Լուսնի լույս (ֆիլմ)
Լուսնի լույս անգլ.՝ Moonlight | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | cycle of poverty?[1][2], անհաջող ընտանիք[3], Համասեռականություն[4], mobbing?[5], ինքնաբացահայտում[4] և drug-related crime?[2] |
Թվական | նոյեմբերի 18, 2016, մարտի 9, 2017[6], փետրվարի 16, 2017[7] և փետրվարի 9, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Ջենքինս[8] |
Պրոդյուսեր | Ադել Ռոմանսկի, Դեդե Գարդներ և Ջերեմի Քլեյներ |
Սցենարի հեղինակ | Բարրի Ջենքինս և Tarell Alvin McCraney? |
Դերակատարներ | Նաոմի Հարիս, Թրեվանթե Ռոդս, André Holland?, Ժանել Մոնե, Էշթոն Սանդերս, Մահերշալալհաշբազ Ալի, Jharrel Jerome? և Alex Hibbert? |
Օպերատոր | Ջեյմս Լեքսթոն |
Երաժշտություն | Նիկոլաս Բրիթել |
Մոնտաժ | Nat Sanders? և Ջոյ ՄակՄիլոն |
Պատմվածքի վայր | Մայամի[5] և Ատլանտա[5] |
Նկարահանման վայր | Մայամի |
Կինոընկերություն | A24 և Plan B Entertainment |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 1 500 000 ± 50 000 $[9] |
Շահույթ | 50 183 838 $[10] |
Պաշտոնական կայքէջ | |
Moonlight (film) Վիքիպահեստում |
«Լուսնի լույս» (անգլ.՝ Moonlight), 2016 թվականի դրամա ժանրի ամերիկյան ֆիլմ: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Բարրի Ջենքինսն է: Ֆիլմը հիմնված է Թարել Էլվին Մաքքրենիի համանուն վեպի վրա: Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1. «Լիթլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մայամի քաղաքի Լիբերթի Սիթի թաղամասում: 9- ամյա Շայրոնը, ով ամաչկոտ տղա է և հայտնի է «Լիթլ» մականվամբ, ֆիլմի սկզբում փախչում է համադասարանցիներից, ովքեր նրան փորձում են ծեծել: Փախչելով նրանցից նա թաքնվում է ինչ-որ տնակում, որտեղ նրան գտնում է Հուանը, ով իր ապրուստը վաստակում է թմրանյութեր վաճառելով: Հուանը վախեցած Շայրոնին տանում է իր տուն և այդ գիշեր նա անցկացնում է Հուանի և նրա ընկերուհու՝ Թերեզայի հետ: Հաջորդ առավոտ Հուանը տղային հանձնում է նրա մորը՝ Փոլային, ով հետագայում պարզվում է, որ թմրանյութեր է օգտագործում:
Դրանից հետո Շայրոնը շարունակում է իր ժամանակն անցկացնել Հուանի հետ, ով նրան սովորեցնում է լողալ և խորհուրդներ տալիս: Մեկ գիշեր, Հաունը նկատում է տղայի մորը՝ Փոլային, փողոցում թմրանյութ ծխելիս և նրան նախատում է դրա համար, սակայն Փոլան էլ իր հերթին Հուանին մեղադրում է թմրանյութեր վաճառելու միջոցով գումար վաստակելու համար: Այդ գիշեր Փոլան վերադառնալով տուն, իր բարկությունը թափում է Շայրոնի վրա և նրան անվանում է «faggot», որը վիրավորական արտահայտություն է ուղղված գեյերին:
Հաջորդ օրը Շայրոնը խոստովանում է Հուանին և Թերեզային, որ ատում է իր մորը և նրանցից հարցնում է «faggot» բառի նշանակությունը: Հուանը նրան բացատրում է, որ գեյ լինելը նորմալ է, սակայն մարդ չպետք է թույլ տա, որ իրեն ծաղրեն դրա համար և այդպես անվանեն: Շայրոնը այնուհետև նաև հարցնում է, թե արդյոք Հուանը երբևէ թմրանյութեր վաճառել է իր մորը, սակայն Հուանը լռում և կախում է գլուխը:
2. «Շայրոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երկրորդ հատվածում, Շայրոնը արդեն դեռահաս է, իսկ նրա մայրը դարձել է թմրամոլ և զբաղվում է մարմնավաճառությամբ: Շայրոնը իր ժամանակն անցկացնում է Թերեզայի հետ, ով Հուանի մահվանից հետո ապրում է միայնակ: Փոլան թմրանյութեր ձեռք բերելու նպատակով, երբեմն Շայրոնից պահանջում է այն գումարը, որը նրան տալիս է Թերեզան:
Մեկ գիշեր, Շայրոնին այցելում է նրա ամենամոտ դասընկերը՝ Քևինը: Նրանք նստելով լողափի մոտ ծխում են, քննարկում իրենց ամբիցիաներն ու «Բլեք» մականունը, որը Քևինը տվել է Շայրոնին: Այնուհետև մի պահ լռելուց հետո, նրանք համբուրվում են և Քևինը սկսում է դիպչել նրա առնանդամին:
Հաջորդ առավոտ Շայրոնը դպրոցում կրկին խնդիրներ է ունենում: Նրա համադասարանցի Թերելը, ով միշտ փորձում է կռվի մեջ մտնել իր հետ, բազմաթիվ այլ տղաների հետ, որոնց շարքում է նաև Քևինը, փորձում է ծեծել Շայրոնին: Նրանք վանկարկումներով Քևինին ոգևորում են, որպեսզի նա հարվածի Շայրոնին: Քևինի մի քանի հարվածից հետո, նա ընկնում է գետնին ու հավաքված ամբոխը հարձակվում է նրա վրա և շարունակում ծեծել: Այդ միջադեպից քիչ հետո Շայրոնը հանդիպում է սոցիալական աշխատողի հետ, ով նրան կոչ է անում բացահայտել իրեն ծեծողների ինքնությունը, սակայն նա հրաժարվում է պատասխանել, մտածելով, որ այդ ձևով չի լուծի իր խնդիրը: Շայրոնը դպրոցից վերադառնում է տուն վերքերով, իսկ հաջորդ օրը վրեժի զգացումով նա մտնում է դասասենյակ և աթոռը ջարդում Թերելի մեջքին: Ոստիկանությունը Շայրոնին ձերբակալած դուրս է հանում դպրոցից, որի ընթացքում նա դրսում տեսնում է Քևինին:
3. «Բլեք»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի վերջին՝ երրորդ հատվածում, Շայրոնը արդեն հասուն տղամարդ է: Նա տեղափոխվել է Ատլանտա և սկսել է թմրանյութերի վաճառքով զբաղվել: Նա հաճախակի զանգեր է ստանում Փոլայից, ով այժմ գտնվում է թմրամոլների բուժման կենտրոնում և ցանկանում է, որ որդին այցելի իրեն: Մեկ գիշեր Շայրոնը հեռախոսազանգ է ստանում Քևինից, ով իրենից ներողություն է խնդրում անցյալում կատարվածի համար և առաջարկում նրան այցելել իրեն Մայամիում: Այդ գիշեր նա երազում է Քևինի մասին և առավոտյան արթնանում է, հայտնաբերելով, որ գիշերը քնած ժամանակ սերմնաժայթքում է ունեցել:
Շայրոնը ի վերջո այցելում է մորը թմրամոլների բուժման կենտրոնում, որտեղ խոստովանում է, որ զղջում է նրա նկատմամբ կարեկցանքի բացակայության պատճառով: Փոլան էլ իր հերթին որդուց ներողություն է խնդրում, որ նրա կողքին չի եղել այն պահերին, երբ նա իր կարիքն է ունեցել: Շայրոնը ապա մեկնում է Ֆլորիդա Քևինին այցելության, ով այժմ աշխատում է ճաշարանում:
Տեսնելով միմյանց, Քևինը խոստովանում է, որ զարմացած է Շայրոնի նոր տեսքից և պահելաձևից: Ճաշարանում ընթրելուց հետո նրանք մեքենայով գնում են Քևինի բնակարան: Քևինը այնտեղ նրան պատմում է, որ չնայած իր կյանքը ուզածի պես չդասավորվեց, սակայն այնուամենայնիվ նա դեռ ուրախ է: Շարյոնը նրան խոստովանում է, որ իրենց միջև լողափում տեղի ունեցածից հետո որևէ այլ տղայի հետ ինտիմ կապ չի ունեցել: Միմյանց այդ ամենը խոստովանելուց հետո, հաջորդ կադրում նրանք նստած են իրար կողքի, իսկ Շայրոնը գլուխը դրել է Քևինի ուսին: Ֆիլմը ավարտին կրկին ցուցադրվում է երեխա Շայրոնը, ով մեջքով կանգնած է լողափի մոտ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միայն Շայրոնի և Քևինի կերպարները մարմնավորող դերասաններն են փոխվում ֆիլմի երեք հատվածների ընթացքում.
Կերպար | Մարմնավորող դերասան |
---|---|
Շայրոն | Թրեվանթե Ռոդս (հասուն Շայրոն, մաս 3) Էշթոն Սանդերս (դեռահաս Շայրոն, մաս 2) Ալեքս Հիբերթ (երեխա Շայրոն, մաս 1) |
Քևին | Անդրե Հոլենդ (հասուն Քևին, մաս 3) Ժարել Ջերոմ (դեռահաս Քևին, մաս 2) Ջեյդեն Փայներ (երեխա Քևին, մաս 1) |
Փոլա | Նաոմի Հարիս |
Թերեզա | Ժանել Մոնե |
Հուան | Մահերշալալհաշբազ Ալի |
Թերել | Պատրիկ Դեսայլ |
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Նկարահանումները սկսվել են 2015 թվականին, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Telluride Film Festival»-ի շրջանակներում՝ 2016 թվականին: Ֆիլմը ցուցադրություններից հավաքել է 13 միլիոն դոլլար:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես 2016 թվականի տարվա լավագույն տաս ֆիլմերից մեկը: Ներկայացված է եղել Ոսկե գլոբուս՝ լավագույն ռեժիսորական աշխատանք, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասան,, լավագույն երգ, ինչպես նաև լավագույն դրամա ֆիլմ անվանակարգերում: Վերջին անվանակարգում ֆիլմը հաղթել է: Օսկարի 89-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ճանաչվել է որպես տարվա լավագույն ֆիլմ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The New Yorker(անգլերեն) / (not translated to en-us) — (untranslated): (untranslated), 1925. — ISSN 0028-792X; 2163-3827
- ↑ 2,0 2,1 TheWrap — 2009.
- ↑ IndieWire — 1996.
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Moonlight — 2016.
- ↑ Moonlight (I) (2016) - Release Info — IMDb, 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Moonlight (I) (2016 — IMDb.
- ↑ http://www.indiewire.com/2017/02/moonlight-oscar-nominations-indie-film-best-picture-1201779770/
- ↑ http://www.the-numbers.com/movie/Moonlight-(2015)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լուսնի լույս»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր թմրանյութերի մասին