Ջոնաթան Դեմի
Ջոնաթան Դեմի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 22, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 26, 2017[4][2][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, կինոդերասան, օպերատոր-բեմադրիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, վավերագրող ռեժիսոր, պրոդյուսեր, ռեժիսոր, կոմպոզիտոր և կինոսցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001129 |
storefrontdemme.com |
Ջոնաթան Դեմի (անգլ.՝ Robert Jonathan Demme, փետրվարի 22, 1944[1][2][3][…], Baldwin, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1] - ապրիլի 26, 2017[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթան Դեմին ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բոլդուին քաղաքում։ Ավարտել է Ֆլորիդա նահանգի համալսարանը։ 2002 թվականին մահացած ռեժիսոր Թեդ Դեմիի հորեղբայրն է։
Դեմին հայտնվել է լիամետրաժ կինոյում ոլորտում 1971-1976 թվականներին՝ աշխատելով էքսպլուատացիոն կինոյի պրոդյուսեր Ռոջեր Քորմանի հետ՝ որպես համապրոդյուսեր և սցենարի համահեղինակ։ Այնուհետև նա եղել է Կորմանի «New World» ստուդիայի երեք ֆիլմերի ռեժիսոր։
Դեմիի՝ 1980 թվականի «Մելվին և Հովարդ» ֆիլմը լայն վարձույթում չի հայտնվել, բայց արժանացել է քննադատների հավանությանը և ռեժիսորին թույլ է տվել պայմանագիր կնքել Գոլդի Հոունի և Կուրտ Ռասելի «Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմի համար։
«Լրացուցիչ հերթափոխ» ֆիլմից հետո Դեմին ժամանակավորապես հեռացել է «մեծ» կինոյից։
1992 թվականին Դեմին «Օսկար» մրցանակ է ստացել «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար։ Այն դարձել է երրորդ ֆիլմը («Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» և «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմերից հետո), որը հաղթել է բոլոր հինգ գլխավոր կատեգորիաներում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան և լավագույն դերասանուհի)։ Դեմին օգնել է Թոմ Հենքսին ստանալ «Օսկար»՝ նկարահանելով նրան իր հաջորդ՝ «Ֆիլադելֆիա» ֆիլմում։
Այդ ժամանակից ի վեր Դեմին նկարահանել է երկու ռեմեյք՝ «Ճշմարտությունը Չառլիի մասին», որը «Շարադա» ֆիլմի ռեմեյքն է Մարկ Ուոլբերգի մասնակցությամբ, որի դերը նախկինում կատարել է Քերի Գրանտը, ինչպես նաև «Մանչժուրյան թեկնածուն» Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի մասնակցությամբ։
Դեմին ունեցել է իր «Clinica Estetica» պրոդյուսերական ընկերությունը, որտեղ աշխատել են պրոդյուսերներ Էդվարդ Սեքսոնն ու Փիթեր Սարաֆը։
Ջոնաթան Դեմին մահացել է 2017 թվականի ապրիլի 26-ին կերակրափողի քաղցկեղի բարդություններից և սրտի կաթվածից[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր ռեժիսոր Էվելին Պուրսելի հետ։ Ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Ջոնաթանի երկրորդ կինը եղել է Ջոան Հովարդը։ Նրանք ունեցել են երեք երեխա։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 – Վերջին գրկախառնություն
- 1983 – Իսկ ո՞վ եմ ես այս անգամ
- 1984 – Լրացուցիչ հերթափոխ
- 1984 – Իմաստ մի՛ փնտրիր
- 1986 – Վայրի
- 1988 – Ամուսնացած մաֆիայի հետ
- 1991 – Գառնուկների լռությունը
- 1993 – Ֆիլադելֆիա
- 1998 – Սիրելիս
- 2002 – Ճշմարտությունը Չարլիի մասին
- 2004 – Մանչժուրյան թեկնածուն
- 2009 – Ռեյչելն ամուսնանում է
- 2012 – Էնցո Ավիտաբիլեի երաժշտական կյանքը (վավերագրական)
- 2015 – Ռիկին և Ֆլեշը
Մրցանակներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օսկար» մրցանակ (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
- «Ոսկե գլոբուսի» առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
- «BAFTA»-ի առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
- «Սատուրն» մրցանակի առաջադրում (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
- Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ (1991) – Լավագույն ռեժիսոր («Գառնուկների լռությունը»)
- Բեռլինի կինոփառատոնի (1991) «Արծաթե արջ» լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Գառնուկների լռությունը»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oscar-Winning Director Jonathan Demme Dies at 73 / G. Carter, R. Jones — Condé Nast, 1913. — ISSN 0733-8899
- ↑ Би-би-си: Скончался режиссер "Молчания ягнят" Джонатан Демме
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Դեմի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 2017 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի արվեստագետներ