Ռոջեր Կորման
Ռոջեր Կորման | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 5, 1926[1][2][3][…] (97 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գործադիր պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000339 |
Ռոջեր Ուիլյամ Կորման (անգլ.՝ Roger William Corman, ապրիլի 5, 1926[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը նկարահանել է Բ-կարգի մեծ թվով ֆիլմեր (հիմնականում ցածր դասի սարսափ ֆիլմեր և մարտաֆիլմեր)։ Նրան անվանել են «Բ-կարգի ֆիլմերի արքա» և «դրայվ ինովի թագավոր»[4] (բացօթյա կինոթատրոններ)։ Կորմանը հայտնի է դարձել որպես ռեժիսոր, որը կարող է ֆիլմեր նկարահանել ֆենոմենալ արագությամբ և շատ քիչ բյուջեով։ «Սարսափների խանութը» (1960) ֆիլմը, ըստ լուրերի, նկարահանվել է ռեկորդային 2 օրվա ընթացքում[5][6] 30 000 դոլարով[7]։ Կորմանի ստեղծագործական գործունեությունն իր գագաթնակետին է հասել 1950-1960-ականներին, որից հետո նա գործնականում դադարեցրել է ֆիլմեր նկարահանելը։
2009 թվականին Կորմանն արժանացել է պատվավոր «Օսկար» մրցանակի կինեմատոգրաֆիայում ունեցած իր մեծ ավանդի համար։ Հոլիվուդի հայտնի ռեժիսորներից շատերը ժամանակին համագործակցել են նրա հետ։ Նրանց թվում են եղել Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Ջեյմս Քեմերոնը, Մարտին Սկորսեզեն և Ջոնաթան Դեմին։ Հետագայում, ի նշան երախտագիտության, նրանցից ոմանք Սերմանին էպիզոդիկ դերեր են տվել իրենց ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոջեր Կորմանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 5-ին Դետրոյթ քաղաքում՝ Աննա և Ուիլյամ Կորմանովների ընտանիքում[8]։ Նրա հայրը եղել է ինժեներ, և Ռոջերը գնացել է հոր հետքերով` ստանալով ինժեներական կրթություն։ Կինեմատոգրաֆում իր առաջին քայլերը Կորմանը սկսել է որպես բանվոր 20th Century Fox կինոընկերությունում, սակայն ժամանակի մի փոքր շրջանից հետո սկսել է զբաղվել այն սցենարների վերլուծությամբ, որոնք բերվել էին ստուդիա և կարող էին հիմք դառնալ ապագա ֆիլմի սյուժեի համար։ Ֆիլմի ստեղծման գործընթացին մասնակցել նրան հաջողվել է 27 տարեկանում (որպես սցենարիստ և պրոդյուսեր)։ Նրա կինեմատոգրաֆիական գործունեության սկիզբը դրվել է American Releasing Corporation դիստրիբյուտորական ընկերության հետ համագործակցությամբ, որը հետագայում վերանվանվել է American International Pictures: Նրա կողմից նկարահանված առաջին ֆիլմը, որը թողարկվել է 1954 թվականին, կոչվել է «Հրեշը օվկիանոսի հատակից», և այն նկարահանել է 10 հազար դոլար բյուջեով։ Սակայն ռելիզի մեջ դրվել է մեկ այլ ռեժիսորի անուն[4]։
Կորմանը դարձել է ամերիկյան միջազգային Pictures ընկերության ֆիլմերի տարածման համար հիմնական աշխատողներից մեկը։ Նա աչքի է ընկել համեստ բյուջեով և շատ սեղմ ժամկետներում ֆիլմեր նկարահանելու ունակությամբ։ Կորմանը փորձել է խնայել այն ամենը, ինչ վերաբերել է ֆիլմի նկարահանումներին։ Այսպես, օրինակ չղջիկները, որոնք հայտնվել են նրա «Անմահները» ֆիլմում, մնացել են «Նա գրավել է աշխարհը» ֆիլմի նկարահանումներից[4]։ Բացի այդ, Կորմանը փորձել է նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք համապատասխանում էլ են հանդիսատեսի ցանկություններին ու նախասիրություններին։
1960 թվականին կինոարտադրության նկատմամբ վերաբերմունքը Կորմանի մոտ փոխվել է, և նա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նկարահանել է գունավոր ֆիլմ` «Աշերների տան անկումը» անվանումով։ Գլխավոր դերը այդ ֆիլմում խաղացել է Վինսենտ Փրայզը։ Այս ֆիլմը դարձել է Էդգար Պոյի ստեղծագործությունների Էկրանավորումների շարքում առաջինը, որը նրան ճանաչում և որոշակի իմիջ է բերել։ Կորմանը խոստովանել է, որ 1960-ականների սկզբին ԽՍՀՄ-ում նկարել են վեհ կերպարով և առաջավոր մոնտաժով ֆիլմեր։ Ռոջեր Կորմանը խմբագրել և ամերիկյան վարձույթի համար ադապտացրել է խորհրդային «Երկինքը կանչում է» և «Փոթորիկների մոլորակը» ֆիլմերը։ Շատ վիճահարույց նոր մոնտաժի, գաղափարական բաղադրիչի փոփոխության և առանձին տեսարանների լրացուցիչ նկարահանման արդյունքում ի հայտ են եկել նոր ֆիլմեր՝ «Պայքար Արևից դուրս», «Ճանապարհորդություն նախապատմական մոլորակ»[9]։
1970-ականների վերջին Կորմանն ամուսնանում է Ջուլի Հալորանի հետ։ Ամուսնությունից հետո նա դադարել է ֆիլմեր նկարահանել և ստեղծել է սեփական պրոդյուսերական New World Pictures ընկերությունը և զբաղվել է միայն պրոդյուսերությամբ և սցենարներ գրելով։ Սակայն 1983 թվականին նա վաճառել է իր ընկերությունը և ստեղծել նորը՝ Concorde Pictures-ը, որը հետագայում վերանվանվել է Concorde-New Horizons։
Կորմանի հետ աշխատանքից է սկսվել բազմաթիվ հայտնի կինեմատոգրաֆիստների կարիերան. մասնավորապես Ֆրենսիս Ֆորդ Կոպոլի՝ որպես ռեժիսորի առաջին աշխատանքը եղել է նրանց համատեղ «Պայքար Արևից դուրս» ֆիլմը, Կորմանը նրա առաջին` «Խելագարություն-13» ֆիլմի պրոդյուսեն է։ Նրա շնորհիվ նոր տաղանդներ են ի հայտ եկել՝ Ջեք Նիկոլսոնը, Փիթեր Ֆոնդան, Ռոբերտ դե Նիրոն[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974 ֊ Կնքահայրը 2 / The Godfather Part II ֊ սենատի կոմիտեի անդամներից մեկը
- 1982 ֊ Իրերի վիճակ / State of Things, The ֊ юрист
- 1991 ֊ Գառնուկների լռությունը / Silence Of The Lambs, The ֊ Հայդեն Բյորկ (ՀԴԲ գլխավոր)
- 1993 ֊ Պարկեր դիակների համար / Body Bags
- 1993 ֊ Ֆիլադելֆիա / Philadelphia
- 2004 ֊ Մանչժուի թեկնածու / The Manchurian Candidate ֊ պետական քարտուղարը, կամեո
- 2010 Շնաձկներ / Sharktopus - տղամարդը լողափում, կամեո
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1955 - Ճահճացած կանայք / Swamp Women
- 1955 - Արևմուտքի հինգ հրացան / Five Guns West
- 1955 - Ապաչայի ցեղից մի կին / Apache Woman
- 1955 - Այն օրը, երբ երկրի վերջը եկավ / Day the World Ended
- 1956 - Օկլահոմայի կինը / The Oklahoma Woman
- 1956 - Հրաձիգ / Gunslinger
- 1956 - Նա գրավել է աշխարհը / It Conquered the World
- 1956 - Մեկ միլիոն աչք ունեցող արարած / The Beast with a Million Eyes (տիտրերում հայտնի չէ)
- 1957 - Պարզ դրախտ / Naked Paradise
- 1957 - Տոնավաճառային ռոք / Carnival Rock
- 1957 - Ոչ այս Երկրից / Not of This Earth
- 1957 - Հրեշի ծովախեցգետինները հարձակվում են /Attack of the Crab Monsters
- 1957 - Անմահները / The Undead
- 1957 - Ռոք ամբողջ գիշեր / Rock All Night
- 1957 - Տիկնիկ-մալոլետկա / Teenage Doll
- 1957 - Աղջիկ կանանց համայնքից / Sorority Girl
- 1957 - Վիկինգ կանանց սագան և նրանց նավարկությունը դեպի օձերի մեծ ծովային ջրերը / The Saga of the Viking Women and Their Voyage to the Waters of the Great Sea Serpent
- 1958 - Ես ավազակ եմ / I, Mobster
- 1958 - Արբանյակների պատերազմ / War of the Satellites
- 1958 - Գնդացիր Քելլի / Machine-gun Kelly
- 1958 - Տրոգլոդիտ-դեռահաս / Teenage Cave Man
- 1958 - Շնաձկների առագաստների աստվածուհի / She Gods of Shark Reef
- 1959 - Արյան բադիա / A Bucket of Blood
- 1960 - Լեռնադահուկային խմբի հարձակումը / Ski Troop Attack
- 1960 - Կին֊իշամեղու / The Wasp Woman
- 1960 - Աշերների տան անկումը / House of Usher
- 1960 - Վերջին կինը երկրի վրա / Last Woman on Earth
- 1960 - Խանութ սարսափ / The Little Shop of Horrors
- 1961 - Ատլաս / Atlas
- 1961 - Արարած ուրվականների ծովից / Creature from the Haunted Sea
- 1961 - Ջրհոր և ճոճանակ / Pit And The Pendulum
- 1962 - Վաղաժամ հուղարկավորություն / The Premature Burial
- 1962 - Անհայտ հյուր / The Intruder
- 1962 - Սարսափի պատմությունը / Tales of Terror
- 1962 - Լոնդոնի Աշտարակ / Tower of London
- 1963 - Երիտասարդ ձիավորներ / The Young Racers
- 1963 - Ագռավ / The Raven
- 1963 - Վախ / The Terror
- 1963 - Կախարդված ամրոց / The Haunted Palace
- 1963 - Ռենտգենյան աչքերով մարդ / X: The Man with the X-Ray Eyes
- 1964 - Կարմիր մահվան դիմակ / The Masque Of The Red Death
- 1964 - Գաղտնի ներխուժում / The Secret Invasion
- 1964 - Լիգեայի դամբարան / The Tomb of Ligeia
- 1966 - Վայրի հրեշտակներ / The Wild Angels
- 1967 - Ժամանակն է մահվան / A Time for Killing (ավարտվել է Ֆիլ Կարլսոնի կողմից)
- 1967 - Կոտորած Վալենտինի օրը / St. Valentine’s Day Massacre
- 1967 - Տրիպ / The Trip
- 1969 - Թիրախ․ Հարրի / Target: Harry
- 1970 - Արյունոտ մայր / Bloody Mama
- 1971 - Գա՜զ, կամ ինչպես աշխարհը պետք է ոչնչացնել որպեսզի այն փրկենք / Gas-s-s-s
- 1971 - Կարմիր Բարոն / Von Richthofen and Brown
- 1990 - Ազատագրված Ֆրանկեշտեյնը / Frankenstein Unbound
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 - Ազատագրված Ֆրանկեշտեյնը /Frankenstein Unbound
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Биография режиссёра»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-03-ին։ Վերցված է 2008-04-29
- ↑ Danny Peary Cult Movies. — New York: Կաղապար:Нп3, 1981. — С. 203-205. — ISBN 0-440-01626-6(անգլ.)
- ↑ Fred Olen Ray The New Poverty Row: Independent Filmmakers As Distributors. — Կաղապար:Нп3, 1991. — С. 28-30. — ISBN 0-89950-628-3(անգլ.)
- ↑ Simpson M. J (1995-09-23)։ «Интервью с Роджером Корманом»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2007-10-24 (անգլ.)
- ↑ «Биография Роджера Кормана (1926–)»։ Filmreference.com։ Վերցված է 2016-08-27
- ↑ Konstantin Kaminskij: The Voices of the Cosmos. Electronic Synthesis of Special Sound Effects in Soviet vs. American Science Fiction Movies from Sputnik 1 to Apollo 8. In: D. Zacharin / N. Meise (eds.): Electrified Voices: Medial, Socio-Historical and Cultural Aspects of Voice Transfer, Göttingen 2013, 273-290.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ