրոց։ Հիմնական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում, որտեղ 1960-ականների սկզբին տեղափոխվել է ընտանիքը։ Այնտեղ Ջեյմսը ընդունվել է Կալիֆոռնիական ինստիտուտի ֆիզիկական ֆակուլտետը։ Կրթությունը չավարտած դպրոցի 2 ընկերների հետ՝ Ուիլյամ Վիշերի և Ջեյսոն Ֆեսենդոնի հետ նկարահանում է կարճամետրաժ, ֆանտաստիկ ֆիլմ՝ «Քսենոգենեզիս» և հետաքրքրվում քիչ բյուջե ունեցող ֆիլմերի վարպետ՝ Ռոջեր Կորմանով և սկսում աշխատել նրա կինոստուդիայում՝ «New World Pictures»-ում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
|---|---|---|---|
| 1978 | Քսենոգենեզիս | Xenogenesis | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1981 | Պիրանիաներ 2 | Piranha Part Two։ The Spawning | Ռեժիսոր |
| 1984 | Տերմինատոր | The Terminator | Ռեժիսոր, սցենարիստ |
| 1985 | Ռեմբո։ Առաջին արյուն 2 | Rambo։ First Blood, Part II | Սցենարիստ |
| 1986 | Օտարները | Aliens | Ռեժիսոր, սցենարիստ |
| 1989 | Անդունդ | The Abyss | Ռեժիսոր, սցենարիստ |
| 1991 | Տերմինատոր 2. Դատաստանի օր | Terminator 2։ Judgment Day | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1991 | Ամբարտավանության ալիք | Point Break | Պրոդյուսեր |
| 1994 | Ճշմարիտ սուտ | True Lies | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 1995 | Հին օրեր | Strange Days | Սցենարիստ, պրոդյուսեր |
| 1996 | Տերմինատոր 2-3 D | T2 3-D։ | Ռեժիսոր, սցենարիստ |
| 1997 | Տիտանիկ | Titanic | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2000 | Մռայլ հրեշտակը | Dark Angel | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2002 | Սոլյարիս | Solaris | Պրոդյուսեր |
| 2002 | Բիսմարկի արշավախումբը | Expedition։ Bismarck | Ռեժիսոր, պրոդյուսեր |
| 2003 | Հոգիների դժոխք | Ghosts of the Abyss | Ռեժիսոր, պրոդյուսեր |
| 2005 | Օտարները այլ մոլորակից | Aliens of the Deep | Ռեժիսոր, պրոդյուսեր |
| 2006 | Դժվարագին արդյունք | The Exodus Decoded | Հնչյունային պրոդյուսեր |
| 2007 | Քրիստոսի կորցված գերեզմանը | The Tomb of Jesus | Հնչյունային պրոդյուսեր |
| 2009 | Ավատար | Avatar | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2010 | Առանձնասենյակ | Sanctum | Հնչյունային պրոդյուսեր |
| 2012 | Հեքիաթային աշխարհ | Worlds Away | Հնչյունային պրոդյուսեր |
| 2019 | Տերմինատոր․Մռայլ Ճակատագրեր | Terminator: Dark Fate | Սցենարի համահեղինակ,պրոդուսոր |
| 2021 | Ավատար 2 | Avatar 2 | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
| 2023 | Ավատար 3 | Avatar 3 | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Քսենոգենեզիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1978 թվականին, կարճամետրաժ ֆիլմ է, տևում է 12 րոպե, ֆիլմի վրա ծախսվել է 20 000 ԱՄՆ դոլար։
Պիրանիա 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին՝ ԱՄՆ-ում, Իտալիայում և Նիդերլանդներում։ Ֆիլմի տևողությունը 95 րոպե է։
Տերմինատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմի տևողությունը 108 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 6 400 000 դոլար է, իսկ շահույթը՝ 78 000 000 դոլար։
Տերմինատոր 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Ֆիլմի տևողությունը 137 րոպե է։ Ֆիլմի բյուջեն՝ 102 000 000 դոլար է, իսկ շահույթը 520 000 000 դոլար։
Տիտանիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1997 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը 194 րոպե է։ Ֆիլմն այնքան հաջողված է ստացվել, որ 2012 թվականին բազմահազար երկրպագուների խնդրանքով ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում։ Ֆիլմի բյուջեն 200 000 000 դոլար է։ Ֆիլմի շահույթը 1997 թվականին, իսկ 2012-ին՝ 344 000 000 դոլլար։
Ավատար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը՝ 162 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 237 000 000 դոլար է, իսկ շահույթը կազմում է՝ 2 788 000 000։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.oscars.org/oscars/ceremonies/1998
- ↑ Explorers Honored at National Geographic’s 125th Anniversary Gala — National Geographic, 2013.
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=26
- ↑ 7,0 7,1 filmportal.de — 2005.
- ↑ «James Cameron se moviliza por el» (испанский). elmundo.es. 31 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Քեմերոնը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ջեյմս Քեմերոնը Թվիթթերում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քեմերոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Կանադայում ծնվածներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Կանադացի ռեժիսորներ
- Կանադացի սցենարիստներ
- Հյուգո մրցանակի դափնեկիրներ