Բրոդվեյյան մեղեդի
Բրոդվեյյան մեղեդի անգլ.՝ The Broadway Melody | |
|---|---|
![]() | |
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | երաժշտական ֆիլմ[1][2] և ռոմանտիկ ֆիլմ[1][3][2] |
| Թվական | 1929 և հունվարի 30, 1930 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Հարի Բյումոնտ[1][3][2] |
| Պրոդյուսեր | Իրվինգ Թալբերգ և Լորենս Ուեյնգարթեն |
| Սցենարի հեղինակ | Ջեյմս Գլիսոն և Էդմունդ Գուլդինգ |
| Դերակատարներ | Անիտա Փեյջ[3][4], Չարլզ Քինգ[3][2][4], Բեսսի Լավ[3][4], Էդվարդ Դիլոն[4], Կառլա Լեմլի[4], Ջեդ Փրաութի[4][5] և Kenneth Thomson? |
| Օպերատոր | Ջոն Առնոլդ |
| Երաժշտություն | Նասիո Հերբ Բրաուն, Ջորջ Կոհան և Willard Robison? |
| Մոնտաժ | Սեմ Զիմբալիստ և William LeVanway? |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք |
| Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
| Տևողություն | 110 րոպե |
Բրոդվեյյան մեղեդի (անգլ.՝ The Broadway Melody), ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ՝ նկարահանված 1929 թ։ Ֆիլմի ռեժիսորն է Գարրի Բոմոնտը։ Ֆիլմը ստացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույրեր Հենք և Քուինի Մահոնիները երգող պարուհիներ են, ովքեր գալիս են Նյու Յորք` Բրոդվեյ, որտեղ նրանց ընկերոջ` Էդդի Քառնսի հետ հանդես են գալու նոր ներկայացման մեջ։ Էդդին և Հենքը վաղուց ընկերներ էին և արդեն որոշել էին նշանվել։ Սակայն երբ Էդդին տեսնում է փոքր քրոջը՝ Քուինիին, սիրահարվում է նրան և, փոխելով Հենքի հետ կապված իր ծրագրերը, սկսում է սիրահետել Քուինիին։
Այդ ժամանակ Նյու Յորքի մեծահարուստներից մեկը՝ Ջեք Ուորրիները, նույնպես սիրահարվում է Քուինիին և որպես իր սիրո նշան նվիրում թանկարժեք ադամանդյա ձեռնաշղթա։ Նրա հետ ամուսնանալուց հետո միայն աղջիկը հասկանում է, որ սառնարյուն մեծահարուստի համար ինքն ընդամենը խաղալիք է...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չառլզ Քինգ - Էդդի Քառնս
- Անիտա Փեյջ - Քուինի Մահոնի
- Բեսսի Լավ - Հենք Մահոնի
- Քենեթ Թոմպսոն - Ջոք Ուորրիներ
- Մերի Դորան - Ֆլո
- Ջեդ Բրուդի - հորեղբայր Ջեդ
- Էդի Քեյն - Ֆրենսիս Զանֆիլդ
- Էմմետ Բեկ - Բեբի Հաթրիք
- Մարշալ Ռութ - Ստյու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 http://www.imdb.com/title/tt0019729/
- 1 2 3 4 http://www.filmaffinity.com/es/film602893.html
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=92174.html
- 1 2 3 4 5 6 http://www.imdb.com/title/tt0019729/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://www.virtual-history.com/movie/film/2569/the-broadway-melody
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բրոդվեյյան մեղեդի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://tcmdb.com/title/title.jsp?stid=12482(չաշխատող հղում)
- «Բրոդվեյյան մեղեդի»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- rottentomatoes կայքում (անգլ.)
- kinopoisk.ru կայքում (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոդվեյյան մեղեդի» հոդվածին։ |
|
