Չիկագո (ֆիլմ, 2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Չիկագո (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Չիկագո
Chicago
Chicago Film Poster.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Canada.svg Կանադա
Ժանր երաժշտական ֆիլմ, հումորային դրամա և prison film
Թեմա մահապատիժ
Հիմք Չիկագո
Թվական դեկտեմբերի 10, 2002 և փետրվարի 27, 2003[1]
Լեզու անգլերեն և հունգարերեն
Ռեժիսոր Ռոբ Մարշալ
Պրոդյուսեր Մարտին Ռիչարդս, Բոբ Վայնշտեյն, Հարվի Վայնշտեյն, Քրեյգ Զեդան և Մարտին Ռիչարդս
Սցենարի հեղինակ Բիլ Կոնդոն
Դերակատարներ Ռենե Զելվեգեր, Քեթրին Զետա-Ջոնս, Ռիչարդ Գիր, Քուին Լաթիֆա, Ջոն Կ. Ռեյլի, Լյուսի Լյու, Կոլմ Ֆիոր, Քրիստին Բարանսկի, Տեյ Դիգզ, Սյուզան Մինսեր, Դոմինիկ Ուեսթ և Mýa
Օպերատոր Դիոն Բիբի
Երաժշտություն Դենի Էլֆման
Մոնտաժ Մարտին Ուոլշ
Պատմվածքի վայր Չիկագո
Նկարահանման վայր Տորոնտո և Տորոնտոյի համալսարան
Կինոընկերություն Miramax Films
Տևողություն 113 րոպե[2] րոպե
Բյուջե $45 մլն[3]
Շահույթ $306.8 մլն
Պաշտոնական կայքէջ

Չիկագո (անգլ.՝ Chicago), ռեժիսոր Ռոբ Մարշալի ֆիլմը՝ նկարահանված համանուն մյուզիքլի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Օսկարի 13 անվանակարգերում և արժանացել է վեց արձանիկի՝ ճանաչվելով նաև տարվա լավագույն ֆիլմ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ական թվականներին Չիկագոյում: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Չիկագոյի բնակչուհի Ռոքսի Հարթը, արդեն երկար ժամանակ ամուսնացած է մեխանիկ Էյմոսի հետ, սակայն երազում է մեծ ճանաչում ձեռք բերել և ելույթ ունենալ բեմում, ինչպես իր կուռքը՝ գոռոզամիտ պրիմադոննա Վելմա Քելլին։ Սակայն դրա փոխարեն Ռոքսին օրերով նստում է տանը՝ սպասելով, թե երբ է աշխատանքից վերադառնալու ամուսինը։ Հասարակության մեջ իրեն «արժանի» տեղը գրավելու համար Ռոքսին սիրավեպ է սկսում կահույքի վաճառական Ֆրեդ Քեյսլիի հետ։ Վերջինս խոստացել էր Ռոքսիին ծանոթացնել իր ընկերոջ հետ, ով սեփական կաբարե ուներ։ Իրականում նա այդպիսի ընկեր չուներ ու խաբել էր Ռոքսիին։ Իմանալով ճշմարտությունը՝ զայրացած Ռոքսին սպանում է նրան իր ամուսնու ատրճանակով։ Սկզբում Էյմոսն ուզում էր մեղքն իր վրա վերցնել, որովհետև Ռոքսին պնդում էր, թե սպանվածը կողապտիչ է, ով ուզում էր սպանել իրեն։ Բայց իմանալով կնոջ դավաճանության մասին՝ Էյմոսը մատնում է կնոջը, և նրան ձերբակալում են։ Այդ պահից սկսում է Ռոքսիի կյանքը Չիկագոյի կանանց կալանավայրում։ Պատահականության բերումով այդտեղ է ընկնում նաև երգչուհի Վելման, ով զայրույթի պահին սպանել է ամուսնուն ու քրոջը, երբ իմացել էր նրանց սիրային կապի մասին։ Բանտում ղեկավարը Մամա մականունով վերակացուն է, ով այդտեղ հաստատել է խիստ կանոններ, բայց հանուն փողի պատրաստ է կատարել բանտարկյալ կանանց ցանկացած խնդրանքը։

Ֆիլմի գլխավոր հերոսներից է նաև նշանավոր փաստաբան Բիլի Ֆլինը, ով իր ծառայությունների համար վերցնում է մեծ գումարներ և դեռ ոչ մի գործ տանուլ չի տվել։ Ռոքսին երազում է, որ հենց նա վարի իր դատական գործը, բայց խնդիրն այն է, որ Ֆլինն արդեն աշխատում է Վելմայի գործով։ Ռոքսիի խնդրանքով Մաման կապ է հաստատում Ֆլինի հետ, ով դժկամությամբ համաձայնում է վերցնել նաև Ռոքսիի գործը։ Դրանից հետո Վելման ու Ռոքսին թշնամանում են։ Ֆլինը, օգտագործելով իր կապերը, այնպես է անում, որ Ռոքսիի գործով հետաքրքրվեն հնարավորինս շատ մարդիկ։ Նրա պատմությունը մեծ արձագանք է գտնում մամուլում, և Ռոքսիի երազանքը վերջապես իրականանում է. այժմ նա հայտնի է։ Ռոքսին ու Ֆլինը միասին քննարկում են գործի մանրամասները. նրանք պատրաստ են գնալ ցանկացած զոհողության, միայն թե դատավճիռը լինի հօգուտ Ռոքսիի։ Ռոքսիի դատից մի քանի օր առաջ կախաղան է բարձրացվում կալանավորներից մեկ՝ Կատալինա Հելինսկին։ Վերջինիս մահապատժից հետո Ռոքսին էլ ավելի վճռական է տրամադրվում՝ ամեն կերպ խուսափելու նման ճակատագրից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Կերպարի բնագիր անուն Դերակատար
Ռոքսի Հարթ Roxie Hart Ռենե Զելվեգեր
Վալմա Քելլի Velma Kelly Քեթրին Զետա-Ջոնս
Էյմոս Հարթ Amos Hart Ջոն Քրիստոֆեր Ռեյլի
Բիլի Ֆլին Billy Flynn Ռիչարդ Գիր
Մատրոնա «Մամա» Մորտոն Matron «Mama» Morton Քուին Լատիֆա
Ֆրեդ Քեյսլի Fred Casely Դոմինիկ Ուեսթ
Կատալինա «Հունգարուհի» Հելինսկի Katalin «The Hunyak» Helinszki Եկատերինա Շչելկանովա
Մերի Սանշայն Mary Sunshine Քրիստին Բարանսկի
Քիթի Բաքսթեր Kitty Baxter Լյուսի Լյու

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «And All That Jazz» - Վալմա և թատրոնի դերասաններ
  2. «Funny Honey» - Ռոքսի Հարթ
  3. «When You’re Good to Mama» - «Մամա» Մորտոն
  4. «Cell Block Tango» - Վելմա, Մոնա և այլք
  5. «All I Care About» - Բիլի Ֆլին
  6. «We Both Reached for the Gun» - Բիլի, Ռոքսի, Մերի Սանշայն և այլ լրագրողներ
  7. «Roxie» - Ռոքսի
  8. «I Can’t Do It Alone» - Վելմա
  9. «Mister Cellophane» - Էյմոս Հարթ
  10. «Razzle Dazzle» - Բիլի և այլք
  11. «Class» - Վելմա և Մամա[4]
  12. «Nowadays» - Ռոքսի
  13. «Nowadays / Hot Honey Rag» - Ռոքսի և Վելմա
  14. «I Move On» - Ռոքսի և Վելմա

Սաունդթրեքների հավաքածուն 2004 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չիկագո» ֆիլմը, որի շահույթը ԱՄՆ-ում գերազանցել է 171 մլն դոլարը, դարձել է Miramax կինոընկերության ամենահաջողակ ֆիլմը։
  • «Չիկագո» պիեսը, որի հիման վրա գրվել է մյուզիքլը, նվիրված է մեծ աղմուկ հանած երկու սպանություններին, որ տեղի էին ունեցել Չիկագոյում 1924 թվականին։ Պիեսի հեղինակը՝ Մորին Դալլաս Ուոտկինսը, դարձել է մանրախնդիր լրագրող Մերի Սանշայնի կերպարի նախատիպը։
  • Մյուզիքլի էկրանավորման իրավունքը պրոդյուսեր Մարտին Ռիչարդսը գնել էր դեռ 1970-ական թվականներին։ Այդ ժամանակ ֆիլմի ռեժիսորը պիտի լիներ Բոբ Ֆոսը, իսկ գլխավոր դերերում հանդես էին գալու Գոլդի Հոունը, Լայզա Մինելլին ու Ֆրենկ Սինատրան: Սակայն նախագիծը չի իրականացվել 1987 թվականին Բոբ Ֆոսի մահվան պատճառով։
  • Մյուզիքլի էկրանավորման առաջին փորձը Miramax կինոստուդիայում կատարվել է 1994 թվականին, սակայն անհաջողությամբ։ Չնայած այն բանին, որ աշխատանքի ընթացքում սցենարը հիմնավորապես վերափոխվել է 7 անգամ, սակայն ֆիլմի էկրանավորման աշխատանքները գլխավորելուց հաջորդաբար հրաժարվել են Միլոշ Ֆորմանը, Հերբերտ Ռոսն ու Բազ Լուրմանը։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Անվանակարգ Անուն Արդյունք
Օսկար[5][6] Լավագույն ֆիլմ Մարտին Ռիչարդս Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ռոբ Մարշալ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ռենե Զելվեգեր Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոն Քրիստոֆեր Ռեյլի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քուին Լատիֆա Առաջադրված
Քեթրին Զետա-Ջոնս Հաղթանակ
Լավագույն ադապտացված սցենար Բիլ Կոնդոն Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Առաջադրված
Լավագույն բեմադրող նկարիչ Ջոն Մայր, Գորդոն Սիմ Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Քոլին Էտվուդ Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Մարտին Ուոլշ Հաղթանակ
Լավագույն ձայն Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի Հաղթանակ
Լավագույն երգ Դենի ԷԼֆման, Ջոն Կանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») Առաջադրված
BAFTA[7] Լավագույն ֆիլմ Մարտին Ռիչարդս Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Ռոբ Մարշալ Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ռենե Զելվեգեր Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քուին Լատիֆա Առաջադրված
Քեթրին Զետա-Ջոնս Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Ջոն Մայր Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Քոլին Էտվուդ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Մարտին Ուոլշ Առաջադրված
Լավագույն գրիմ Ջորդան Սեմյուել, Ջուդի Կուպեր-Սիլի Առաջադրված
Լավագույն երաժշտություն Դենի Էլֆման, Ջոն Կենդեր, Ֆրեդ Էբբ Առաջադրված
Լավագույն ձայն Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի, Մորիս Շել Հաղթանակ
Ոսկե գլոբուս[8] Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ռոբ Մարշալ Առաջադրված
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան Ռիչարդ Գիր Հաղթանակ
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի Ռենե Զելվեգեր Հաղթանակ
Քեթրին Զետա-Ջոնս Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոն Ռեյլի Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քուին Լատիֆա Առաջադրված
Լավագույն սցենար Բիլ Կոնդոն Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[9] Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
Լավագույն դերասան Ռիչարդ Գիր Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ռենե Զելվեգեր Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Քուին Լատիֆա Առաջադրված
Քեթրին Զետա-Ջոնս Հաղթանակ
Գրեմմի Լավագույն երգ՝ գրված կինոյի կամ հեռուստատեսության համար Ջոն Կանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») Առաջադրված
Կինոյի կամ հեռուստատեսության համար գրված սաունդթրեքների լավագույն հավաքածու Ռենդի Սպենդլավ, Ռիկ Ուեյք, Ջոել Մոս, Դեն Հետցել Հաղթանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грегори Л. Sew Iconic. 10 легендарных платьев Голливуда / Пер. с англ. П. Охримчук. - М.: РИПОЛ Классик, 2013. - 144 с., ил. - 3000 экз. - ISBN 978-5-386-05322-2 (в комплекте с книгой идут выкройки всех 10 платьев). (Քեթրին Զետա-Ջոնսի սև զգեստի մասին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «CHICAGO (12A)»։ British Board of Film Classification։ դեկտեմբերի 12, 2002։ Վերցված է մարտի 6, 2014 
  3. «Chicago (2002)»։ Box Office Mojo։ Վերցված է մարտի 6, 2014 
  4. Երգը հանվել է ֆիլմից, բայց որպես բոնուս ներառվել է DVD-ում, ինչպես նաև սաունդթրեքների ձայնասկավառակում:
  5. «The 75th Academy Awards (2003) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2011-11-20 
  6. «The 2003 Oscar Winners»։ Ropeofsilicon.com։ Վերցված է օգոստոսի 10, 2009 
  7. «Awards Database - The BAFTA site»։ Bafta.org։ Վերցված է օգոստոսի 10, 2009 
  8. «The 2003 Golden Globe Award Winners»։ Ropeofsilicon.com։ Վերցված է օգոստոսի 10, 2009 
  9. «The 2003 Screen Actors Guild Award Winners»։ Ropeofsilicon.com։ Վերցված է օգոստոսի 10, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]