Նիկոլաս Բրիթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաս Բրիթել
NicholasBritell.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Nicholas Britell
Ծնվել էհոկտեմբերի 17, 1980(1980-10-17) (38 տարեկան)
ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՀարվարդի համալսարան
Կայքnicholasbritell.com[1]
Nicholas Britell Վիքիպահեստում

Նիկոլաս Բրիթել (անգլ.՝ Nicholas Britell, հոկտեմբերի 17, 1980(1980-10-17), ԱՄՆ), ամերիկացի երգահան և դաշնակահար: Մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերի («12 տարվա ստրկություն», «Իջեցման խաղ») հեղինակ, «Օսկարի» է առաջադրվել «Լուսնի լույս» ֆիլմի երաժշտության համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Բրիթելը մեծացել է Մանհեթենում: Երաժշտությամբ նրա հետաքրքրվածությունը սկսվել է հինգ տարեկանից այն բանից հետո, ինչ տղան լսել էր Վանգելիսի երաժշտությունը՝ գրված «Կրակե հաղթակառքեր» ֆիլմի համար. այդ ժամանակ նա մորը խնդրեց իրենց երաժշտության դասերի տալ»[2]: Ինքնուրույն ստեղծագործել Նիկոլասը սկսել է ութ տարեկանում[3], իսկ տասը տարեկանում տվել է իր առաջին համերգը: 14 տարեկանում Բրիթլը ընդունվել է Ջուլիարդի դպրոցը և պատրաստվել պրոֆեսիոնալ դաշնակահարի կարիերային: Սակայն վախենալով, որ նման կարիերան նրա համար կյանքում մենակ լինելու կնպաստի, նա կոնսերվատորիա ընդունվելու փոխարեն ընդունվեց Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ[2]:

Հարվարդում Բրիթելը միացել է ինստրումենտալ հիփ-հոփ նվագող The Witness Protection Program խմբին որպես դաշնակահար[3]: Խումբը տեղացիների մոտ հաջողություն ուներ ԱՄՆ հյուսիս-արևելքում և որոշ ժամանակ հանդես էր գալիս հանրահայտ Jurassic 5 խմբի համերգներից առաջ[2].: Witness Protection Program-ի հետ աշխատանքի տարիներին Բրիթելը ակտիվորեն երաժշտություն էր գրում և համալսարանում ուսանելու ավարտին առաջին անգամ հանդես եկավ որպես կինոկոմպոզիտոր՝ հորինելով այն ֆիլմի համար երաժշտություն, որը նկարահանում էին նրա ծանոթները[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Knowledge Graph — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Tim Greiving. (February 15, 2017)։ «From hedge fund manager to Oscar nominee: Meet Nicholas Britell, the composer of 'Moonlight'»։ Los Angeles Times։ Վերցված է 2018-04-26 
  3. 3,0 3,1 3,2 A. Haven Thompson (February 26, 2004)։ «Nicholas J. Britell '03-'04»։ The Harvard Crimson (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]