Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը
«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (անգլ.՝ It Happened One Night), 1934 թվականին ռեժիսոր Ֆրենկ Կապրայի նկարահանած ռոմանտիկ կատակերգություն։
Արժանացել է 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, դերասան, դերասանուհի, սցենար)։ Կինոյի պատմության մեջ ևս 2 ֆիլմի է հաջողվել կրկնել այս ռեկորդը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը»։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլլին՝ միլիոնատեր Ալեքնսանդր Էնդրյուսի աղջիկն է, որին հայրն ուզում է նրա կամքին հակառակ ամուսնացնել ավիատոր Քինգ Վեստլիի հետ։ Որպես պատիժ հայրը նրան փակում է նավի սենյակներից մեկում։ Հոր հետ խոսակցություններից մեկի ժամանակ Էլլին հաջողվում է դուրս գալ նավասենյակից և թռչել ջուրը։ Հոր նավաստիները չեն կարողանում բռնել Էլլին և նա հայտնվում է ազատության մեջ։ Հայրը օգտագործելով իր կապերը, անմիջապես հայտարարություններ է տպագրում աղջկա լուսանկարով, խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև։
Էլլին հաջողվում է գնել Նյու Յորք գնացող ավտոբուսներից մեկի տոմս, որտեղ նա հանդիպում է մասնագիտությամբ լրագրող Պիտեր Վարնի հետ, ում քիչ առաջ ազատել էին աշխատանքից։ Պիտերը Էլլի մոտ բացասական տպավորություն է թողնում, սակայն չունենալով այլ հնարավորություն, ավտոբուսում ստիպված է լինում նստել նրա կողքին։
Հենց այդ ժամանակից սկսվում են նրանց ռոմանտիկ ու կատակերգական արկածները ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Կլարկ Գեյբլ | Պիտեր Վարն |
Կլոդետ Կոլբեր | Էլլի Էնդրյուս |
Ուոլտեր Կոննոլի | Ալեքսանդր Էնդրյուս |
Ջեյմսոն Թոմաս | Քինգ Վեստլի |
Ռոսկո Կառնս | Օսկար Շելլի |
Ալան Հոլ | Դանկեր |
Արթուր Հոյթ | Զեյկ |
Բլանշ Ֆրեդերիկի | Զեյկի կին |
Չառլզ Ս. Ուիլսոն | Ջո Գորդոն |
Ուորդ Բոնդ | ավտոբուսի վարորդներից մեկը |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Օսկարի 5 անվանակարգերում.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ֆրենկ Կապրա
- Օսկար լավագույն դերասանի համար - Կլարկ Գեյբլ
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Կլոդետ Կոլբեր
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - Ռոբերտ Ռիսկին
- ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնին լավագույն ռեժիսուրա անվանակարգում
- 1993 թվականի ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
Վարկանիշային ցանկերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում զբաղեցնում է հետևյալ տեղերը.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ
- 1997 թ. - 35
- 2007 թ. - 46
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի
- ռոմանտիկ կատակերգությունների ցանկ - 3
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմեր - 8
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 38
Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ցանկում 137-րդն է (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.filmaffinity.com/en/film118834.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0025316/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1557.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://bbfc.co.uk/releases/it-happened-one-night-1970-2
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0025316/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/ich-noce
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.virtual-history.com/movie/film/1810/it-happened-one-night
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմը Filmsite.org կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1934 ֆիլմեր
- Ֆրենկ Կապրայի ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր