Բիլ Կոնդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բիլ Կոնդոն
Ծնվել էհոկտեմբերի 22, 1955(1955-10-22)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Regis High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ՊարգևներՕսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար և National Board of Review Award for Best Film?
IMDbID ID 0174374

Ուիլյամ «Բիլ» Կոնդոն (անգլ.՝ William «Bill» Condon, հոկտեմբերի 22, 1955(1955-10-22)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր (1999) «Աստվածներ և դևեր» ֆիլմի համար ադապտացված լավագույն սցենարի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Կոնդոնը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում[4]։ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջում սովորել է փիլիսոփայություն։

Բիլ Կոնդոնն սցենարիստի իր կարիերան սկսել է փոքրաբյուջետ ֆիլմերի սցենարներ գրելով, ինչպիսիք են «Տարօրինակ վարք» (1981) և «Տարօրինակ եկվորներ» (1983) կինոնկարները։ Որպես ռեժիսոր նրա նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Քույր, քույր» գոթական միստերիան, որում խաղացել են Էրիկ Շտոլցը և Ջենիֆեր Ջեյսոն Լին։ Դրանից հետո նա նկարահանել է մի քանի թրիլլերներ հեռուստատեսության համար, որոնցից է «Սպանություն 101» (1990) ֆիլմը, որում նկարահանվել է Փիրս Բրոսնանը։ Այդ ժամանակաշրջանում նա նաև գրել է «F/X2» (1991) թրիլլերի սցենարը, որի ռեժիսորն էր Ռիչարդ Ֆրանկլինը։

Բեռնարդ Ռոուզի սարսափ ֆիլմի նմանակումը դարձած «Քենդիմեն 2։ Հրաժեշտ մարմնին» ֆիլմը (1995) նկարահանելուց հետո Բիլ Կոնդոնը ճանաչում է ձեռք բերում։ Նա էլ ավելի հայտնի է դառնում իր հաջորդ՝ «Աստվածներ և դևեր» ֆիլմի թողարկումից հետո, որի ռեժիսորը լինելուց բացի նա նաև հեղինակել է ֆիլմի սցենարը, որ հիմնված էր Քրիստոֆեր Բրամի վիպակի վրա։ Այդ ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն էկրանավորման համար։ Բիլ Կոնդոնը նույն անվանակարգում «Օսկարի» է ներկայացվել նաև «Չիկագո» ֆիլմի՝ համանուն մյուզիքլի էկրանավորման համար։ 2004 թվականին նա հանդես է եկել որպես «Քինսի» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր։ Ֆիլմը, որ պատմում է հակասական անձնավորություններից մեկի՝ առաջիններից մեկը մարդու սեքսուալության ուսումնասիրությամբ զբաղված Ալֆրեդ Քինսիի մասին, նկարահանվել է 35 օրում և ընդգրկում է Քինսիի կյանքի 15-ամյա մի ժամանակաշրջան։

2005 թվականին Բիլ Կոնդոնն արժանացել է GLAAD կազմակերպության Սթիվեն Ֆ. Կոլզակի անվան մրցանակի, որ շնորհվում է այն համասեռամոլներին կամ բիսեքսուալներին, որոնք մեդիա ոլորտում պայքարում են հոմոֆոբիայի դեմ[5]։

2005 թվականին Բիլ Կոնդոնը հայտարարել է, որ նախատեսում է գրել սցենար և նկարահանել ֆիլմ, որը կդառնա The Supremes երաժշտական խմբի կարիերայի մասին պատմող բրոդվեյական «Dreamgirls» հայտնի մյուզիքլի էկրանավորումը։ Դա երկրորդ մյուզիքլն էր, որ էկրանավորում էր Բիլ Կոնդոնը։ Ֆիլմը, որում նկարահանվել են Ջեյմի Ֆոքսը, Էդի Մերֆին, Ջենիֆեր Հադսոնը, Անիկա Նոնի Ռոուզն ու Դենի Գլովերը, վարձույթի է տրվել 2006 թվականի դեկտեմբերին։ Այն հաջողության է ունեցել քննադատների ու կինոդիտողների շրջանում և արժանացել է երկու «Օսկարի», «Գրեմմիի», ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակի և երեք «Ոսկե գլոբուսի», այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Բիլ Կոնդոնը Քլինթ Իսթվուդի հետ միասին արժանացել է «Արբանյակ» մրցանակի որպես «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

2009-2010 թվականներին Բիլ Կոնդոնն աշխատել է հեռուստանախագծերի վրա. նա եղել է «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության արարողության սցենարի հեղինակն ու «Այդ սարսափելի «Ք» տառը» սերիալի էպիզոդներից մեկի ռեժիսորը։ Դրանից հետ նա հրավիրվել է նկարահանելու «Մթնշաղ» կինոսագայի վերջին երկու մասերը, որոնցից առաջինը թողարկվել է 2011, երկրորդը՝ 2012 թվականներին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Մեռած երեխաներ / Strange Behavior
  • 1983 – Տարօրինակ նվաճողներ / Strange Invaders (նաև սյուժեն)
  • 1987 – Քույր, քույր / Sister, Sister
  • 1990 – Սպանություն 101 / Murder 101
  • 1991 – Սպանության պատրանք 2 / F/X 2
  • 1998Աստվածներ և դևեր / Gods and Monsters
  • 2002Չիկագո / Chicago
  • 2004 – Քինսի / Kinsey
  • 2004 – Սատանան և Դենիել Ուեբստերը / Shortcut to Happiness
  • 2006 – Երազանքների աղջիկները / Dreamgirls
  • 2011 – Էիլդա / Tilda

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Մեռած երեխաներ / Strange Behavior
  • 1993 – Մարդը, որ հրաժարվում էր մեռնել / The Man Who Wouldn't Die (գործադիր համապրոդյուսեր)
  • 2011 – Տղաների ստեղծումը / Making the Boys (գործադիր պրոդյուսեր)
  • 2011 – Թիլդա / Tilda (գործադիր պրոդյուսեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #129803448 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. «Bill Condon Biography (1956?-)»։ FilmReference.com։ October 6, 2000։ Վերցված է March 4, 2015 
  5. IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]