Կաբարե (ֆր.՝ cabaret, բառացի՝ փոքր գինետուն), բեմահարթակով փոքր ռեստորան, ուր կազմակերպվում են զվարճալի համերգ-ներկայացումներ։
Կաբարեներ ստեղծվել են XIX դարի 80-ական թթ., Փարիզում։ Մոնմարտրի արտիստական սրճարաններում հանպատրաստից ելույթ են ունեցել դերասաններ, երաժիշտներ, բանաստեղծներ. կարդացվել են ոտանավորներ, խաղացվել երգիծական տեսարաններ, երգվել օրվա հուզող հարցերին նվիրված քառյակներ։ Ծրագիրը վարել է կոնֆերանսիեն։ Ավելի ուշ, այլ երկրների կաբարեների բեմահարթակներում սկսել են ելույթ ունենալ նաև էստրադայի պրոֆեսիոնալ արտիստներ՝ նախապես մշակված ծրագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։